Բարեկենդանի ու Տյառնընդառաջի տոները միասին նշեցինք: Ուրախ, հետաքրքիր, ծիսական օր ստացվեց:
Առավոտից սկսեցինք դիմակներ սպատրաստել: Ամեն սովորող պատրաստեց իր ուզած գույներով, զարդարանքներով դիմակ: Հետո չիք-չիք խաղացինք: Հետո էլ երգելով, ասիկներ ասելով իջանք բակ: Խարույկի մոտ երգեցինք, պարեցինք, հարսանիք արեցինք, հարսին ու փեսային գովեցինք, իսկ հետո եկավ ամենահավես պահը: Սկսեցինք ցատկել խարույկի վրայով:
Category: Ծեսեր
Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ…
Նոր տարին մոտենում է և այդ կապակցությամբ մենք շատ հավես տոնախմբություն կազմակերպեցինք դպրոցում: Երգեցինք, պարեցինք, զրուցեցինք Ձմեռ պապիկի հետ: Մի լավ ուրախացանք: Հետո էլ թեյըմպում կազմակերպեցինք դասարանում ու շնորհավորցինք միմյանց:
Continue reading “Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ…”Թթուդրիկ
Թթուդրիկի ծեսն անցավ շատ հետարքիր: Սովորողների հետ քննարկեցինք, թե ինչեր են մեզ անհրաժեշտ թթվի համար, ցուցակ գրեցինք, խանութ գնացինք: Հետո սովորողներն ինքնուրույն պատրաստեցին սեղանները, լվացին, դասավորեցին բանջարեղենները և սկսեցին կերպարներ պատրաստել ու պատմել նրանց մասին: Վերջում էլ իրենց կերպարներին տեղավորեցին մեծ տարայի մեջ՝ թթվելու:
Հավես, ուրախ, համեղ օր ստացվեց:
Թթուդրիկ
Մասնակիցներ՝ 2․3 դասարանի սովորողներ
Նախագծի նպատակն ու խնդիրները
- Նախագծի ընթացքում սովորողների մոտ ձևավորել ինքնուրույնություն
- Նախապատրաստվել կրթահամալիրի տոնին
Համբարձման ծես
Այս շաբաթ 5-6 տարեկանները տոնում են Համբարձման ծեսը: Նրանք ծանոթացել են ծեսի խորհրդին, անցկացման ձևին: Հիմա էլ փորձում են ներկայացնել ծեսին բնորոշ երգերը:
Համբարձման ծեսը մեր տանը
Ժամկետը՝ մայիսի 18-22
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, ծնողներ, ընտանիքի անդամներ
Խորհրդատու՝ Սեդա Թևանյան
Նպատակը՝
- ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին
- ծեսը վերականգնել, նոր կյանք տալ
- սովորել ագզային ծիսական երգերը , խաղերը
«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» տոնախմբություն
Ամսաթիվ՝ դեկտեմբերի 20, ժ․ 10։00
Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ, 5 տարեկաններ, ծնողներ, հարազատներ, դասավանդողներ
Վայրը՝ Արևմտյան դպրոցի սրահ
Սկիզբ՝ տոնական երաժտության ներքո սրահ են մտնում ծնողները և մեծ շրջան կազմում տոնածառի շուրջ
Continue reading “«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» տոնախմբություն”
Հարիսայի ծես
Շաբաթ օրը կայացավ Հարիսայի ծեսը: Ինչպես նախապես պլանավորել էինք հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, մասկացեցինք ժամերգությանը: Այնուհետև եկեղեցու բակում երգեցինք-պարեցինք և քայլքով գնացինք դպրոց-պարեզներ: Արևմտյան դպրոց-պարտեզում էլ համտեսեցինք հարիսան, մեր պատրաստած թթուն: Ամեն ինչ շատ լավ էր, 5 տարեկանները մեծ ոգևորությամբ մանսակցեցին ծեսի ողջ ընթացքին ծնողների, քույր-եղբայրների հետ միասին:
«Ձոն խաղողի, գինու և գեղեցիկ դպրության». համայնքային տոնախմբություն, հարիսայի համտես, 2019թ.
Նոյեմբերի 16, ժամը 10:00-ից
Համայնքային ծես, հարիսայի համտես
Տևողությունը՝ 1 ժամ
Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր