Posted in Նախագծեր

Թումանյանական օրեր

Նպատակը՝ 
Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, ստեղծագործական երևակայությունը, քննադատական մտածողությունը, սովորողներին ներգրավել տարբեր գործունեությունների մեջ, նպաստել սովորողների ինքնաճանաչողությանը, ինքնագնահատման կարողությունների ձևավորմանը, զարգացմանը․

Խնդիրները՝ զարգացնել  սովորողների

  • լսելու-խոսելու կարողությունները․  խոսել պարզ, հասկանալի, լսել խոսողին
  • կարդալու որակական հմտությունները․ սահուն, արտահայտիչ կարդալ
  • կարդացածը, լսածը վերլուծելուկարողությունները․ կարծիք, վերաբերմունք արտահայտել, հիմնավորել
  • կարդացածը տարբեր եղանակներով վերարտադրելու, ներկայացնելու կարողությունները․ պատմել, բեմադրել, խաղալ, նկարել
  • երևակայելու, հորինելու կարողությունները․ հորինել նոր ավարտ, վերնագիր, հերոս, խառնել հեքիաթները (նաև ռոդարիական հնարքների օգնությամբ)
  • տեղեկույթի հետ աշխատելու կարողությունները․ անհրաժեշտ տեղեկույթ որոնել, գլխավոր միտքը երկրորդականից առանձնացնել, հավաքագրած տեղեկությը համադրել, միավորել, ներկայացնել
  • խմբով աշխատելու կարողությունները․ պլանավորել աշխատանքը, կատարել աշխատանքի բաժանում, օգնել, սովորել
  • տեխնոլոգիական կարողությունները․ նկարել, ծեփել, կոլաժ, դիմակ, տիկնիկ պատրաստել 
  • մեդիատեխնոլոգիական կարողությունները․ word, p. point,  խմբագրերի նոր հնարավորություններ

Գործունեություն, արդյունք

Թումանյանի ստեղծագործությունների ընթերցում (մենակ, խմբով, դերերով), քննարկում, բեմադրում (մենակ, խմբով, ընտանիքով)

Ունկնդրում, դիտում՝ Թումանյանը երաժշտության մեջ՝ ․ Հասմիկ Մաթևոսյանի բլոգից

Թումանյանի մասին տեսանյութերի դիտում՝

Թումանյանական հեքիաթների շիլափլավ․․․դասարանական ընթերցարանի, բեմադրության ստեղծում

Այցելություն Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Այցելություն Հ․ Թումանյանի թանգարան

Posted in Նախագծեր

Տիեզերք

Նպատակն ու խնդիրները`

Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում

Ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը

Շրջակա միջավայրի ուսումնասիրություն

Դիտումներ (դիտարկումներ) կատարելու, արդյունքները համադրելու հմտությունների զարգացում

Continue reading “Տիեզերք”
Posted in Նախագծեր

Բարձունքի հաղթահարում

«Բարձունքի հաղթահարում» նախագիծը ամբողջ կրթահամալիրում իրականացվում է տարվա մեջ երկու անգամ`  սեպտեմբերին, մայիսին։
Այս գործունեության ընթացքում սովորողները կատարում են սեփական ուսումնասիրությունները, բացահայտումները, հետազոտությունները:



Նպատակն ու խնդիրները՝
Հայրանաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով
Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ ինչպես հագնվել, ինչ վերցնել, օգնել ընկերոջը, քայլել արահետով,  խմբից չառանձնանալ, սնունդը ուտելուց հյուրասիրել։

Continue reading “Բարձունքի հաղթահարում”
Posted in Նախագծեր

Ուսումնական ամառ 2022

Սիրելի՛ սովորող, ամառը գիրք կարդալու ամենահարմար եղանակն է: Հարմար անկյուն է պետք գտնել, տեղավորվել, ընտրած գիրքը վերցնել ու կարդալ:

Առաջարկում եմ կարդալ այս գրքերից որևէ մեկը (կամ էլ քո նախընտրած գիրքը): Կարող ես օգտվել նաև «Տիգրան Հայրապետյան» գրադարանից:

Continue reading “Ուսումնական ամառ 2022”
Posted in Նախագծեր

Հաբարձման ծեսն Ապարանի ջրամբարում

Կլոր սեղան-ներկայացում

Օրը՝ հունիսի 20
Ժամը՝ 11։00-12։00
Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Համագործակցություն Սոնա Փափազյանի և Սեդա Թևանյանի հետ


Սահիկաշարը կարող եք տեսնել այստեղ՝

Նախագիծը կարող եք տեսնել այստեղ

Նախագծի մասնակիցներ ՝
3․3 դասարանի սովորողներ
3․1 դասարանի սովորողներ

Posted in Նախագծեր

«Հեքիաթների խառնաշփոթ» խաղ-ներկայացում

Օրը՝ հունիսի 10
Ժամը՝  11:00
Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ՝ Վերնատուն
Մասնակիցներ՝ 3.3 դասարանի սովորողներ, հյուրեր
Երաժիշտ՝ Սեդա Թևանյան
Տեխնոլոգ՝ Անուշ Դավթյան

Հեքիաթներ ` Հ. Թումանյան «Պոչատ աղվեսը», «Սուտլիկ որսկանը», 
Դ. Բիսեթ «Մոռացված ծննդյան օրը», «Գորգի տակ», «Ցանկությունների ծառը»

Սովորողները խառնել են իրենց սիրելի հեքիաթներից մի քանիսը, փոխել ավարտները, բեմականացրել են և հիմա հրարավիրում են բոլորին՝ դիտելու խաղ-ներկայացումը:

Հատված խաղ-ներկայացումից։