Անտառի մի խորհրդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ։ Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէր անում։ Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով,իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ․․․
Դեկտեմբերիկ. ծիսական խոհանոց
Ամանորին ընդառաջ որոշեցինք պատրաստել Ասիլ-վասիլ թխվածքաբլիթներ: Սկզբում խմորը հունցեցինք, հետո խաղացինք ու խաղալով պատկերներ ստացանք, հետո թխեցինք, դե վերջում էլ կերանք մեր խաղալով պատրաստած թխվածքաբլիթները: Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններն արդեն հմտացել են համեղ ուտելիքներ պատրաստելու գործում: Ինքնուրույն կարողանում են անհրաժեշտ բաղադրիչները խառնել, հարել: Անհրաժեշտության դեպքում էլ օգնում են իրար, համագործակցում միմյանց հետ: Մեր ուրախ ստուգատեսի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար առաջարկում ենք դիտել տեսանյութը:
Տոնածառի խաղալիքներ
Տոնածառի խաղալիք կարելի է պատրաստել ամենատարբեր առարկաներից: Անվերջ կարելի է մտածել ու ստեղծագործել՝ ստեղծելով ինքնատիպ խաղալիքներ: Այս անգամ էլ որոշեցինք կոճակներով խաղալիքներ պատրաստել: Խաղալուց ու խաղալիք պատրասրելուց բացի մենք նաև հաշվեցինք կոճակները, շրջանաձև դասավորեցինք դրանք: Հետո էլ սոսնձեցինք իրար և խաղիլիքը պատրաստ էր: Վերջում էլ կախեցինք տոնածառից և երազանք պահեցինք:
Նկարում ենք Ձմեռ պապիկ
Այսօր Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկանները նկարեցին Ձմեռ պապիկ փայտիկի վրա: Աշխատանքը սկսելուց առաջ նախ հագան գոգնոցները, պատրաստեցին ջրամաններն ու վրձինները և սկսեցին աշխատել: Շատ գեղեցիկ աշխատանքներ ստացվեցին: Սովորողներին հատկապես շատ դուր եկավ, երբ բամբակից մորուք պատրաստեցին Ձմեռ պապիկի համար: Հետո էլ որոշեցին, որ աշխատանքները պետք է իրենց տոնածառին ամրացնեն որպես խաղալիք:
Դեկտեմբերիկ. ծիսական խոհանոց
Օրը՝ 19․12․19
Ժամը՝ 11։00-12։00
Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկանների խմբասենյակ
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան սովորողներ
Պատասխանատուներ՝ Մարիամ Խաչատրյան, Սյուզի Հովհաննիսյան
«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» տոնախմբություն
Ամսաթիվ՝ դեկտեմբերի 20, ժ․ 10։00
Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ, 5 տարեկաններ, ծնողներ, հարազատներ, դասավանդողներ
Վայրը՝ Արևմտյան դպրոցի սրահ
Սկիզբ՝ տոնական երաժտության ներքո սրահ են մտնում ծնողները և մեծ շրջան կազմում տոնածառի շուրջ
Continue reading “«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» տոնախմբություն”
Ամանորյա բացիկներ
Մոտենում է Ամանորը: 5 տարեկանների խմբում իսկական ամանորյա իրարանցում է: Մի օր տոնածառն են զարդարում, մի օր խաղալիքներ պատրաստում: Այսօր էլ բացիկներ պատրաստեցին: Բացիկներ պատրաստելիս օգնության եկան բամբակները: 5 տարեկանները շրջանաձև բամբակներից շատ գեղեցիկ ձնեմարդուկներ ստացան: Երբ բացիկները պատրաստ էին, սկսեցին ներսում նկարել և որոշեցին, թե ում են նվիրելու: Մեկը որոշեց մայրիկին նվիրել, մեկը հայրիկն, մյուսն էլ տատիկին:
Ցանկությունների ծառը
Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:
Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:
Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:
Դեկտեմբերի 16-20
Դեկտեմբերի 16
09:00 – 09:15 Տոնական ընդհանուր պարապմունք
09:20 – 10:00 Լեզվագործունեություն՝ ամանորյա ասիկների ուսուցում
10:00 – 10:30 Նախապատրաստվում ենք ծեսին
10:30 – 11:00 Նախաճաշ
11:00 – 12:00 Ամանորյա բացիկների պատրաստում
12:00 – 12:30 Ծեփում ենք եղևնի
12:30 – 13:00 Ճաշ
13:00 – 13:15 Պատրաստվում ենք լողուսուցմանը
13:15 – 14:00 Լողուսուցում
14:00 – ից Երկարեցված օրվա կազմակերպում
Ամանորյա բացիկներ
Իրականացման օրը՝ դեկտեմբերի 16
Մասնակիցները՝ Արևմտյան դօրոց-պարտեզի 5-6 տարեկանները
Նպատակը՝
-
սովորողների մոտ զարգացնել ինքնուրույն աշխատելու և բացիկներ պատրաստելու հմտություններ, ստեղծագործելու կարողությունը
-
զարգացնել սովորողների տեխնոլոգիական կարողությունները
Անհրաժեշտ գործիքները՝
-
գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ, գունավոր մատիտներ, շրջանաձև բամբակներ