Posted in Ճամփորդություններ

Բարձունքն հաղթահարված է

Նախագիծը՝ Ուսումնական ճամփորդություն Ծաղկեվանք

Մեր խիզախ ճամփորդները հաղթահարեցին բարձունքը։ Ճանապարհը երկար էր, դժվարություններով լի, բայց իրար ոգևորելով, երգելով, կատակներ անելով՝ հասանք Ծաղկեվանք։

Continue reading “Բարձունքն հաղթահարված է”
Posted in Ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդություն Ծաղկեվանք


Ամսաթիվ՝ 25.09.2021

Մասնակիցներ՝ 3․3
Սովորողների թիվ՝ 20
Վայր՝ Արայի լեռ՝ Ծաղկեվանք
Պատասխանատուներ՝ Մարիամ Խաչատրյան, Անի Բոստանչյան

Մեկնում՝ 09:30, Բախշյանի այգի

Ժամանում՝
 16:00, Արևմտյան դպրոց-պարտեզ

Երթուղի՝ Երևան-Ծաղկեվանք-Երևան

Հեռավորություն՝ 34կմ, 57 րոպե

Երգացանկ՝ «Առավոտ լուսո», «Հայր մեր», «Կոտ ու կես», «Այբ, բեն, գիմ», «Կաքավիկ», «Արև, արև», «Փայտե ձիուկ», «Ջաղացի երգ»

Continue reading “Ուսումնական ճամփորդություն Ծաղկեվանք”
Posted in Ճամփորդություններ

Ավանդապատումներ

Արայի լեռ
Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որի պաշտոնական անունը Աքլորաքար է (2511 մ):

Continue reading “Ավանդապատումներ”
Posted in Ճամբար, Ճամփորդություններ

Բնապահպանական եռօրյա ճամբարի ամփոփում

Օգոստոսի 8-ից 10-ը տարատարիք սովորողնրեի խմբով կազմակերպեցինք բնապահպանական ճամբար Վաղաշենում։ Ճամբարային հերթափոխը երգով, պարով, մարզական խաղերով մեզ փոխանցեցին Հարավային դպրոցի տարատարիք սովորողները՝ Գոհար Սմբատյանի գլխավորությամբ։

Continue reading “Բնապահպանական եռօրյա ճամբարի ամփոփում”
Posted in Ճամփորդություններ

Բնապահպանական ճամբար Վաղաշենում

Սևան Ազգային Պարկի հովանու ներքո

Ճաշացանկ

Օր 1
Բրդուճներ ճանապարհին
Ճաշ — Հնդկաձավարով փլավ, լոլիկով, վարունգով աղցան, պանիր, հաց, թան, մածուն
Ընթրիք — Բրնձով, գազարով փլավ, պանիր, թխվածքաբլիթ, թեյ

Օր 2
Նախաճաշ — Խաշած ձու, թեյ, պանիր, հաց, խտ. կաթ, կարագ
Ճաշ — Կարտոֆիլի պյուրե, լոլիկով, վարունգով աղցան, կոմպոտ
Ընթրիք — Մակարոնով փլավ, պանիր, թխվածքաբլիթ, թեյ

Օր 3
Նախաճաշ — Հացով ձվածեղ, թեյ, պանիր, հաց, խտ. կաթ, կարագ
Ճաշ — Վերմիշելով փլավ, լոլիկով, վարունգով աղցան
Բրդուճներ ճանապարհին

Միրգ, քաղցրավենիք, ձմերուկ

Posted in Ճամփորդություններ

Համբարձման ծեսը Գեղամավանում

Համբարձման ծես և բարձունքի հաղթահարում Գեղարքունիքի մարզում․ «Գագարին» նախագիծ

Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում մեզ էին սպասում տեղի դպրոցի 2-րդ դասարանցիներն ու նրանց դավարը։ Տեղ հասնելուն պես ծանոթացանք նրանց հետ և սկսեցինք պատրաստվել Համբարձման ծեսին։ Ընկեր Սեդայի հետ ուրախ երգով 7 տնից ջուր խնդրեցինք, 7 քար ու 7 ծաղկից ճյուղ վերցրինք։ Հետո քայքով, երգով գնացինք սբ․Մարիամ Աստվածածին մատուռը և սկսեցինք իրականացնել վիճակի ծեսը։

Posted in Ճամփորդություններ

Համբարձման ծես և բարձունքի հաղթահարում Գեղարքունիքի մարզում․ «Գագարին» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանի սովորողներ, Գեղամավան դպրոցի սովորողներ, դասավանդողներ

Ճամփորդության վայրը՝ Գեղարքունիքի մարզ , Գեղամավան

Ճամփորդության երթուղին՝ Երևան- Գեղամավան -Երևան

Continue reading “Համբարձման ծես և բարձունքի հաղթահարում Գեղարքունիքի մարզում․ «Գագարին» նախագիծ”