Հեծանվավարության ժամերը ամենասիրելիներից են: Մեր սովորողները ընկեր Մադլենի հետ մի լավ մարզվեցին, տաքացրին մկանները, իսկ հետո սկսեցին հեծանիվ վարել: Շա՜տ հավես էր:
Continue reading “Հեծանվավարություն”Category: Հեծանվավարություն
Հեծանվավարություն
Հեծանվավարության օրերը 5 տարեկանների ամենասիրելի օրերն են: Նրանք արդեն հմուտ վարում են եռանիվ հեծանիվները:
Տեսանյութը՝ Սյուզի Հովհաննիսյանի
Վարել ենք սովորում
Հեծանվավարության դասերը ուրախ են, զվարճալի, հագեցած: Կարևոր է նաև այն փաստը, որ յուրաքանչյուր պարապմունքին սովորողներից մի քանիսը սկսում են ինքնուրույն հեծանիվ վարել, մի քանիսն էլ կատարելագործում են իրենց հմտությունները: Այսօր էլ հերթը Արթուրինն էր: Նա արդեն կարողանում է ինքնուրույն հագնել սաղավարտը և հեծանիվ վարել: Միայն պետք է տեսնել նրա ժպիտը և վստահ կեցվածքը, երբ հեռվից վարելով մոտենում է խմբին:
Հեծանվավարություն
Հեծանիվ վարելու ժամերը ամենասիրելիներից են սովորողների համար: Հեծանիվի մարզական նշանակությունը մի կողմ թողած՝ մեր սովորողներին գրավում է ընկերների հետ վարելու հաճույքը: Հետաքրքիր և ողջունելի է նաև, որ ավելի հմուտ վարողները մեծ սիրով, հոգատարությամբ և համբերությամբ օգնում են նոր սովորողներն: