Նախապես ընտրված-մշակված հողում տնկեցինք Քոլեջից բերված խաղողի սածիլները: Նոր տնկած բույսը, ծառը, թուփը պահանջում է հատուկ ուշադրություն և խնամք: Մենք այսօր տնկեցինք և ջրեցինք վայրի խաղողի սածիլները: Հետևողական կլինենք նաև նրանց հետագա զարգացման համար, որպեսզի սածիլներն աճեն մեր դպրոց-պարտեզի հարակից բակում և բերք տան:
Category: Մասնագիտական կրթություն (այգեգործություն)
Վայրի խաղողի վազերը
Արևմուտքում վայրի խաղողի փոքրիկ տնկարան ունենալու մտքով գնացինք Քոլեջ՝ ընկեր Շողիկի մոտ: Նրանից խնդրեցինք վայրի խաղողի սածիլներ, ստացանք որոշ դիտարկումներ-խորհուրդներ տնկելու-խնամելու-մշակելու հետ կապված:
տեսանյութը՝ Մադլեն Թերզյանի
լուսանկարը՝ Նունե Խաչիկողլյանի
Նախապատրաստական աշխատանքներ
Նախապատրաստում ենք տարածքը, որպեսզի հետո տնկենք վայրի խաղողի սածիլները: Մեր նախապատրաստական աշխատանքների ընթացքում նախապես ընտրված տարածքի հողը փխրեցրինք, ջրեցինք հողը, խառնեցինք կարմիր ավազ, որպեսզի հետո մեր տնկած խաղողը ավելի լավ աճի:
Այգու խնամքը
Սովորողները միացան մեզ
Սարալանջյան աշխատանքներին միացել են նաև Արևմտյան դպրոց-պարտեզի մի խումբ սովորողներ: Նրանք անհոգնել աշխատում են և ընթացքում նաև մեկանաբանում իրենց կատարած աշխատանքը:
Երկուշաբթին սարալանջում
Շաբաթը սկսում ենք մեր այգեգործական-պարտիզպուրակային աշխատանքներով: Շարունակում ենք սարալանջի տարածքը մաքրել մոլախոտերից և հողը պատրաստել աշնանացանին:
Աշխատասեր Մարկը
Այսօր Մարկը իր սեբաստացի մայրիկի հետ միացել է Արևմտյան դպրոց-պարտեզի հարակից բակում կատարվող աշխատանքներին: Նա մեզ օգնեց ցանել սերմերը, ջրել, խնամել ծառերն ու ծաղիկները: Անգամ ցնցուղով ջրեց սենյակային բույսերը:
Սարալանջում
Շարունակաում ենք աշխատել սարալանջում: Մենք այժմ զբաղվում ենք տարածքը մոլախոտերից մաքրելու, հողը ցանքին նախապատրաստելու աշխատանքով: Այսօր մեր այգեգործական, պարտիզպուրակային աշխատանքներին էին միացել նաև Արմինե Գոգինյանը և Շուշան Ալեքսանյանը:
Շարունակվում են աշխատանքները
Այսօր եղանակը նպաստավոր էր սարալանջում ակտիվ աշխատելու համար: Մենք շարունակեցինք տարածքը մոլախոտերից մաքրման աշխատանքները մեր փոքրիկ խմբով:
Սարալանջում
Սարալանջում շարունակվում են նոր հողատարածքի մշակաման աշխատանքները: Մենք այսօր մաքրեցինք տարածքը մոլախոտերից, որպեսզի հետագայում այդտեղ տնկենք խաղողի վազեր և պտղատու ծառեր: Նաև աշխատեցինք արդեն տնկված խաղողի վազերի հետ: Մենք լայնացրինք վազերի բաժակները, փխրեցրինք հողը, որպեսզի ջրի կորուստը հնարավորինս քիչ լինի: Մեր աշխատանքները կրելու են շարունակական բնույթ, նախատեսում ենք առաջիկա ամիսների ընթացքում ավելի ակտիվ մասնակցել այգեգործական-պարտիզպուրակային աշխատանքներին:
Continue reading “Սարալանջում”