Ճամբարային վերջին օրը սկսեցինք Հյուսիսային դպրոցում: Ընկեր Ալիսի հետ աշխատեցինք կավով: Այս անգամ մենք ունեինք ստեղծագործելու անսահման հնարավորություն: Կավը շատ էր, իսկ թեման՝ ազատ: Ամենքս մի բան սկսեցինք պատրաստել: Մեկը փորձեց մրգաման պատրաստել, մյուսը՝ մարդ, ես էլ ծաղկաման պատրաստեցի: Հետաքրքիր էին նաև այն ճամբարականների աշխատանքները, ովքեր նախապես հատուկ թեմա չէին ընտրել : Նրանք կավով աշխատեցին և վերջում փորձեցին իրենց աշխատանքը անվանակոչել: Հետաքրքիր էր նաև քարի վրա փորագրություն կատարելը: Continue reading “Մանկավարժական ճամբար 02.07.2019”
Category: Uncategorized
Մանկավարժական ճամբար 01.08.2019
Օրը սկեցինք ագարակից: Այնտեղ ընկեր Էդմոնից ստացանք մեր աաջադրանքները և անցանք գործի: Ագարակում ջրեցինք ծառերը, այգեգործական աշխատանք կատարեցինք, մաքրեցինք տարածքը մոլախոտերից և անգամ օգնեցինք լողացնել ձիերից մեկին:
Առակների վերլուծություն
Աքաղաղ
Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։
Չի կաելի գերագնահատել սեփական արժանիքները:
Ճնճղուկ
Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։
Առակը այն մարդկանց մասին է, ովքեր հույը դնում են ոչ թե իրենց ախատանքի որակի, այլ համախոհների բազմության վրա:
Կոճղ
Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։
Կոճղը հիշեցնում է կյանքի մայրամուտին հասած մարդու, ով փորձում է գրավել շրջապատի ուշադրությունը իր դրական կողմերով:
Աղվես
Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։
Առակը դիմացինցին սեփական արշինով չափելու մասին է:
Աշխատանքի բաժանում
Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։
Իշխողը շահագործում է իր ենթականերին:
Միօրիկ
Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։
Դրական արժանիքի քննադատում:
Ճնճղուկ
Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։
Գոռոզը չի ընդունում, որ իր կարծիքից բացի կարող են ուրիշ ճշտ կարծիքներ լինել:
Ծածան
Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։
Աղվեսի քիթը խաղողին չի հասնում, ասում է՝ թթու է: Կարծում եմ այս ասացվածքը բացահայտում է առակի ենթատեքստը:
Էշ
Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։
Սեփական դերի գերագնահատում:
Հարևան
Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։
Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր առանձ հասկանալու դիմացինի արածի կարևորությունը, անտեղի կքննադատեն նրան:
Քննադատ
Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։
Քննադատողի համար կարևոր չէ ճշմարտությունը:
Քննադատական դոդոշ
Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։
Քննադատողը միշտ էլ կարող է անիմաստ պատճառով քննադատել դիմացինին:
Ճանճը պատուհանի ապակուն
Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը։
Յուրաքանչյուր ոք իր առջև սահման գծողն է:
Հայելի
Մարդը լոկ իմ պատկերացումն է։
Մեծամտության օրինակ:
Հոռետես
Ձեր կարծիքով գարունը կգա՞։ Սիրելիս, դուք լավատես եք։
Վերնագիրը բացահայտում է առակի գաղափարը: Հոռետես մարդիկ սովորական թվացող երևույթներն անգամ կասկածի տակ են դնում:
Պատգամ
Ինչ որ չես կարող անել ինքդ, հրամայիր ուրիշին։
Իշխողները իրենց չիմացածը հանձնարարում են իրենց ենթականերին:
Խոզ և մարգարիտ
Բը՜ռռ։ Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Սա ի՞նչ խոզություն է։
Տարբեր մարդկանց համար արժեքները տարբեր են:
Գայլը
Այս խոյը զզվելի դիտավորություն ուներ՝ ուզում էր թաքնվել ինձանից:
Ինքն իրեն զոհի տեղ դնող մարդկանց մասին:
Արփա, Եղեգիս, Արատես գետերը
