Ճամբարային երրորդ օրն է: Մեր ճամբարականները ներկայացնում են իրենց ամենօրյա մարզումները:
Կարապետյան Միա
Ճամբարային երրորդ օրն է: Մեր ճամբարականները ներկայացնում են իրենց ամենօրյա մարզումները:
Կարապետյան Միա
5-6 տարեկանները կրկին մարզվում են: Համեցեք դիտելու նրանց ամառային մարզումների հավես տեսանյութերը:
Մելիքյան Լիզա
Հիվանդությունների դեմ մենք որոշել ենք պայքարել մարզումներով: Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկանները ներկայացնում են իրենց նախավարժանքը: Ձեռքի հետ էլ մաթեմատիկական կարողություններն են ամրապնդում՝ հաշվում են վարժությունների քանակը, տարբերակում են աջն ու ձախը, վերևն ու ներքևը: Ողջունելի է, որ մեր սովորողներից մի քանիսին անգամ հաջողվել է մարզումներին ներգրավել իրենց ընտանիքի անդամներին:
Ներկայացնում են Մարկ և Էլինա Թոփալյանները
Կայացավ մեր մարզական ստուգատեսը: Առավոտյան Արևմտյան դպրոց-պարտեզից ուրախ քայլքով գնացինք դեպի Մայր դպրոց: Ստուգատեսը սկսեցինք նախավարժանոքով, իսկ հետո 5 տարեկանները մի լավ մարզվեցին, վազեցին, գլուխկոնծի տվեցին, ցատկեցին:
Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններն այսօր ցույց տվեցին իրենց մարզական և մաթեմատիկական կարողությունները: Հետաքրքիր էր նաև այն փաստը, որ խաղերի ընթացքում սովորողները փորձում էին օգնել ու ոգևորել իրար: Խաղերն ավարտելուց հետո հաղթողներ չունեցանք, բայց ունեցանք հետաքրքիր և հիշվող դրվագներ:
Օրը` 23.01.2020
Ժամը` 11։00-12:00
Վայրը` խմբասենյակ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մարիամ Խաչատրյան, Սյուզի Հովհաննիսյան
Թեև ընդամենը մի քանի պարապմունք են 5 տարեկաններն անցկացրել փակ լողավազանում, բայց դա նրանց չի խանգարում ինքնուրույն հագնել լողազգեստները, օգտվել ցնցուղից ու հաղթահարել մեծ լողավազանում լողալու վախը:
Օրը՝ 24.10.2019թ․
Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ
Մասնկաիցները՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան ճամբարականներ
Նպատակ՝
Մարմնամարզական հմտությունների զարգացում
Հեծանվավարության դասերը ուրախ են, զվարճալի, հագեցած: Կարևոր է նաև այն փաստը, որ յուրաքանչյուր պարապմունքին սովորողներից մի քանիսը սկսում են ինքնուրույն հեծանիվ վարել, մի քանիսն էլ կատարելագործում են իրենց հմտությունները: Այսօր էլ հերթը Արթուրինն էր: Նա արդեն կարողանում է ինքնուրույն հագնել սաղավարտը և հեծանիվ վարել: Միայն պետք է տեսնել նրա ժպիտը և վստահ կեցվածքը, երբ հեռվից վարելով մոտենում է խմբին:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևմտյան դպրոց-պարտեզի 1.3 դասարանի մեդիամիջավայր, հասցե՝ ք. Երևան, ՀԱԹ, Ա. Բաբաջանյան 38/1, hեռ.` +374(10)74 21 72, էլ. հասցե` khachatryan.mariam@mskh.am
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոց, երկրորդ դասարանի դասվար
Լուսինե Փաշայանի բլոգ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Արևմտյան դպրոց, 2-րդ դասարան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ 1.2 դասարան: Հասցե՝ Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա.Բաբաջանյան 38/1 հեռ. +374 (10) 74 21 72:
3-րդ դասարանի ուսուցման խումբ 2020-2021 ուստարի Հասցե` Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am