Posted in Նախագծեր, Uncategorized

Հունվար  ամսվա նախագծեր

«Այլընտրանքային նկարչություն»

download

Մասնակիցները՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան սովորողներ

Տևողությունը՝  հունվարի 13- 28

Նպատակը ՝ սաներին ծանոթացնել այլընտրանքային նկարչության ձևերի, տեսակների հետ

Խնդիրները՝

  • Զարգացնել նկարելու հմտությունը
  • Սովորեցնել խմբային աշխատանքի կազմակերպմանը
  • Զարգացնել գեղագիտական ճաշակ
  • Նպաստել երևակայության զարգացմանը

Ընթացքը՝

  • Վերհիշել ձմռանը կատարված եղանակային փոփոխությունների մասին
  • առաջարկել նկարել ձմեռը ստվարաթղթե գլանակի, բամբակի, օճառի պղպջակի, մատիկների միջոցով:Ուսումնական ձմեռային ճամբար

    Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան սովորողներ

    Տևողությունը՝ հունվարի 8-26-ը

    Նպատակը՝ մասնակցություն մարմնամարզական, բնագիտատեխիկական, Դիջիթեք ստուգատեսներին

    1. Նախապատրաստում մարմնամարզական սուգատեսին 

    Ամենօրյա մարմնամարզության պարապմունքների կազմակերպում, որոնց արդյունքում սովորում ենք՝

    • Շարային վարժություններ
    • Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով. 1 ոտքով
    • Օղակի պտտում 30 վայրկյան
    • Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծի առաջ և հետ, կանգ թիակների վրա,պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ առանց ծալելու: Բնագիտատեխնիկական ստուգատեսի նախապատրաստում

      Բնագիտական լաբորատոր փորձեր՝

      1․Լիմոնը փուչիկ է փչում

      2․Հավասարակշռություն և տեսողական խաբկանք

      3․Չխառնվող գույներ

      Տեխնոլոգիական գործունեություն, նկարչություն

      1․Օրիգամի՝ էջանշան-մատիտ

      2․Օրիգամի՝ մուկ

      3․Օրիգամի՝ բաժակ

      4․Խնձոր պլաստիկ շշերից

Posted in Նախագծեր, Uncategorized

Դեկտեմբեր ամսվա նախագծերը

«Ամանորիկ»

christmascrafts-diyornaments-102518-1x1

Մասնակիցները՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան սովորողներ

Տևողությունը՝  դեկտեմբերի 2-18

Նախագծի նպատակը՝ նախապատրաստում  «Ամանորի ծես» տոնակատարությանը

Նախագծի խնդիրները՝
Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
Ստեղծել շնորհավորական բացիկներ
Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ

Ընթացքը՝
Սովորողների հետ զրուցել տոնի նշանակության մասին: Վերհիշել խորհրդանիշները: Պատրսատել տոնածառի խաղալիքներ:

<<Ամանորյա ռադիո>>

 

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան սովորողներ

Նախագծի նպատակը՝ նոր գիտելիքների հաղորդում և  փոխանցում

Խնդիրները՝

  • նոր գիտելիքների համալրում
  • բանավոր խոսքի զարգացում
  • լսածը փոխանցելու կարողության զարգացում

Ընթացքը՝
Նախօրոք ընտրում ենք ամանորի հետ կապված հետաքրքիր թեմաներ, պատմություններ,  տեղեկություններ տվյալ թեմայի շուրջ, ուսումնասիրում ենք, քննարկում և վերջում պատրաստում ենք ռադիոթողարկում տվյալ թեմայի վերաբերյալ։

Արդյունքները կամփոփվեն բլոգում։

 

 

Posted in Նախագծեր, Uncategorized

Հոկտեմբեր ամսվա նախագծեր

«Ուսումնական աշուն»

Fallen Autumn Leave On The Ground wallpaper 0

Մասնակիցները՝ 5 տարեկաններ

Տևողությունը՝ սեպտեմբերի  30- հոկտեմբերի 11

Նախագծի նպատակը՝ սովորողին ընդգրկել ստեղծագործական գործունեության մեջ: Զարգացնել նրա երևակայությունը, տարբեր նյութերով աշխատելու կարողությունը:

Նախագծի խնդիրները՝ զարգացնել սովորողի բանավոր խոսքը, տեխնոլոգիական հմտությունները:

Ընթացքը՝

  • Զրուցել աշնանը բնության հետ կատարվող փոփոխությունների մասին
  • Բակից հավաքել չորոցած տերևներ
  • Դրանցից պատրաստել ապլիկացիաներ

 

Կոմիտասյան օրեր

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան սովորողներ

Տևողությունը՝ սեպտեմբերի 24-հոկտեմբերի 8

Նախագծի նպատակը՝ ծանոթանալ մեծանուն երգահանի գրական ստեղծագործություններին և կյանքին:

Նախագծի խնդիրները՝

բանավոր խոսքի զարգացում, գրկան ստեղծագործության միջոցով ինքնարտահայտվելու կարողության զարգացում, գեղարվեստական ճաշակի ձևավորում, լսելու, լսածը սեփական բառերով  վերարտադրելու կարողության  զարգացում:

Ընթացքը՝

  • Սովորողների հետ ուսումնասիրել երգահանի կենսագրության մշակված տարբերակը
  • Կարդալ անհայտ բանաստեղծությունները, քննարկել, վերլուծել
  • Երգել, արտաբերել բերանացի արդեն հայտնի տեղծագործությունները
  • Ընտրել որևէ ստեղծագործություն և ստեղծել կարաոկե տարբերակ
Posted in Նախագծեր, Uncategorized

