Նախագծեր և արդյունքներ
Category: Uncategorized
Շփումը կենդանիների հետ՝ որպես ներառական կրթություն
Հայտնի է, որ կենդանիների հետ շփումը օգնում է մարդուն զարգացնելու ինքնագիտակցությունը, պատասխանատվությունը, շրջապատի հետ հաղորդակցման հմտությունները:
Կենդանիները կարող են նվազեցնել բարկությունն ու անհանգստությունը, կենդանին ունի հանգստացնող հատկություն: Կենդանիների միջոցով բուժումը կամ անիմալոթերապիան հայտնի է մարդկությանը դեռևս հին դարերից:
Continue reading “Շփումը կենդանիների հետ՝ որպես ներառական կրթություն”
Ապրիլի 20-24. ամփոփում
Քարերի մեջ տնկած բույսը
Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկանները բնագիտական փորձեր են անում: Նրանք դիտարկում են, թե բույսերն ինչ պայմաններում են աճում: Բնագիտական փորձերից մեկն այն էր, որ նրանք բույսի մի կտրոնը տնկել էին հողի մեջ, իսկ մյուսը քարերի մեջ: Երկուսն էլ պարբերաբար ջրում էին, սակայն քարերի մեջ տնկած բույսը շատ արագ չորացավ: Պարզեցինք, որ բույսերի աճի համար շատ կաևոր է հողի առկայությունը: Բույսերն անհրաժեշտ նյութերը ստանում են հողից և չեն կարողանում աճել քարերի մեջ:
Տարեդարձ է այսօր
Այսօր Մաթևոսյան Մարիայի ծննդյան օրն էր: Մարիան տարեդարձը նշեց ընկերների հետ: Նա արդեն 5 տարեկան է:
«Լինում է, չի լինում» հեքիաթների ֆլեշմոբ
Օրը՝ 12.09.2019
Ժամը՝ 19։00֊23։00
Անցկացման վայրը՝ Ընտանիքում
Նպատակը՝ ներկայացնելով նախընտրած հեքիաթը՝ մասնակցություն ֆլեշմոբին
Խնդիրները՝
- Ցանկից ընտրում է հեքիաթը
- Բերանացի պատմում է հեքիաթը
- Գիտի բոլոր հերոսներին
- Կարողանում է ճիշտ ներկայացնել գործողությունների հաջորդականությունը
Կրթական շքերթ
Թեև ընդամենը մի քանի օր է, ինչ սկսվել է ուսումնական տարին, բայց դա 5 տարեկաններին չի խանգարում կազմ ու պատրաստ մասնակցել կրթական շքերթին: Երգերը լավ յուրացրած, միանման շապիկները հագած՝ նրանք գնացին Մայր դպրոց: Շքերթին ակտիվ մասնակցեցին նաև ծնողները իրենց երգով ու պարով:
Continue reading “Կրթական շքերթ”
Նկարում ենք քարերի վրա
Երբ դրսում եղանակն արևային չէ, բայց մենք շատ ենք ուզում լողափ գնալ, ապա հագնում ենք լողազգեստներն ու սկսում գեղեցկացնել լողափի քարերը: Մի փոքր աշխատելուց հետո լողափում ունենում ենք գույնզգույն, գեղեցիկ, յուրօրինակ քարեր:
Continue reading “Նկարում ենք քարերի վրա”
Նախաճաշ ագարակում
Երբ դրսում հիանալի եղանակ է, մենք սիրում ենք խոհանոցից վերցնել մեր բաժին ուտելիքը և գնալ ագարակ: Մաքուր օդին նախաճաշելը իսկական հաճույք է: Նախաճաշելուց, ձմերուկը համտեսելուց հետո չենք մոռանում, որ նաև պիտի կերակրենք ձիուկներին: