Posted in 5 տարեկաններ

Նկարում ենք ուսումնական գործիքներով

Նկարչության թեման թթուդրիկն էր: Վերհիշելուց հետո, թե ինչ բանջարեղեններ ենք դնում թթվելու, սկսեցիք  նկարել դրանք: Ուսումնական գործիքներով աշխատելը անչափ հետաքրքիր է 5 տարեկանների համար: Դե իսկ այդ աշխատանքը մաքուր օդին կատարելն էլ կրկնակի հաճույք է: Առաջարկում ենք դիտել մեր բացօթյա նկարչության լուսանկարները:

This slideshow requires JavaScript.

Posted in 5 տարեկաններ

Նկարում ենք ջրաներկով

Սեբաստացու օրերին ընդառաջ իրականացնելու ենք թթուդրիկի ծեսը: Այսօր խոսեցինք թթու դնելու գործընթացի մասին, որոշեցինք ՝ ինչ բանջարեղեններ ենք թթու դնելու: Զրույց-քննարկումից հետո էլ սկսեցինք ջրաներկով նկարել այն բանջարեղենները, որոնք օգտագործելու ենք թթուդրիկին:

Posted in 5 տարեկաններ

Աշխատանք կավով

Խնկոյանի «Քամին ու մժեղը» բանաստեղծությունը լավ սովորելուց հետո սկսեցինք կավով ծեփել մեր հերոս մժեղին: Աշխատանքային թեման մեկն էր, բայց ստացված արդյունքները տարբեր էին: Մեկը ծեփել էր մժեղին ու իր ձագուկին, մյուսը մժեղին աթոռին նստած, մեկ ուրիշն էլ ծեփել էր մժեղիկին տնակի հետ միասին:

Continue reading “Աշխատանք կավով”

Posted in 5 տարեկաններ

Այլընտրանքային նկարչություն

Աղով նկարչությունը մանր մոտորիկան զարգացնելուց բացի նաև արտ-թերապիայի տեսակ է: Այսօր առաջին անգամ փորձեցինք նկարել աղով: Սովորողները մեծ սիրով և ոգևորությամբ աշխատեցին: Նկարեցինք տարբեր պատկերներ՝ արև, ծաղիկ, տնակ: Վերջում էլ հերթը հասավ ընտրությանը: Յուրաքանչյուր սովորող նկարեց իր ուզած պատկերը:

Continue reading “Այլընտրանքային նկարչություն”

Posted in 5 տարեկաններ

Ծանոթացում Paint ծրագրին

Այսօր աշխատեցինք Paint ծրագրով: 5 տարեկանները ծանոթացան ծրագրի գործիքներին, աշխատելու կարգին: Հետո փորձեցին ինքնուրույն աշխատել: Ընտրեցին անհրաժեշտ գործիքը, գույնը և նկարեցին իրենք իրենց: Աշխատանքի ընթացքում սովորողները օգնեցին իրար, անհրաժեշտության դեպքում տրամադրեցին համակարգիչը ընկերոջը:

Continue reading “Ծանոթացում Paint ծրագրին”

Posted in 5 տարեկաններ

Մեր առօրյան լուսանկարներով

Մեր ամենօրյա զբաղմունքների անբաժան մասն են կազմում նկարչությունը, տեխնոլոգիան, բակային խաղերը: Բացի մատիտով թղթին նկարելուց, մենք սիրում ենք նկարել նաև ջրաներկով և ոսպով: Իսկ բակում գնդակով խաղալուց բացի, մենք շա՜տ ենք սիրում խաղալ ավազով: Դե  թղթերը մի քանի անգամ ծալելով տարբեր կենդանիներ ստալն էլ, իսկական հաճույք է:
Continue reading “Մեր առօրյան լուսանկարներով”

Posted in 5 տարեկաններ

Այց Տիգրան Հայրապետյանի անվան գրադարան

Այսօր այցելեցինք Տիգրան Հայրապետյանի անվան գրադարան: Արևմտյան դպրոցից մինչև Մայր դպրոց 5 տաերկանները քայլեցին առանց տրտնջալու: Անգամ ճանապարհին կատարեցին իրենց սիրելի երգերը: Գրադարանում մեզ դիմավորեց ընկեր Լուսինեն և ծանոթացրեց գրադարանային կանոններին, գրքերին: Մենք նաև  հեքիաթի ունկնդրում-քննարկում կազմկերպեցինք այնտեղ: Continue reading “Այց Տիգրան Հայրապետյանի անվան գրադարան”

Posted in 5 տարեկաններ

Ծանոթանում ենք դպրոցի փակ լողավազանին

Արևմտյան դպրոցի 5 տարեկանները շուտով պիտի մասնակցեն լողի դասերին: Թեև նրանք շատ լավ տիրապետում են լողավազանից օգտվելու կանոններին, քանի որ բաց լողավազանը ամբողջ ամառ նրանց տրամադրության տակ է եղել, բայց փակ լողավազանում լողալու կանոնները մի փոքր այլ են: Continue reading “Ծանոթանում ենք դպրոցի փակ լողավազանին”