Posted in Օրագիր

Երկրորդ դասարանցիները բարձունք են հաղթահարելու…

2.3Շուտով երկրորդ դասարանցիները պետք է բարձունք հաղթահարեն: Դասարաններում տիրում է նախապատրաստական տրամադրություն, և ես որոշեցի մասնակցել այդ աշխատանքներին: 2.3 դասարանը պետք է հաղթահարի Թուխ Մանուկ եկեղեցու բարձունքը, որը գտնվում է ծովի մակարդակից 1970 մետր բարձրության վրա: Չնայած ճամփորդության օրվան դեռ մի քանի օր կա, բայց սովորողներն արդեն ամեն ինչ պատրաստել են: Նրանք սովորել են  «Առավոտ լուսո» երգը և որոշել բարձունքը հաղթահարել այս երգով:

Posted in Օրագիր

Խմբային աշխատանք

Այսօր մասնակցեցի առաջին դասարանի մաթեմատիկայի պարապմունքին: Նրանք նոր էին ուսումնասիրել երկրաչափական պատկերները, և այժմ խմբային աշխատանքով անցածը կրկնելու և ամրապնդելու հերթն էր: Ուսուցչուհին՝ ընկեր Քրիստինեն, շատ հետաքրքիր աշխատանք էր պատրաստել: Խմբային աշխատանքի էությունը կայանում էր նրանում, որ սովորողները նախապես տրամադրված փայտիկներից պետք է գտնեին համապատասխան զույգերը և միացնեին իրար:

Continue reading “Խմբային աշխատանք”

Posted in Օրագիր

Օժանդակ բայ

Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որից հետո գնացի մասնակցելու երկրորդ դասարանի մայրենիի ուսումնական պարապմունքին:  Սովորողները աշխատում էին իրենց գիրք-տետրերում: Նրանք կատարել էին առաջադրանքներ մեծատառերի և հոդերի հետ կապված: Սովորողները շատ ակտիվ մասնակցում էին դասին և գրում էին իրենց առաջադրանքները: Դասի ընթացքում նաև անդրադարձան օժանդակ բայերի ուղղագրությանը: Այդ թեման իրենց համար կրկնություն էր, բայց դասավանդման մեթոդը ինձ համար շատ հետաքրքիր էր և նոր:

Continue reading “Օժանդակ բայ”

Posted in Օրագիր

Առաջին դասարաններ

Առաջին դասարանցիները ուսումնասիրում են «Պապն ու շաղգամը» հեքիաթը: Ես մասնկցեցի Արևմտյան դպրոցի երկու առաջին դասարանների մայրենիի ուսումնական պարապմունքներին: Երկու դասարաններում էլ ուսումնական պարապմունքի անցկացման ձևերը տարբեր էին: Դասարաններից մեկում ուսուցչուհին պատմեց հեքիաթը, հետո հարցերով ամփոփեցին: Հետաքրքիր էր, որ հեքիաթը վերլուծելիս օգտագործվեցին մաթեմատիկական հասկացություններ: Սովորողները հաշվեցին հեքիաթի հերոսներին, ասացին՝ որ հերոսից առաջ և հետո ով էր կանգնած: Մյուս դասարոնում քննարկեցին հեքիաթը, իսկ հետո բեմականացրին: Բեմականացումը շատ հետաքրքիր ստացվեց: Սովորողներից մի քանիսը փորձեցին նմանակել հեքիաթի հերոսին և իրենց խոսքը ասացին համապատասխան տոնայնությամբ և հնչերանգով:
Կարծում եմ ՝ սովորողների համար շատ օգտակար է միանգամից անդրադառնալ և՛ խոսքի զարգացմանը, և՛ մաթեմատիկական հարրցեր քննարկել: Այս եղանակով ուսումնական նյութը նրանց համար միապաղաղ և հոգնեցուցիչ չի լինի: Մայրենիից մաթեմատիկա անցման ժամանակ նրանց  միտքը  կակտիվանա, ավելի զգոն և ուշադիր կլինեն: