Posted in 5 տարեկաններ

Գրում-նկարում ենք աղով

Այսօր էլ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկանները փորձեցին գրել ու նկարել աղով: Նրանք մի էիչ աղ լցրին սեղանին ու մատիկներով սկսեցին գրել իրենց ծանոթ բառերը: Հետո էլ սկսեցին նկարել: Սար բառի կողքին սար նկարեցին, տուն բառի կողքին էլ տուն: Շատ զվարճալի ու միևնույն ժամանակ ուսուցաղական եղավ այս գործունեությունը սովորողների համար: Նրանք կրկնեցին իրենց անցած բառերը առանց ավելորդ լարվածության:

Continue reading “Գրում-նկարում ենք աղով”

Posted in 5 տարեկաններ

Նկարչություն առանց սահմանների

Իսկ ո ՞վ է ասել, որ պարտադիր է նկարելու համար ունենալ թուղթ, մատիտ կամ էլ համակարգիչ: Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններն այսօր նկարեցին պոլիէթիլենային մի մե՜ծ տոպրակի վրա: Այնքան լավ էր՝  ոչ ոք չէր բողոքում, որ իր թուղթը փոքր է, չի կարողանում մեծ պատկերներ նկարի: Նկարում-նկարում էին ու հենց տեղը չէր հերիքում մի փոքր այնկողմ էին գնում ու էլի շա՜տ տեղ կար նկարելու: Իսկ ջրաներկով նկարելիս վրձինի փոխարեն մատիկներն օգտագործելը, նրանց համար սովորական բան է արդեն: Հավե՜ս նկարչություն ստացվեց: Նկարեցինք առանց սահմանների, նկարեցինք ինչ ուզում էինք ու ինչպես ուզում էինք: Վերջում վառվռուն պատկերներ ստացանք ու ուրախ տրամադրություն:

Posted in 5 տարեկաններ

Ընկուզախաղ

Ընկույզ ուտել սիրում են բոլորը, իսկ ընկույզով խաղալ քչերը գիտեն: Այսօր ընկույզով խաղեր խաղացինք: 5 տարեկաններն անգամ փորձեցին ինքնուրույն խաղեր մտածել: Շատ հետաքրքիր և ուրախ ժամանակ անցկացրինք: Ընկույզով խաղալը մեզ շա՜տ դուր եկավ:

Continue reading “Ընկուզախաղ”

Posted in 5 տարեկաններ

Դիջի դդումիկներ

Շաբաթը մեզ մոտ դդմային է: Դդումի օգտակարության մասին խոսելուց և դդմային կերակրատեսակները քննարկելուց հետո, ջրաներկով փորձեցինք դդումներ նկարել: Թեև բոլորն էլ դդում էին նկարել, բայց աշխատանքները  տարբեր էին և յուրահատուկ: Սովորողներից մի քանիսը դդմային կերպարներ էին նկարել, որոշները դդումը նկարել էին տարբեր բանջարեղենների կողքին: Հետաքրքիր էր նաև, որ սովորողները աշխատանքի ընթացքում օգնում էին իրար, խորհուրդներ տալիս, քննարկում ու պատմում  իրենց աշխատանքները:

Continue reading “Դիջի դդումիկներ”

Posted in 5 տարեկաններ

Ջա՜ն, ձյուն է գալիս…

Արևմտյան դպրոց-պարտեզի բակը ներկվել է սպիտակ գույնով: Շուրջբոլորը ծածված է ձյան շերտով: Մենք առիթը բաց թողնել չէինք կարող և գլխարկ ու ձեռնոց հագած իջանք բակ՝ վայելելու ձյունով խաղալու հաճույքը: Մի լավ խաղացինք, սահնակով սահեցինք, ձնեմարդուկ պատրաստեցինք: Ձյունից հագենալ չէր ստացվում:

Continue reading “Ջա՜ն, ձյուն է գալիս…”

Posted in 5 տարեկաններ

Նկարում ենք մատիկներով

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկանները նկարել շա՜տ են սիրում: Այս անգամ էլ մատիտի ու վրձնի փոխարեն օգտագործեցին իրենց մատիկները: Շատ հետաքրքիր ստացվեց: Աշխատանքի ավարտին ձմեռային նկարներից բացի ունեցանք նաև գարնանային գունեղ նկարներ: Արդյունքը գոհացնող էր, իսկ աշխատանքի ընթացքը իսկական հաճույք:

Continue reading “Նկարում ենք մատիկներով”

Posted in 5 տարեկաններ

Առաջին ձյունը

Արդեն ձմեռ է, բայց ձյունն իրեն կարծես սպասել է տալիս: Այդ պատճառով էլ 5 տարեկանները այսօր արհեստական ձյուն պատրաստեցին և մի լավ խաղացին ձյան հետ: Մեկը ձնեմարդ պատրաստեց, մեկը՝ ձնագնդիկներ, մեկն էլ ուղղակի ձյունը մի լավ թաթիկներով տրորեց ու խաղաց: Շա՜տ հավես էր:

Տեսանյութը՝ Լիլիթ Մովսիսյանի

Posted in 5 տարեկաններ

Ընտրությամբ գործունեություն

Այսօր էլ հանգստի ժամին որոշեցինք աշխատել: 5 տարեկաններն իրենց հանգիստը վայելեցին տարբեր գործունեություններով զբաղվելով: Նախ յուրաքանչյուր սովորող ընտրեց, թե ինչով է ուզում զբաղվել, հետո անցավ գործի: Ունեինք  ընտրության շատ տարբերակներ՝ նկարչություն, ծեփ, տեխնոլոգիական աշխատանք հատիկներով, կառուցողական խաղեր, նկարազարդ գրքերի ուսումնասիրում:

Continue reading “Ընտրությամբ գործունեություն”

Posted in 5 տարեկաններ

Տեխնոլոգիական աշխատանք

Տեխնոլոգիական աշխատանքները մեր 5 տարեկանների ամենասիրելի զբաղմունքներից են: Նրանք հիանում են, երբ մի քանի պարզ քայլերի միջոցով գունավոր թղթերից ինչ-որ կենդանի, ծաղիկ կամ բացիկ ենք ստանում: Այս անգամ էլ հեքիաթային օձ պատրաստեցինք: Աշխատանքի ընթացքում փորձեցինք զարգացնել նաև համագործակցելու կարողությունը: Սովորողներից յուրաքանչյուրը ստացել էր 2 գույնի թուղթ, բայց նրանց աշխատանքները բազմագույն էին, քանի որ նրանք իրենց կտրած շերտիկները փոխանակում-նվիրում էին  իրենց ընկերներին:

Continue reading “Տեխնոլոգիական աշխատանք”