Հ. Թումանյանի «Ծաղիկները» բանաստեղծությունը ընթերցել-քննարկելուց հետո, մտածեցինք, թե ձյան սպիտակ սավանի տակ քնած ծաղիկները ինչ երազ կտեսնեին: «Մի բառ ես, մի բառ դու» մեթոդով էլ երազը հորինեցինք:
Category: Հորինուկներ
Մեր հորինած խնդիրները
Առցանց դասերի ընթացքում փորձում ենք նաև հորինել խնդիրներ և լուծել դրանք: Այս անգամ այնպիսի խնդիրներ ենք հորինել, որոնց պատասխանը գտնելու համար պետք է կատարել հանման գործողություն:
Աննան ուներ 10 մատիտ: Նա նվիրեց Անիին 5 մատիտ: Քանի մատիտ մնաց Աննայի մոտ:
Աննա Վելիցյան
Continue reading “Մեր հորինած խնդիրները”Ծաղիկ, որը թռչել գիտեր
Կա մի ծաղիկ, որի անունը խատուտիկ է: Նա սիրում է խաղալ քամու հետ: Երբ քամին փչում է, նրա թերթիկները թռչում են և տարածվում ամենուրեք:
Բարսեղյան Ալեքս
Թե ինչ եղավ, երբ արտույտը նկատեց, որ կտուցը չկա
«Արտույտն ու երկինքը» ստեղծագործությունը քննարկելուց հետո, սովորողները ստեղծեցին փոքրիկ հորինուկներ: Նրանք պատկերացրին, որ արտույտը մի առավոտ նկատել է, որ կտուցը չկա և սկսեցին հորիել:
Նա վախեցած վազեց դուրս: Ճանապարհին նրան հանդիպեց ագռավը: Ագռավը նրան ասաց, որ դա կախարդանք է և կանցնի, երբ բարի գործ անի: Բայց արտույտը չգիտեր, թե ինչ բարի գործ աներ: Հանկարծ ծառից մի ճուտիկ էր ընկնում և դա տեսավ արտույտը: Նա արագ օդից բռնեց և ապահով տարավ իր բույնը: Ճուտիկը շնորհակալություն հայտնեց և նկատեց արտույտի գեղեցիկ կտուցը:
Վարդանյան Մանուէլ
Մեր հորինած խնդիրները
Առցանց դասերի ընթացքում փորձում ենք նաև հորինել խնդիրներ և լուծել դրանք: Այս անգամ այնպիսի խնդիրներ ենք հորինել, որոնց պատասխանը գտնելու համար պետք է կատարել գումարման գործողություն:
Աննան ունի 9 տանձ, իսկ Կարենն ունի 10 տանձ: Միասին քանի՞ տանձ ունեն նրանք։
Հովհաննիսյան Լանա
Արմանն ուներ 10 մատիտ: Եղբայրը նրան նվիրեց ևս 12 մատիտ։Որքա՞ն մատիտ ունեցավ Արմանը։
Մաշինյան Մարի
Continue reading “Մեր հորինած խնդիրները”