Posted in Հեռավար ուսուցում, Հոդված, Օրագիր

Հեռավար ուսուցման օրագիր

Համաճարակ… խուճապ… վիրուս

Մինչ քաղաքում ամեն ինչ իրար էր խառնվում, մարդիկ մտածում էին ինչպես պաշտպանվել վարակից, ինչպես երեխաներին դպրոց չուղարկել, ինչպես կազմակերպել ամեն ինչ, որ կրթությունը չտուժի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը առանց խուճապի անցավ հեռավար ուսուցման:

21-րդ դարում մեդիահմուտ լինելը առավելություն չէ անգամ, այլ ուղղակի պահանջ, իսկ կրթահամալիրի դասավանդողները և սովորողները մշտապես ձգտում են էլ ավելի մեդիագրագետ լինել: Առցանց ուսուցում կազմակերպելն էլ իրենից ենթադրում է լինել մեդիահմուտ  և ստեղծագործ: Ստեղծագործական կարողություններն օգնում են մտածել այնպիսի առաջադրանքներ, որ նույնիսկ կիլոմետրերով հեռու գտնվեղ սովորողները ցանկանան կատարել դրանք, իսկ մեդիահմտություններն օգնում են այդ ամենը գեղեցիկ ձևակերպել , մատուցել, կազմակերպել:

Continue reading “Հեռավար ուսուցման օրագիր”

Posted in Օրագիր

Ի՞նչ կլիներ, եթե…

Վերջերս կիրառեցի ռոդարիական հարցադրումները 5 տարեկանների խմբում: Նախապես պատրաստած հարցաշարից օգտվելով՝ նրանց տվեցի մի քանի հարցեր:

Ի՞նչ կլիներ, եթե բոլոր աստղերը միանգամից ընկնեին:
Պատասխաններ՝ «Շատ մութ կլիներ», «Կրակ կլիներ»
Ի՞նչ կլիներ, եթե կախարդական փայտիկ ունենայի:
Պատասխաններ՝ «Բոլոր երազանքներս կիրականացնեի», «Շատ խաղալիքներ կունենայի»
Ի՞նչ կլիներ, եթե արևն անհետանար:
Պատասխաններ՝ «Գիշեր կլիներ», «Մութ կլիներ»
Ի՞նչ կլիներ, եթե մեր տունը գլխի վրա լիներ:
Պատասխաններ՝ «Պաուհանից տուն կմտնեի», «Տանը ամեն ինչ կկոտրվեր»
Ի՞նչ կլիներ, եթե հարիսայի կաթսայից հավիկներ դուրս գային:
Պատասխաններ՝ «Սոված կմնաինք»

Հարցուպատասխանից ինձ համար պարզ դարձավ, որ ընտրածս հարցերը մի փոքր տրամաբանական էին և սովորողները միանգամից տալիս էին միանման պատասխաններ: Այս հարղադրման մեթոդը նորից կկիրառեմ, բայց կընտրեմ ավելի հետաքրքիր հարցեր, որոնք կստիպեն սովորողին երևակայել:

Posted in Օրագիր, Ինքնակրթություն

Ջ. Ռոդարի

Ընթերցելով Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» գիրքը առանձնացրել եմ մի քանի մեթոդներ, որոնք կկիրառեմ 5 տարեկանների խմբում: Մեթոդներն ընտրելիս փորձել եմ հաշվի առնել սովորողների տարիքային առանձնահատկությունները: Ռոդարիի առաջարկած հնարները թույլ են տալիս ազատ մտածել և ստեղծագործել: Այս պահին ընթերցում եմ «Խաղացող բառը» բաժինը՝ փորձելով գտնել հարմար և կիրառելի մեթոդներ առաջիկայում օգտագործելու համար: Մտադիր եմ սովորողների հետ «Պատմելու խաղը» խաղալ: Խաղի համար ընտրել եմ բարև բառը:  Այդ բառով կփորձենք պատմություններ հորինել: Քանի որ սովորողները դեռ գրել չգիտեն, ես ինքս գրի կառնեմ պատումները և կտեղադրեմ բլոգում: Ընտրել եմ հենց բարև բառը, քանի որ այն պատումի համար որևէ կաղապար չի ենթադրում և  թույլ կտա ազատ ստեղծագործել: Նաև մտադիր եմ կիրառել «Ի՞նչ կլիներ, եթե…» հարցադրումը: Հարցադրման համար ընտրել եմ մի քանի տարբերակներ, որոնք կներկայացնեմ ստորև:

Continue reading “Ջ. Ռոդարի”