Սեպտեմբեր ամսվա նախագծեր

september
«Ես»

Մասնակիցները՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան սովորողներ

Տևողությունը՝ սեպտեմբերի 2- 6

Նպատակը ՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները:
Continue reading “Սեպտեմբեր ամսվա նախագծեր”

Posted in Uncategorized

Օրակարգ 19.07-23.07

Օգոստոսի 19

09։00-09:30 Սովորողների ընդունում

09։30-10:00 Առավոտյան մարմնամարզություն

10:00 – 10:30 Միջավայրի խնամք

10։30-11:00 Նախաճաշ

11։00 – 12:30 Լող, լողափնյա խաղեր

12։30-13:00 Ճաշ

13:00 – 13:30 Բանաստեղծության խաղուսուցում՝ Հ.Թումանյան << Ծիտը>>
Continue reading “Օրակարգ 19.07-23.07”

Posted in 5 տարեկաններ, Uncategorized

Գունավոր երեքշաբթի

Շաբաթվա ամենագունավոր օրն էր այսօր: Լողավազանի հարակից տարածքից երեխաները քարեր էին ընտրել , որոնց վրա սկսեցինք նկարել: Ամեն մեկը մի մուլտհերոս նկարեց: Պայմանը մեկն էր՝ մուլտհերոսը պետք է լիներ հորինված նկարողի կողմից, ունենար անուն ու բնավորություն: Նկարելուց հետո երեխաները հերթով սկսեցին պատմել իրենց մուլտհերոսների մասին:
Հասցրել ենք նաև սպորտային խաղեր խաղալ, լողալ:

Posted in 5 տարեկաններ, Uncategorized

Ուրախ երկուշաբթի

Վերնագիրն էլ հուշում է, թե ինչքա՜ ն ուրախ օր ենք անցկացրել:Մեր 5 տարեկանները չգիտեն, թե հոգնելն ինչ է: Ամբողջ օրը ակտիվ խաղում են, վազվզում, ուրախանում:

Համեցեք դիտելու մեր առօրյան ներկայացնող տեսանյութը:

 

 

 

Posted in Նախագծեր, Uncategorized

Անավարտ ֆիլմ

Իրականացման տևողությունը ՝ 1 ժամ 30րոպե

Նպատակը և խնդիրները՝
զարգացնել երեխաների բանավոր խոսքը
խթանել երևակայությունը և ազատ արտահայտվելու կարողոթյունը

Միջավայրը` դասասենյակ

Նախագծի իրականացման ընթացքը ՝
Դիտել «Չարլին և շոկոլադի գործարանը» ֆիլմը: Ֆիլմի ընթացքում պարբերաբար կատարել քննարկումներ և մեկնաբանություններ: Ֆիլմը թողնել անավարտ և երեխաներին առաջարկել ասել, թե նրանց կարծիքով ինչ տեղի կունենա հաջորդիվ: Դիտել ֆիլմը և պարզել կանխագուշակումներից որն էր ճիշտ, որը կլիներ ավելի հետաքրքիր և այլն:

Արդյունքները՝

 

 

 

 

Posted in 5 տարեկաններ, Ճամբար 2019, Uncategorized

Մեկ շաբաթ 5 տարեկանների հետ

zՇաբաթը սկսեցի 5 տարեկանների խմբում: Երկուշաբթի առավոտյան ծանոթացա և ընկերացա նրանց հետ, ու սկսվեցին ամառային ուրախ աշխատանքային օրերը: Չնայած ծրագիրը հարուստ էր կրթական տարրերով, բայց դե էլ ի՞նչ ամառ առանց հանգստի ու զվարճանքի: Ամեն ինչ հասցրեցինք անել: Էլ խաղացինք, էլ մուլտֆիլմ դիտեցինք, էլ պաղպաղակ պատրաստեցինք ու համտեսեցինք, էլ մարզվեցինք: Դե երեխաների ամենենասիրելի զբաղմունքը՝ լողը ու լողափնյա խաղերը, չէինք կարող բաց թողնել: Հասցրեցինք նաև զբաղվել շրջակա միջավայրի խնամքով: Փորձեցինք զարգացնել մանր մոտորիկան, միանգամից երկու գործողություն կատարելու կարողությունը, բանավոր խոսքը:
Continue reading “Մեկ շաբաթ 5 տարեկանների հետ”

Մարիամ Խաչատրյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևմտյան դպրոց-պարտեզի 2.3 դասարանի մեդիամիջավայր, հասցե՝ ք. Երևան, ՀԱԹ, Ա. Բաբաջանյան 38/1, hեռ.` +374(10)74 21 72, էլ. հասցե` khachatryan.mariam@mskh.am

Վարսիկ Աթոյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևմտյան դպրոց-պարտեզի 2.3 դասարանի մեդիամիջավայր, հասցե՝ ք. Երևան, ՀԱԹ, Ա. Բաբաջանյան 38/1, hեռ.` +374(10)74 21 72, էլ. հասցե` v.atoyan@mskh.am

Կրտսեր դպրոց

Լուսինե Փաշայանի բլոգ

Խատուտիկ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Արևմտյան դպրոց, 2-րդ դասարան

Քրիստինե Հովսեփյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ, 1.2 դասարան: Հասցե՝ Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա.Բաբաջանյան 38/1 հեռ. +374 (10) 74 21 72:

Բարի գալուստ իմ մեդիամոլորակ

3-րդ դասարանի ուսուցման խումբ 2020-2021 ուստարի Հասցե` Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am

Design a site like this with WordPress.com
Get started