Արփա գետը սկիզբ է առնում Թեքսարի լեռների աղբյուրներից 3200 մ բարձրությունից։ Ջերմուկ քաղաքից թեքում է հյուսիս-արևելք և հոսում է Շարուրի դաշտերով։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկին՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։ Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը։ Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար։ Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։ Continue reading “Արփա, Եղեգիս, Արատես գետերը”
Մանկավարժական ճամբար 31.07.2019
Ճամբարային մեր օրերը այնքան հագեցած են անցնում, որ օրվա ավարտին մտածում ենք ՝ ավելի հագեցած աշխատանքային օր հնարավոր չէ ունենալ, բայց ամեն օրը իր հետաքրքրություններով ու աշխատանքային լարվածությամբ գերազանցում է նախորդին:
Օրը սկսեցինք Հյուսիսային դպրոցի Արթասահմանում: Ընկեր Ասիայի հետ շրջեցինք և տեսանք սովորողների աշխատանքները, իսկ հետո հերթը մերն էր: Ստանալով մեր բաժին կավը սկսեցինք ստեղծագործել: Ամենքս մի յուրահատուկ տնակ պատրաստեցինք: Continue reading “Մանկավարժական ճամբար 31.07.2019”
Մանկավարժական ճամբար 30.07.2019
Օրը սկսեցինք Արևմտյան դպրոցում: Հանդիպելով ընկեր Տաթևին քայլեցինք դեպի ագարակ, որտեղ մի փոքր շրջելուց և տեղանքին ծանոթանալուց հետո, ամենքս ստացանք մեր առաջադրանքը և գործի անցանք: Մենք ՝ ճամբարականներս բաժանվեցինք մի քանի խմբերի և ընկեր Էդմոնը կատարեց աշխատանքի բաժանում: Մի խումբը տեղափոխեց չորացած խոտի դեզերը, մի խումբը խնամեց, սանրեց պոնիին, մի խումբը չորացած ճյուղերը տարավ թոնրի մոտ, մյուսներն էլ այգեգործական աշխատանք կատարեցին: Անգործ մարդ չկար. սկսվեց աշխատանքային եռուզեռը: Իսկ աշխատանքը ավարտելուց հետո, մեզ սպասում էր ձիավարությունը. կամ էլ ավելի շատ մենք էինք սպասում նրան: Continue reading “Մանկավարժական ճամբար 30.07.2019”
Մանկավարժական ճամբար 29.07.2019
«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի առաջին օրը սկսեցինք ժողովրդական երգ ու պարի սեմինար-պարապմունքով: Սովորեցինք «Հալել ենք եղը յար ջան» , «Լորիկ», «Ծառ ծաղկեցավ» պարերգերը, «Բուլուլ» ազգային պարը, ինչպես նաև փորձեցինք ներկայացնել «Ժնջիլ-ժնջիլ» ժողովրդական օպերան:
Continue reading “Մանկավարժական ճամբար 29.07.2019”
Կամավորական աշխատանք: Օր հինգերորդ:
Այսօրվա մեր ճամբարային օրը տարբերվում էր մնացած օրերից, քանի որ մենք պիտի ճամփորդեինք: Ճամբարականները բարձր տրամադրությամբ եկան ճամբար և անհամբեր սպասում էին, թե երբ ենք սկսելու մեր փոքրիկ ճամփորդությունը: Օրը սկսեցինք սովորականի պես: Մաքրեցինք շրջակա միջավայրը, հեծանիվ վարեցինք, նախաճաշեցինք: Հետո տեղավորվեցինք մեքենայի մեջ և բարձր տրամադրությամբ շարժվեցինք դեպի Հրազդանի կիրճ, որտեղ դիտարկումներ արեցինք գետի հետ կապված, սովորեցինք, թե ինչպես են տարբերում գետի աջ և ձախ ափերը, նշեցինք Հրազդան գետի երկարությունը, խոսեցինք գետերի խնամքի մասին:
Կամավորական աշխատանք: Օր չորրորդ:
Ճամբարականները օրը սկսեցինք արդեն սովորական դարձած շրջապատի մաքրման աշխատանքով: Երբ հարակից տարածքում ամեն ինչ մաքուր էր, նրանք 2 խմբի բաժանվեցին: Առաջին խումբը գնաց դեպի ագարակ, որպեսզի տեսնի, թե ինչպես են նալում ձիերին: Երկրորդ խումբը գնաց դասասենյակ՝ նկարելու և կավով աշխատելու:
Continue reading “Կամավորական աշխատանք: Օր չորրորդ:”
Կամավորական աշխատանք: Օր երրորդ:
Օրը սկսեցինք շրջակա միջավայրը մաքրելով: Այնուհետև գնացինք ագարակ, տեսանք այնտեղ բնակվող ձիերին, շներին, սիրամարգերին և այլ կենդանիների: Մենք նաև հնարավորություն ունեցանք տեսնել, թե ինչպես են խնամում ձիերի ոտքերը, և զբաղվեցինք ձիավարությամբ: Ագարակից հետո ճամբարականներին ուղեկցեցինք նախաճաշելու, որից հետո նրանք հագան իրենց լողազգեստները և սկեցին լողավազանում լողալ: Հետո գնացինք դասասենյակ և երեխաների հետ խաղեր խաղացինք:
Continue reading “Կամավորական աշխատանք: Օր երրորդ:”