Հուլիսի 13-17 «Մուտքի» ճամբարին մասնակցող մեր 4 սովորողները պատմում են իրենց մասին: Մեր ճամբարային առաջին օրն անցկացնում ենք առցանց ծանոթությամբ:
Մկրտչյան Արթուր
Հուլիսի 13-17 «Մուտքի» ճամբարին մասնակցող մեր 4 սովորողները պատմում են իրենց մասին: Մեր ճամբարային առաջին օրն անցկացնում ենք առցանց ծանոթությամբ:
Մկրտչյան Արթուր
Ողջո՜ւյն, սիրելի փոքրիկ: Ուրախ եմ, որ դառնալու ես մեր մեծ ընտանիքի կարևոր անդամներից մեկը: Մենք դեռ միասին երկար, արկածներով լի ճանապարհ ունենք անցնելու: Մենք միասին սովորելու ենք ճամփորդել, երգել, նկարել, կարդալ: Սովորելու ենք սիրել, լինել լավ ընկերներ, հոգատար բնակիչներ մեր մոլորակի համար:
Բարի գալուստ մեր ընտանիք…
Ճամբարային վերջին օրը սկսեցինք Հյուսիսային դպրոցում: Ընկեր Ալիսի հետ աշխատեցինք կավով: Այս անգամ մենք ունեինք ստեղծագործելու անսահման հնարավորություն: Կավը շատ էր, իսկ թեման՝ ազատ: Ամենքս մի բան սկսեցինք պատրաստել: Մեկը փորձեց մրգաման պատրաստել, մյուսը՝ մարդ, ես էլ ծաղկաման պատրաստեցի: Հետաքրքիր էին նաև այն ճամբարականների աշխատանքները, ովքեր նախապես հատուկ թեմա չէին ընտրել : Նրանք կավով աշխատեցին և վերջում փորձեցին իրենց աշխատանքը անվանակոչել: Հետաքրքիր էր նաև քարի վրա փորագրություն կատարելը: Continue reading “Մանկավարժական ճամբար 02.07.2019”
Պնդումներ ,որոնց հետ համամիտ եմ.
1.Պետք է երեխաներին համոզենք, որ չվախենան հարցեր տալուց, բայց ավելի կարևոր է նրանց հասկացնելը, որ որոշ հարցեր ավելի էական են, քան մյուսները, որ ճիշտ տրված հարցին «ոչ» պատասխանը կարող է նույնքան տեղեկատվական լինել, քան «այո»-ն:
Երեխաները պետք է սովորեն հարցեր տալ առանձ կաշկանդվելու: Պետք սովորեցնել ճիշտ հարցեր տալ, որոնց միջոցով էլ ավելի լավ կհասկանեն նյութը:
2.Մեզ հենց հարկավոր է ավելի լավ ճանաչել մեր աշակերտներին, և դրան ամենալավը կարելի է հասնել ոչ թե նրանց անձնական գործերի միջոցով, որոնք լրացված են կիսագիտական հոգեբանական ախտորոշումներով, և նրանց հիվանդությունների երկար ցանկով, այլ աշակերտներին տալով մտքի, խոսքի և գործունեության որոշակի ազատություն, որքան թույլատրված է դպրոցում, և հետո ոսումնասիրելով նրանց արարքները:
Continue reading “Ջոն Հոլթ «Մանկական անհաջողությունների պատճառները»”
Իմ կարծիքով Սեմյոն Սոլովեյչիկի «Երես առած երեխաներ» հոդվածի հիմնական դրույթը կայանում է երեխային ճիշտ երես տալ կարողանալու հմտության մեջ: Հեղինակը առաջարկում է երեխայի կյանքի առաջին 5-6 տարում երեխային երես տալ, չշրջապատել արգելքներով: Երես առած երեխան հենց ինքը երջանիկ երեխան է, իսկ այսօրվա երջանիկ երեխան վաղվա լսող ու խելացի դեռահասն է: Անհրաժեշտ փուլեր են երեխաների կյանքում երես առած լինելը, խելացի չլինելը, չլսելը: Հարկ է նաև մտապահել այն տեսակետը, որ երբ մենք երեխային որևէ բան ենք արգելում, նա թերարժեքություն է զգում, սկսում է խղճալ ինքն իրեն: Երեսառած երեխան իրեն սիրված և վստահ զգացողն է, ով հետագայում կարողանում է իր մեջ կրել մանկությունից ստացած այդ սերն ու վստահությունը և առաջ է շարժվում կյանքում, իսկ անընդհատ չի կարելիների հանդիպած երեխան, կարիք ունի ինքնահաստատվելու, իշխելու:
Continue reading “Սեմյոն Սոլովեյչիկի «Երես առած երեխաներ»”
Օրը սկեցինք ագարակից: Այնտեղ ընկեր Էդմոնից ստացանք մեր աաջադրանքները և անցանք գործի: Ագարակում ջրեցինք ծառերը, այգեգործական աշխատանք կատարեցինք, մաքրեցինք տարածքը մոլախոտերից և անգամ օգնեցինք լողացնել ձիերից մեկին:
Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։
Չի կաելի գերագնահատել սեփական արժանիքները:
Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։
Առակը այն մարդկանց մասին է, ովքեր հույը դնում են ոչ թե իրենց ախատանքի որակի, այլ համախոհների բազմության վրա:
Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։
Կոճղը հիշեցնում է կյանքի մայրամուտին հասած մարդու, ով փորձում է գրավել շրջապատի ուշադրությունը իր դրական կողմերով:
Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։
Առակը դիմացինցին սեփական արշինով չափելու մասին է:
Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։