Posted in Օրագիր

Տպավորություններ ծեսից

Շաբաթ օրը  մասնակցեցի Հարիսայի ծեսին: Ինչպես իմ խմբի 5 տարեկաններն էին անհամբեր սպասում այդ օրվան, քանի որ առաջին անգամ էին ներկա լինելու արարողությանը, այնպես էլ ես: Առավոտյան հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում: Ժամերգույթունից հետո դասավանդողները, սովորողները, ծնողները մի մեծ շրջան կազմեցին և սկսեցին ազգային երգն ու պարը: Ծեսի  շարունակությունը եղավ դպրոց-պարեզներում: Մենք քայլքով եկանք դեպի Արևմտյան դպրոց-պարտեզ: Սեղաններն արդեն պատրաստ էին, բայց որոշեցինք մի փոքր էլ դպրոցում երգել ծեսին հատուկ երգերը, որից հետո համտեսեցինք հարիսան, մեր պատրաստած թթուն: Ծեսին ներկա էին նաև հյուրեր տարբեր դպրոցներից: Հարիսայի համտեսից հետո զրուցեցինք հյուրերի հետ, փոխանակվեցինք տպավորություններով:
Ինձ համար օրը հիշարժան էր, տարբերվող, ուսուցանող:

Posted in Օրագիր

Հոկտեմբեր ամիսը

Հոկտեմբեր ամվա ընթացքում  օրվա առաջին կեսին ես աշխատում էի 13-15 սովորողի հետ առանձին, իսկ հետո շարունակում էի օրը, որպես երկարացված օրվա կազմակերպիչ: Չնայած լարվածությանն ու պատասխանատվությանը, փորձը շատ օգտակար էր: Ես ինձ համար փոքրիկ հնարներ մշակեցի, որոնք կօգտագործեմ հետագայում: Պլանավորված աշխատանքը քննարկում էի դասվարի հետ, նրա խորհրդով շտկումներ անում իմ աշխատաժամանակում:

Continue reading “Հոկտեմբեր ամիսը”

Posted in Օրագիր

Թթուդրիկ

Թթուդրիկի ծեսին մասնակցեցի 5 տարեկանների խմբի հետ:  Նրանց հետ տեսակավորեցինք բանջարեղենը, կերպարներ ստեղծեցինք և կազմակերպեցինք հենց բուն թթու դնելու գործընթացը:  Բայց մինչ հերթը կհասներ մեր ծեսին, ես հետևեցի, թե ինչպես են նախապատրաստվում մյուսները: Դասարաններից մի քանիսի նախապատրաստական աշխատանքները տեսա անմիջապես  խոհանոցային գործունեության ժամանակ, մյուսներինը՝ բլոգի միջոցով:

Continue reading “Թթուդրիկ”

Posted in Օրագիր

Մանկավարժական քայլք

Մանկավարժական քայլք տիար Բլեյանի հետ. 2019թ. մեր ձեռքբերումները

Մանկավարժական քայլքը սկսեցինք Մայր դպրոցից: Քայլելով եկանք դեպի Բախշյանի այգի, այնուհետև Արևմտյան դպրոց, Ուսումնական ագարակ: Օրվա ամփոփումն էլ եղավ Հարավային դպրոցում: Քայլքի հիմնական նպատակներից էր դպրոցի 30 տարվա պատմության ամփոփումը:

Continue reading “Մանկավարժական քայլք”

Posted in Օրագիր

Հարավային դպրոցի 5 տարեկանները

Հինգշաբթի օրը ստուգատեսային է: Կրթահամալիրի բոլոր դպրոցներում 5 տարեկանները պատրաստվում են ստուգատեսի: Այս անգամ նախապատրաստական աշխատանքներին մասնակցեցի Հարավային դպրոցում: Նկատելի էր, որ սովորողները շատ ինքնուրույն էին և կազմակերպված: Նրանք հեշտությամբ պատրաստեցին աշխատանքային սեղանը, հագան միագույն շապիկները: Ցավոք չկարողացա ներկա լինել ստուգատեսին, բայց անկասկած նրանք իրենց լավ են դրսևորել և կարողացել են իսկական գլուխգործոցներ ստեղծել աշխատանքի ընթացքում կոմիտասյան երգերն ունկնդրելիս:
Continue reading “Հարավային դպրոցի 5 տարեկանները”

Posted in Օրագիր

Քոլեջի 5 տարեկանները

71169494_2361917347358818_5176488919524442112_nՕրս սկսեցի քոլեջի 5 տարեկանների հետ: Առավոտյան ընդհանուր պարապմունք կատարեցինք, որի ընթացքում մարզվեցինք, վերհիշեցինք անցած երգերն ու բանաստեղծությունները: Հետո սովորողները տեղավորվեցինք գորգի վրա և սկսեցին զրուցել: Զրույցը հանգստյան օրերի մասին էր: Ամեն մեկը պատմում էր, թե ինչ է արել հանգստյան օրերի ընթացքում:

Continue reading “Քոլեջի 5 տարեկանները”