Զավակներս՝ Աստղիկը և Գալեն, սովորում են Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանում և 5 տարեկանների խմբում։ Այսօր կպատմեմ 5 տարեկան Գալեի և նրա կրթական առօրյայի մասին։
Գալեն, շատ մեծ սիրով ու պատրաստակամությամբ է ուսման ընթացքին մասնակցում։ Իր ուսումնական օրը սկսում է մարմնամարզությամբ՝ լինի դա սենյակում թե բացօթյա։ Մարզում է իր վիզը, ուսերը, ձեռքերը, կոնքերն ու ոտքերը՝ չմոռանալով աչքերի մասին։ Երբեն հեծանիվ է վարում, երբեմն ինքնագլոր (սամակատ), երբեմն էլ երեխային բնորոշ առույգությամբ ուղակի վազվզում է աջ ու ձախ։