Սովորողները խնամում են իրենց շրջակա միջավայրը:
Category: Պարտիզպուրակային աշխատանք
Միջավայրի խնամք
Օրվա պարտաճանաչ հերթապահները՝ Աննան, Եվան և Լանան խնամում են սենյակային բույսերը: Նրանք հեռացնում են չորացած տերևները, իրար օգնելով ջրում են բույսերը, մաքրում են ծաղիկների շուրջը թափված հողը: Մեր սովորղների ամենասիրելի աշխատանքներից է ծաղիկների խնամքը: Օրվա ընթացքում ազատ րոպե գտնելուն պես վազում են ցնցուղի հետևից: Նրանց աչքից չի վրիպում բույսերի թեկուզ ամենաչնչին աճը: Սիրով հետևում են ու ամեն ինչ արձանագրում:
Երկօրյա հերթապահություն
Հուլիսի 22-23 հերթապահություն անցկացրի Արևմտյան դպրոց-պարտեզում: Այդ երկու օրերն անցան շատ արդյունավետ և հետաքրքիր :
Continue reading “Երկօրյա հերթապահություն”
Տնկում
Նախապես ընտրված-մշակված հողում տնկեցինք Քոլեջից բերված խաղողի սածիլները: Նոր տնկած բույսը, ծառը, թուփը պահանջում է հատուկ ուշադրություն և խնամք: Մենք այսօր տնկեցինք և ջրեցինք վայրի խաղողի սածիլները: Հետևողական կլինենք նաև նրանց հետագա զարգացման համար, որպեսզի սածիլներն աճեն մեր դպրոց-պարտեզի հարակից բակում և բերք տան:
Վայրի խաղողի վազերը
Արևմուտքում վայրի խաղողի փոքրիկ տնկարան ունենալու մտքով գնացինք Քոլեջ՝ ընկեր Շողիկի մոտ: Նրանից խնդրեցինք վայրի խաղողի սածիլներ, ստացանք որոշ դիտարկումներ-խորհուրդներ տնկելու-խնամելու-մշակելու հետ կապված:
տեսանյութը՝ Մադլեն Թերզյանի
լուսանկարը՝ Նունե Խաչիկողլյանի
Նախապատրաստական աշխատանքներ
Նախապատրաստում ենք տարածքը, որպեսզի հետո տնկենք վայրի խաղողի սածիլները: Մեր նախապատրաստական աշխատանքների ընթացքում նախապես ընտրված տարածքի հողը փխրեցրինք, ջրեցինք հողը, խառնեցինք կարմիր ավազ, որպեսզի հետո մեր տնկած խաղողը ավելի լավ աճի:
Այգու խնամքը
Սովորողները միացան մեզ
Սարալանջյան աշխատանքներին միացել են նաև Արևմտյան դպրոց-պարտեզի մի խումբ սովորողներ: Նրանք անհոգնել աշխատում են և ընթացքում նաև մեկանաբանում իրենց կատարած աշխատանքը:
Հունիսի 5. շրջակա միջավայրի օրը
Հունիսի 5-ը շրջակա միջավայրի օրն է: 5-6 տարեկանները ներկայացնում են, թե ինչ է պետք անել շրջակա միջավայրը պահպանելու, խնամելու համար:
Փիրումյան Ալեքսանդր
Երկուշաբթին սարալանջում
Շաբաթը սկսում ենք մեր այգեգործական-պարտիզպուրակային աշխատանքներով: Շարունակում ենք սարալանջի տարածքը մաքրել մոլախոտերից և հողը պատրաստել աշնանացանին: