Posted in Նախագծեր

Թումանյանական օրեր

Նպատակը՝ 
Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, ստեղծագործական երևակայությունը, քննադատական մտածողությունը, սովորողներին ներգրավել տարբեր գործունեությունների մեջ, նպաստել սովորողների ինքնաճանաչողությանը, ինքնագնահատման կարողությունների ձևավորմանը, զարգացմանը․

Խնդիրները՝ զարգացնել  սովորողների

  • լսելու-խոսելու կարողությունները․  խոսել պարզ, հասկանալի, լսել խոսողին
  • կարդալու որակական հմտությունները․ սահուն, արտահայտիչ կարդալ
  • կարդացածը, լսածը վերլուծելուկարողությունները․ կարծիք, վերաբերմունք արտահայտել, հիմնավորել
  • կարդացածը տարբեր եղանակներով վերարտադրելու, ներկայացնելու կարողությունները․ պատմել, բեմադրել, խաղալ, նկարել
  • երևակայելու, հորինելու կարողությունները․ հորինել նոր ավարտ, վերնագիր, հերոս, խառնել հեքիաթները (նաև ռոդարիական հնարքների օգնությամբ)
  • տեղեկույթի հետ աշխատելու կարողությունները․ անհրաժեշտ տեղեկույթ որոնել, գլխավոր միտքը երկրորդականից առանձնացնել, հավաքագրած տեղեկությը համադրել, միավորել, ներկայացնել
  • խմբով աշխատելու կարողությունները․ պլանավորել աշխատանքը, կատարել աշխատանքի բաժանում, օգնել, սովորել
  • տեխնոլոգիական կարողությունները․ նկարել, ծեփել, կոլաժ, դիմակ, տիկնիկ պատրաստել 
  • մեդիատեխնոլոգիական կարողությունները․ word, p. point,  խմբագրերի նոր հնարավորություններ

Գործունեություն, արդյունք

Թումանյանի ստեղծագործությունների ընթերցում (մենակ, խմբով, դերերով), քննարկում, բեմադրում (մենակ, խմբով, ընտանիքով)

Ունկնդրում, դիտում՝ Թումանյանը երաժշտության մեջ՝ ․ Հասմիկ Մաթևոսյանի բլոգից

Թումանյանի մասին տեսանյութերի դիտում՝

Թումանյանական հեքիաթների շիլափլավ․․․դասարանական ընթերցարանի, բեմադրության ստեղծում

Այցելություն Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Այցելություն Հ․ Թումանյանի թանգարան