Posted in Ճամբար 2019, Uncategorized

Կամավորական աշխատանք: Օր երկրորդ:

Այսօր առավոտյան մենք հանդիպեցինք ճամբարականներին  դպրոցի բակում: Նրանց հետ կատարեցինք շրջակա միջավայրի մաքրման աշխատանքները:Արդեն հասցրել ենք ընկերանալ փոքրիկ ճամբարականների հետ և մաքրությունից հետո սկսեցինք բակային խաղեր խաղալ: Խաղերից հետո նրանց ուղեկցեցինք ներս, որպեսզի լվացվեն և նախաճաշեն:

Continue reading “Կամավորական աշխատանք: Օր երկրորդ:”

Posted in Ճամբար 2019, Uncategorized

Կամավորական աշխատանք: Օր առաջին:

Օրը սկսեցինք Արևմտյան դպրոցի բակում: Ճամբարականների հետ զբաղվեցինք տարածքի մաքրությամբ, այնուհետև բակում մարզվեցինք, խաղացինք խաղեր:

 


Ճամբարականները դպրոցում փոքրիկ գերմանամուկ էին գտել և բերել էին բակ: Նրանք անվանակոչեցին գերմանամկանը, խաղացին նրա հետ, քարերից տնակ պատրաստեցին: Իսկ հետո, երբ արդեն նախաճաշի ժամն էր, մեծ դժվարությամբ բաժանվեցին իրենց սիրելի կենդանուց:

 


Նախաճաշից հետո գնացինք բակ, որտեղ ճամբարականները լողացին, արևայրուք ընդունեցին և խաղացին:

 


Երբ արդեն կիզիչ արև էր դրսում, մենք շտապեցինք ներս՝ ֆիլմ դիտելու: Երեխաները դիտեցին «Չարլին շոկոլադի գործարանում»  ֆիլմը և ադի բուդի համտեսեցին: Ֆիլմի դիտմանը հաջորդեց ճաշը  և բակային ակտիվ խաղերը:

 

Posted in Uncategorized

Վերապատրաստման չորորրդ օրը

Օրը սկսեցինք Մայր դպրոցի գլխավոր ընթերցասրահում: Սկզբում մի փոքր շտկումներ կատարեցինք մեր անձնական բլոգներում, վերհիշեցինք նյութ, նկար հրապարակելու կարգը:

վվ
Այնուհետև ընթերցասրահ եկան կրթահամալիրի դպրոցների ծրագրերի ղեկավարները և կրթահամալիրի տնօրենը, և մենք սկսեցինք ներկայացնել մեր նախագծերը:

վ
Վերապատրաստամն չորորդ օրվա վերջում մենք ամփոփեցինք մեր անցածը, պարզաբանեցինք մեզ հուզող հարցերը, պայամանվորվեցինք հաջորդ փուլի համար և իրար հրաժեշտ տվեցինք՝ նորից հանդիպելու ակնկալիքով:

Posted in Uncategorized

Վերապատրաստման երրորդ օրը

Վերապատրաստման երրորդ օրը շատ հետաքրքիր և հագեցած անցավ: Օրը սկսեցինք ընթերցասրահում և ներկայացրինք մեր կազմած ծրագրերը: Ներկայացնելուց հետո քննարկեցինք այն, կատարեցինք որոշակի շտկումներ:
փ
Օրը  նշանավոր էր քանադակագործության փառատոնի ամփոփման արարողությամբ, որի ընթացքում մենք տեսանք փառատոնի մասնակիցների քանդակները, որոնք տեղադրված էին Մայր դպրոցի պուրակում:
փփփ
Նաև մասնակցություն ունեցանք Մարմարյա սրահում անցկացվելիք միջոցառմանը: Միջոցառման ընթացքում պատվոգրեր ստացան փառատոնի մասնակիցները, տեսահոլովակների միջոցով հնարավորություն ունեցանք տեսնել փառատոնի ընթացքը: Միջոցառումը ուղեկցվում էր երաժշտական կատարումներով դասավանդողների և շրջանավարտներ կողմից:
օ

Posted in Uncategorized

Վերապատրաստման երկրորդ օրը

մշէ

Օրը սկսեցինք Մայր դպրոցի գլխավոր ընթերցասրահում: Սովորեցինք կատարել փոփոխություններ մեր բլոգներում, ստեղծեցինք բաժիններ, լրացրեցինք որոշ դաշտեր: Քննարկեցինք նախագծային աշխատանք գրելու և կատարելու կարգը: Սովորեցինք փոփոխել մեր սեփական բլոգների արտաքին տեսքը: Ուսումնասիրեցինք բլոգի բաժինները,սովորեցինք օգտվել մենյուից:

Posted in Uncategorized

Վերապատրաստման առաջին օրը

Վերապատրաստման առաջին օրը ծանոթացանք վերապատրաստման մասնակիցների հետ:  Ծանոթացանք google առցանց հարթակին: Տեսանք կրթահամալրի դասավանդողներից մի քանիսի բլոգները: Սովորեցինք բացել սեփական բլոգ՝ մեր gmail  էլեկտրոնային հասցեների միջոցով, կատարել բազմաթիվ փոփոխություններ բլոգում և օգտվել դրանից:

մսկկ

Ծանոթացանք նաև բլոգում նյութ, հղում, լուսանկար, տեսանյութ և ձայնագրություն տեղադրելու կարգին: Բոլոր մասնակիցների համար էլ ստացված տեղեկությունները շատ օգտակար էին և հետաքրքիր, այդ պատճառով յուրաքանչյուրս ջանք չէինք խնայում մեզ համար նոր  տեղեկությունները յուրացնելու համար:

ըմ