Իշխողը շահագործում է իր ենթականերին:
Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։
Դրական արժանիքի քննադատում:
Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։
Գոռոզը չի ընդունում, որ իր կարծիքից բացի կարող են ուրիշ ճշտ կարծիքներ լինել:
Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։
Աղվեսի քիթը խաղողին չի հասնում, ասում է՝ թթու է: Կարծում եմ այս ասացվածքը բացահայտում է առակի ենթատեքստը:
Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։
Սեփական դերի գերագնահատում:
Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։
Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր առանձ հասկանալու դիմացինի արածի կարևորությունը, անտեղի կքննադատեն նրան:
Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։
Քննադատողի համար կարևոր չէ ճշմարտությունը:
Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։
Քննադատողը միշտ էլ կարող է անիմաստ պատճառով քննադատել դիմացինին:
Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը։
Յուրաքանչյուր ոք իր առջև սահման գծողն է:
Մարդը լոկ իմ պատկերացումն է։
Մեծամտության օրինակ:
Ձեր կարծիքով գարունը կգա՞։ Սիրելիս, դուք լավատես եք։
Վերնագիրը բացահայտում է առակի գաղափարը: Հոռետես մարդիկ սովորական թվացող երևույթներն անգամ կասկածի տակ են դնում:
Ինչ որ չես կարող անել ինքդ, հրամայիր ուրիշին։
Իշխողները իրենց չիմացածը հանձնարարում են իրենց ենթականերին:
Բը՜ռռ։ Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Սա ի՞նչ խոզություն է։
Տարբեր մարդկանց համար արժեքները տարբեր են:
Այս խոյը զզվելի դիտավորություն ուներ՝ ուզում էր թաքնվել ինձանից:
Ինքն իրեն զոհի տեղ դնող մարդկանց մասին:
Ճամբարային մեր օրերը այնքան հագեցած են անցնում, որ օրվա ավարտին մտածում ենք ՝ ավելի հագեցած աշխատանքային օր հնարավոր չէ ունենալ, բայց ամեն օրը իր հետաքրքրություններով ու աշխատանքային լարվածությամբ գերազանցում է նախորդին:
Օրը սկսեցինք Հյուսիսային դպրոցի Արթասահմանում: Ընկեր Ասիայի հետ շրջեցինք և տեսանք սովորողների աշխատանքները, իսկ հետո հերթը մերն էր: Ստանալով մեր բաժին կավը սկսեցինք ստեղծագործել: Ամենքս մի յուրահատուկ տնակ պատրաստեցինք: Continue reading “Մանկավարժական ճամբար 31.07.2019”
Օրը սկսեցինք Արևմտյան դպրոցում: Հանդիպելով ընկեր Տաթևին քայլեցինք դեպի ագարակ, որտեղ մի փոքր շրջելուց և տեղանքին ծանոթանալուց հետո, ամենքս ստացանք մեր առաջադրանքը և գործի անցանք: Մենք ՝ ճամբարականներս բաժանվեցինք մի քանի խմբերի և ընկեր Էդմոնը կատարեց աշխատանքի բաժանում: Մի խումբը տեղափոխեց չորացած խոտի դեզերը, մի խումբը խնամեց, սանրեց պոնիին, մի խումբը չորացած ճյուղերը տարավ թոնրի մոտ, մյուսներն էլ այգեգործական աշխատանք կատարեցին: Անգործ մարդ չկար. սկսվեց աշխատանքային եռուզեռը: Իսկ աշխատանքը ավարտելուց հետո, մեզ սպասում էր ձիավարությունը. կամ էլ ավելի շատ մենք էինք սպասում նրան: Continue reading “Մանկավարժական ճամբար 30.07.2019”
«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի առաջին օրը սկսեցինք ժողովրդական երգ ու պարի սեմինար-պարապմունքով: Սովորեցինք «Հալել ենք եղը յար ջան» , «Լորիկ», «Ծառ ծաղկեցավ» պարերգերը, «Բուլուլ» ազգային պարը, ինչպես նաև փորձեցինք ներկայացնել «Ժնջիլ-ժնջիլ» ժողովրդական օպերան:
Continue reading “Մանկավարժական ճամբար 29.07.2019”
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևմտյան դպրոց-պարտեզի 1.3 դասարանի մեդիամիջավայր, հասցե՝ ք. Երևան, ՀԱԹ, Ա. Բաբաջանյան 38/1, hեռ.` +374(10)74 21 72, էլ. հասցե` khachatryan.mariam@mskh.am
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոց, երկրորդ դասարանի դասվար
Լուսինե Փաշայանի բլոգ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Արևմտյան դպրոց, 2-րդ դասարան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ 1.2 դասարան: Հասցե՝ Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա.Բաբաջանյան 38/1 հեռ. +374 (10) 74 21 72:
3-րդ դասարանի ուսուցման խումբ 2020-2021 ուստարի Հասցե` Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am