Սովորողների խմբի հետ՝
- Մաքրքասերները
- Միջավայրի խնամք
- Շրջակա միջավայրի խնամք
- Ծաղկատունկ
- Միջավայրի խնամքը ներկայացնում է Մարկը
- Ծաղկատունկ տան
Աշխատանքներ ագարակում՝
Անհատական աշխատանքներ՝
Սովորողների խմբի հետ՝
Աշխատանքներ ագարակում՝
Անհատական աշխատանքներ՝
Այսօր Մարկը իր սեբաստացի մայրիկի հետ միացել է Արևմտյան դպրոց-պարտեզի հարակից բակում կատարվող աշխատանքներին: Նա մեզ օգնեց ցանել սերմերը, ջրել, խնամել ծառերն ու ծաղիկները: Անգամ ցնցուղով ջրեց սենյակային բույսերը:
Շարունակաում ենք աշխատել սարալանջում: Մենք այժմ զբաղվում ենք տարածքը մոլախոտերից մաքրելու, հողը ցանքին նախապատրաստելու աշխատանքով: Այսօր մեր այգեգործական, պարտիզպուրակային աշխատանքներին էին միացել նաև Արմինե Գոգինյանը և Շուշան Ալեքսանյանը:
Այսօր եղանակը նպաստավոր էր սարալանջում ակտիվ աշխատելու համար: Մենք շարունակեցինք տարածքը մոլախոտերից մաքրման աշխատանքները մեր փոքրիկ խմբով:
Սարալանջում շարունակվում են նոր հողատարածքի մշակաման աշխատանքները: Մենք այսօր մաքրեցինք տարածքը մոլախոտերից, որպեսզի հետագայում այդտեղ տնկենք խաղողի վազեր և պտղատու ծառեր: Նաև աշխատեցինք արդեն տնկված խաղողի վազերի հետ: Մենք լայնացրինք վազերի բաժակները, փխրեցրինք հողը, որպեսզի ջրի կորուստը հնարավորինս քիչ լինի: Մեր աշխատանքները կրելու են շարունակական բնույթ, նախատեսում ենք առաջիկա ամիսների ընթացքում ավելի ակտիվ մասնակցել այգեգործական-պարտիզպուրակային աշխատանքներին:
Continue reading “Սարալանջում”
Երբ տանը փակված անցկացնում ես շաբաթներ, ֆիզիկական միջավայրում պարտիզպուրակային աշխատանքներ իրականցնելը, ծաղիկներ խնամելը երազանքի իրականացման նման մի բան է դառնում:
Continue reading “Պարտիզպուրակային աշատանք”
Առցանց ուսուցման ընթացքում 5-6 տարեկանները չեն դադարում զբաղվել պարտիզպուրակային գործունեությամբ: Նրանք ծաղկատունկ են իրականացնում տնային պայմաններում կամ հարակից բակում, խնամում են սենյակային բույսերն ու ծաղիկները:
Տոնոյան Շավարշ
Այսօրվա աշխատանքային օրը տարբերվում էր մյուս օրերից: Մենք այցելեցինք Արևմտյան դպրոց-պարտեզ և կատարեցինք որոշ բարեկարգման աշխատանքները: Սկզբում շրջեցինք դպրոցի բակով, մաքերցինք տարածքը, քայլեցինք դեպի Ուսումնական ագարակ, իսկ հետո էլ մի փոքր զբոսնեցինք դպրոցի ներսում: Մենք ջրեցինք, խնամեցինք սենյակային ծաղիկներ: Նկատեցինք, որ մի քանիսն արդեն հասցրել են ծաղկել: Իսկ հետո դուրս եկանք բակ և մաքրեցինք ավելորդ խոտերը լողավազանի տարածքից՝ հույս ունենալով առաջիկայում այդ տարածքում տեսնել, թե ինչպես են երեխաները լողում, վազվզում, երգում ու խաղում:
Continue reading “Աշխատանք ֆիզիկական միջավայրում”
Խաչատրյան Դավիթն իր քույրիկի հետ ծաղիկներ է տնկում ապրիլիկ 24-ին: Չնայած օրն անձրևային է և խոնավ, բայց նրանք պարտիզպուրակային աշխատանք են կատարում և բարեկարգում, կանաչապատում են իրենց բակը:
5-6 տարեկանները ներկայացնում են իրենց պարտիզպպուրակային հմտությունները: Նրանք տնային պայմաններում ցանում են ոսպ, ցարեն, սամիթի սերմեր:
Ներկայացում է Կարապետյան Դավիթը
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևմտյան դպրոց-պարտեզի 1.3 դասարանի մեդիամիջավայր, հասցե՝ ք. Երևան, ՀԱԹ, Ա. Բաբաջանյան 38/1, hեռ.` +374(10)74 21 72, էլ. հասցե` khachatryan.mariam@mskh.am
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոց, երկրորդ դասարանի դասվար
Լուսինե Փաշայանի բլոգ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Արևմտյան դպրոց, 2-րդ դասարան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ 1.2 դասարան: Հասցե՝ Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա.Բաբաջանյան 38/1 հեռ. +374 (10) 74 21 72:
3-րդ դասարանի ուսուցման խումբ 2020-2021 ուստարի Հասցե` Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am