Category: Ծրագրեր
«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր
Ուսումնական պլան
Հանրակրթական պետական առարկայական չափորոշիչներ և ծրագրեր
Բաղադրիչներ՝
Մայրենի
Մաթեմատիկա
Անգլերեն
Ռուսերեն
Ես և շրջակա աշխարհը
Ֆիզկուլտուրա
Երաժշտություն
Շախմատ
Ընտրությամբ գործունեություն՝
Բանավոր մաթեմատիկա
«Իմացումի հրճվանք» ծրագրի դասվարը
Սովորողի անհատական համակարգչին ներկայացվող պահանջներ
Սովորողի գործունեության գնահատման թերթիկ
«Բանավոր մաթեմատիկա» ընտրությամբ գործունեություն
Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության առարկայական ծրագիրը «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» կրտսեր դպրոցում.
Ուսուցման նպատակները.
Դասընթացի հիմնական նպատակն է. իրական աշխարհի երևույթները մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը, հնարավորություն տալու երեխաներին բացահայտելու իրենց, զարգացնել սովորողների ստեղծագործական ընդունակությունները, տրամաբանական մտածողությունը, խորացնել գիտելիքները, որոնք նրանք ստացել են դասերի ժամանակ, սովորեցնել ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը, կարողանալ տրամաբանական դատողություններ կատարել, ինքնուրույն մտածել, զարգացնել մտածողության ընդհանուր կուլտուրա, որպեսզի նրանք կարողանան արտահայտել իրենց մտքերը, կարողանան առանձնացնել խնդիրների էական հատկանիշները, վերլուծել, ընդհանրացնել, առաջ քաշել վարկածներ, սովորեն հարցեր տալ:
Continue reading “«Բանավոր մաթեմատիկա» ընտրությամբ գործունեություն”«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր. 2020-2021 ուստարի․ 2-րդ դասարան
Աղբյուրն ՝այստեղ
Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագիրը ուսումնական պլանով նախատեսված առարկաների ինտեգրված ուսուցումն է:
«Իմացումի հրճվանք» ծրագրի նպատակը սովորողի ստեղծագործական, հետազոտական ակտիվ գործունեության արդյունքում ֆիզիկական, հոգեբանական և տարիքային առանձնահատկություններին համապատասխան ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների, ինչպես նաև արժեքային համակարգի ձևավորումն ու զարգացումն է՝ ուսուցանվող նյութի գրավիչ մատուցմամբ (շնորհիվ կրթահամալիրում իրականացվող մեդիակրթության):
Continue reading “«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր. 2020-2021 ուստարի․ 2-րդ դասարան”
Կոմիտասյան օրեր
Ծրագրեր
Ծրագրեր
Երկարացված օրվա ծրագիր
Երկարացված օրվա բաղկացուցիչները՝
Ակումբային գործունեություն
Ուսումնական ռադիո և TV, բակային խաղեր, բակի բարեկարգման, խնամքի աշխատանքներ:
Լեզվական գործունեություն
Բառակապակցությունների, նախադասությունների կազմում, իմաստակիր միավորների առանձնացում, խոսքի ձևավորում:
Աշխատանք ձայնագրիչով, բանավոր խոսքի զարգացում:
Գրավոր խոսքի զարգացում:
Ընթերցանություն և քննարկումներ:
Նախագծային աշխատանքներ:
Տեխնոլոգիական գործունեություն
Մաթեմատիկա և տրամաբանական խաղեր
- տրամաբանական խնդիրներ և առաջադրանքներ
- մաթեմատիկական էլեկտրոնային խաղեր
Մարզական գործունեություն
Մարմնամարզություն՝ դրսում և դահլիճում, մարզական խաղեր, մրցումներ
Լող, ջրային մրցումներ, սուզվելու, ջրի մեջ ցատկելու կարողություններ
Հեծանիվ
Մեդիատեխնոլոգիա
- Տեքստերի մուտքագրում
- Power Point աշխատանքների կազմում