Մարզվել և մարզական խաղեր խաղալ մենք շա՜տ ենք սիրում․․․
Continue reading “Էստաֆետային խաղեր”Category: Մայիսյան հավաք
Team Building for Schoolkids. ամփոփում
Հարթակում ծնողներն են. Լեո Խանամիրյանի ծնողներ
Նախագիծը՝ Team Building for Schoolkids
Թիմ-բիլդինգը All Inclusive Armenia-ի կողմից հատուկ երեխաների համար
Թիմով աշխատելը, թիմային մտածողություն ունենալը շատ կարևոր է։ Հենց այդ որակները զարգացնելու համար էլ կազմակերպել էինք շա՜տ հետաքրքիր և չկրկնվող ժամանց սովորողների համար։
Սկզբում 3․1 և 3․3 դասարանների սովորողները խմբերի բաժանվեցին,իսկ հետո սկսեցին խաղալ։ Շատ կարևոր էր նաև այն, որ յուրաքանչյուր խաղից հետո ավագ օգնականները սովորողների հետ քննարկում էին կազմակերպում։ Սովորողները փորձում էին հասկանալ, թե ինչն իրենց օգնեց կամ խանգարեց խաղի ընթացքում։
Team Building for Schoolkids
Հարթակում ծնողներն են. Լեո Խանամիրյանի ծնողներ
Օրը՝ 23.05.2022
Ժամը՝ 12:30
Մասնակիցներ՝ 3․1 և 3․3 դասարանների սովորողներ
Վայրը՝ Բախշյան այգի
Continue reading “Team Building for Schoolkids”Չափումներ
Սովորողները չափեցին միմյանց հասակը և համեմատեցին։ Նրանք նաև ոտնաչափով և թզաչափով չափումներ կատարեցին։ Արդյունքները ցույց տվեցին, որ նույն տարածքը երկու հոգով չափելու դեպքում հնարավոր է տարբեր քանակով ոտնաչափեր և թզաչափեր ստանալ։ Սովորողները չափեցին նաև ծառերի հեռավորությունը և համեմատեցին։
Continue reading “Չափումներ”Մայիսյան 17-րդ հավաք
խմբագրվում է
Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական հավաք
Ժամանակահատված՝ մայիս
Մասնակիցներ՝ 3.3 դասարանի սովորողներ
Նպատակը՝ 2021-2022 ուս․ տարվա ամփոփում
Ուրախ գնումներ
«Ուրախ գնումներ» նախագծի շրջանակներում հանդիպեցին 2․1 և 2․3 դասարանների սովորողները և հավես խաղ խաղացին։ Նրանք բաժանվեցին երկու խմբի՝ վաճառողներ և գնորդներ։
Ու սկսվեց «առևտուրը»։
Բլոգավարություն
«Մեդիագրագետիկ» նախագծի շրջանակներում երրորդ դասարանցիները բլոգավարություն են սովորեցնում երկրորդ դասարանցիներին։ Ավագ ընկերների օգնությամբ երկրորդ դասարանցիները իրենց բլոգներում բաժիններ ստեղծեցին և գրեցին իրենց մասին։
Continue reading “Բլոգավարություն”Կարում ենք կարի մեքենայով
Մեր փոքրիկ պահոցներն ընկեր Մադլենի օգնությամբ կարեցինք կարի մեքենայով։
Ընկեր Մադլենը սովորողներին ներկայացրեց կարի մեքենան, անվտանգության կանոնները, իսկ հետո սովորողները հերթով սկսեցին կարել։
Մարզական խաղեր
Արևմտյան դպրոցի 2․3 դասարանի սովորողներն ու Արևելյան դպրոցի 2․4 դասարանի սովորողները կրկին հանդիպեցին։ Նրանք էլի էին հանդիպել հունվարյան ճամբարի ընթացքում և արդեն ընկերացել էին։ Այս անգամ էլ ընկերական հանդիպման նպատակը մարզվելն ու էստաֆետային խաղեր խաղալն էր։
Continue reading “Մարզական խաղեր”Ձևում ենք մեր պահոցները
Որոշել ենք մեզ համար փոքրիկ պահոցներ կարել, որի մեջ կկարողանանք պահել մեր մատիտները, գումարը կամ այլ անհրաժեշտ պարագաներ։ Դե ընկեր Մադլենն էլ խոսատացել է սովորեցնել կարի մեքենայով կարել։ Բայց ընկեր Մադլենը մեզ բացատրեց, որ մինչև կարելը պետք է որոշել՝ ինչ չափսի և ինչ գույնի է լինելու պահոցը։ Մենք էլ ընտրեցինք կտորը, գույնը, չափումներ կատարեցինք, կտրեցինք։
Continue reading “Ձևում ենք մեր պահոցները”