Շաբաթը սկսեցի 5 տարեկանների խմբում: Երկուշաբթի առավոտյան ծանոթացա և ընկերացա նրանց հետ, ու սկսվեցին ամառային ուրախ աշխատանքային օրերը: Չնայած ծրագիրը հարուստ էր կրթական տարրերով, բայց դե էլ ի՞նչ ամառ առանց հանգստի ու զվարճանքի: Ամեն ինչ հասցրեցինք անել: Էլ խաղացինք, էլ մուլտֆիլմ դիտեցինք, էլ պաղպաղակ պատրաստեցինք ու համտեսեցինք, էլ մարզվեցինք: Դե երեխաների ամենենասիրելի զբաղմունքը՝ լողը ու լողափնյա խաղերը, չէինք կարող բաց թողնել: Հասցրեցինք նաև զբաղվել շրջակա միջավայրի խնամքով: Փորձեցինք զարգացնել մանր մոտորիկան, միանգամից երկու գործողություն կատարելու կարողությունը, բանավոր խոսքը:
Continue reading “Մեկ շաբաթ 5 տարեկանների հետ”
Category: Ճամբար 2019
Կամավորական աշխատանք: Օր հինգերորդ:
Այսօրվա մեր ճամբարային օրը տարբերվում էր մնացած օրերից, քանի որ մենք պիտի ճամփորդեինք: Ճամբարականները բարձր տրամադրությամբ եկան ճամբար և անհամբեր սպասում էին, թե երբ ենք սկսելու մեր փոքրիկ ճամփորդությունը: Օրը սկսեցինք սովորականի պես: Մաքրեցինք շրջակա միջավայրը, հեծանիվ վարեցինք, նախաճաշեցինք: Հետո տեղավորվեցինք մեքենայի մեջ և բարձր տրամադրությամբ շարժվեցինք դեպի Հրազդանի կիրճ, որտեղ դիտարկումներ արեցինք գետի հետ կապված, սովորեցինք, թե ինչպես են տարբերում գետի աջ և ձախ ափերը, նշեցինք Հրազդան գետի երկարությունը, խոսեցինք գետերի խնամքի մասին:
Կամավորական աշխատանք: Օր չորրորդ:
Ճամբարականները օրը սկսեցինք արդեն սովորական դարձած շրջապատի մաքրման աշխատանքով: Երբ հարակից տարածքում ամեն ինչ մաքուր էր, նրանք 2 խմբի բաժանվեցին: Առաջին խումբը գնաց դեպի ագարակ, որպեսզի տեսնի, թե ինչպես են նալում ձիերին: Երկրորդ խումբը գնաց դասասենյակ՝ նկարելու և կավով աշխատելու:
Continue reading “Կամավորական աշխատանք: Օր չորրորդ:”
Կամավորական աշխատանք: Օր երրորդ:
Օրը սկսեցինք շրջակա միջավայրը մաքրելով: Այնուհետև գնացինք ագարակ, տեսանք այնտեղ բնակվող ձիերին, շներին, սիրամարգերին և այլ կենդանիների: Մենք նաև հնարավորություն ունեցանք տեսնել, թե ինչպես են խնամում ձիերի ոտքերը, և զբաղվեցինք ձիավարությամբ: Ագարակից հետո ճամբարականներին ուղեկցեցինք նախաճաշելու, որից հետո նրանք հագան իրենց լողազգեստները և սկեցին լողավազանում լողալ: Հետո գնացինք դասասենյակ և երեխաների հետ խաղեր խաղացինք:
Continue reading “Կամավորական աշխատանք: Օր երրորդ:”
Կամավորական աշխատանք: Օր երկրորդ:
Այսօր առավոտյան մենք հանդիպեցինք ճամբարականներին դպրոցի բակում: Նրանց հետ կատարեցինք շրջակա միջավայրի մաքրման աշխատանքները:Արդեն հասցրել ենք ընկերանալ փոքրիկ ճամբարականների հետ և մաքրությունից հետո սկսեցինք բակային խաղեր խաղալ: Խաղերից հետո նրանց ուղեկցեցինք ներս, որպեսզի լվացվեն և նախաճաշեն:
Կամավորական աշխատանք: Օր առաջին:
Օրը սկսեցինք Արևմտյան դպրոցի բակում: Ճամբարականների հետ զբաղվեցինք տարածքի մաքրությամբ, այնուհետև բակում մարզվեցինք, խաղացինք խաղեր:
Ճամբարականները դպրոցում փոքրիկ գերմանամուկ էին գտել և բերել էին բակ: Նրանք անվանակոչեցին գերմանամկանը, խաղացին նրա հետ, քարերից տնակ պատրաստեցին: Իսկ հետո, երբ արդեն նախաճաշի ժամն էր, մեծ դժվարությամբ բաժանվեցին իրենց սիրելի կենդանուց:
Նախաճաշից հետո գնացինք բակ, որտեղ ճամբարականները լողացին, արևայրուք ընդունեցին և խաղացին:
Երբ արդեն կիզիչ արև էր դրսում, մենք շտապեցինք ներս՝ ֆիլմ դիտելու: Երեխաները դիտեցին «Չարլին շոկոլադի գործարանում» ֆիլմը և ադի բուդի համտեսեցին: Ֆիլմի դիտմանը հաջորդեց ճաշը և բակային ակտիվ խաղերը: