Posted in Օրագիր, Ինքնակրթություն

Ջ. Ռոդարի

Ընթերցելով Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» գիրքը առանձնացրել եմ մի քանի մեթոդներ, որոնք կկիրառեմ 5 տարեկանների խմբում: Մեթոդներն ընտրելիս փորձել եմ հաշվի առնել սովորողների տարիքային առանձնահատկությունները: Ռոդարիի առաջարկած հնարները թույլ են տալիս ազատ մտածել և ստեղծագործել: Այս պահին ընթերցում եմ «Խաղացող բառը» բաժինը՝ փորձելով գտնել հարմար և կիրառելի մեթոդներ առաջիկայում օգտագործելու համար: Մտադիր եմ սովորողների հետ «Պատմելու խաղը» խաղալ: Խաղի համար ընտրել եմ բարև բառը:  Այդ բառով կփորձենք պատմություններ հորինել: Քանի որ սովորողները դեռ գրել չգիտեն, ես ինքս գրի կառնեմ պատումները և կտեղադրեմ բլոգում: Ընտրել եմ հենց բարև բառը, քանի որ այն պատումի համար որևէ կաղապար չի ենթադրում և  թույլ կտա ազատ ստեղծագործել: Նաև մտադիր եմ կիրառել «Ի՞նչ կլիներ, եթե…» հարցադրումը: Հարցադրման համար ընտրել եմ մի քանի տարբերակներ, որոնք կներկայացնեմ ստորև:

Continue reading “Ջ. Ռոդարի”

Posted in «Դպիրի» իմ ընտրանին, Ինքնակրթություն

Թվաբանություն. և թե ինչպես է այն փոխվել

Երեխան առաջին անգամ մաթեմատիկային հանդիպում է, երբ սովորում է անվանել թվերը և հաշվել առարկաները. շատ երեխաներ նախքան դպրոց գնալն են ձեռք բերում այդ հմտությունները: Այդ պատճառով էլ, եթե ձեր երեխաների մոտ առաջին փուլն արդեն հաղթահարված է, գուցե որոշեք այս գլուխը բաց թողնել: Այնուամենայնիվ, ցանկանում ենք ձեզ մի պահ կանգնեցնել և հիշեցնել, թե ինչ բարդ և խորամանկ բան է համրանքի մեր համակարգը: Հին հռոմեացին կամ հույնը, տեղափոխվելով ժամանակակից դպրոցի առաջին դասարան, ակնածանքով կզարմանար թվեր գրելու համակարգից` չէ՞ որ նույն «1»-ը կարող է նշանակել և՛ մեկ առարկա, և՛ տասը, և՛ նույնիսկ հազար: Ինչ վերաբերում է տասնորդական կոտորակներում ստորակետին և տարօրինակ բառերին, ինչպիսիք են «քառասուն» կամ «իննսուն», որոնք չգիտես ինչու համապատասխանաբար նշանակում են «չորս տասնյակ» և «ինը տասնյակ», ապա դրանք խեղճ մարդուն պարզապես կդնեին փակուղու առաջ: Թվերն այնքան էլ պարզ չեն, որքան մեծահասակներիս են դրանք թվում: Զարմանալի չէ, որ շատ երեխաներ, հաշվել վարժվելով, երկար տարիներ չեն կարողանում հասկանալ «դիրքային համակարգը»:

Continue reading “Թվաբանություն. և թե ինչպես է այն փոխվել”

Posted in «Դպիրի» իմ ընտրանին, Ինքնակրթություն

Երաժշտության ունկնդրումը նախակրթարանում և կրտսեր դպրոցում

Հեղինակային մանկավարժության հոկտեմբերյան հավաքին մենք ներկայացրել ենք ունկնդրման կազմակերպման արդյունավետ միջոցների կիրառման նախագիծ: Ուսումնական տարվա ընթացքում կրթահամալիրի դպրոց-պարտեզներում իրականացրել ենք տարբեր նախագծեր:

Նախակրթարանում ունկնդրման կազմակերպման արդյունավետ ձևերից են՝

Continue reading “Երաժշտության ունկնդրումը նախակրթարանում և կրտսեր դպրոցում”

Posted in «Դպիրի» իմ ընտրանին, Ինքնակրթություն

Թատրոնի կազմակերպումը դպրոց-պարտեզում

Խաղ-դերախաղ-թատրոն-ներկայացում  

Կրթահամալիրի կրտսեր դպրոցում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագրի իրականացման կարևոր պայմանը ծրագրի իրականացման ճիշտ կազմակերպումն է: Թատրոնը գործունեության այն ձևն է, որը ներառում է կրտսեր դպրոցի սովորողների գործունեության համարյա բոլոր ձևերը: Նաև այդ պատճառով է կարևոր  թատրոնի կազմակերպումը դպրոց-պարտեզում:
2012-2013 ուստարվա նոյեմբեր ամսին Գեղարվեստի կրտսեր դպրոցում ստեղծվեց «Ռոդարիկ» թատրոնը, որը նպատակ ունի  սովորողների ուսուցումը կազմակերպել խաղի միջոցով: Խաղի լայն պատկերացմամբ:

Continue reading “Թատրոնի կազմակերպումը դպրոց-պարտեզում”

Posted in «Դպիրի» իմ ընտրանին, Ինքնակրթություն

Ռոդարին ուսումնական գործունեության մեջ

Եթե ցանկանում եք մտածել սովորեցնել, ապա նախ և առաջ հորինել սովորեցրեք:

Ջ. Ռոդարի

Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում իրագործվող «Իմացումի հրճվանք» ծրագիրը սովորողի (կրտսեր դպրոցականի) գործունեության բոլոր ձևերի փոխկապակացված ուսուցումն է որպես մեկ նախագիծ, թեմա, դաս, պարապմունք: Գործունեության բոլոր ձևերի հիմքում առաջնայինը ստեղծականությունն է, ստեղծագործական երևակայության զարգացումը: Ուսումնական նախագծերը սահմանված և հրապարակված են կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Continue reading “Ռոդարին ուսումնական գործունեության մեջ”

Posted in «Դպիրի» իմ ընտրանին, Ինքնակրթություն

Մենթոր ուսուցչի աշխատանք

Ամերիկյան «Encompassing Education (Ներառող կրթություն)» էլեկտրոնային մանկավարժական բլոգ-ամսագրում հրապարակված է Դիանա Մակ-Քինլիի հոդվածը՝ «The Importance of Mentoring New Teachers (Սկսնակ ուսուցիչների մենթորության կարևորությունը)» վերնագրով: Հոդվածի հեղինակը, վերլուծելով Լիզ Ռիգսի «Ինչո՞ւ են ուսուցիչներն ազատվում իրենց աշխատանքից» ուսումնասիրությունը (սկսնակ ուսուցիչների մոտ 50%-ն ազատվում է), եկել է այն եզրակացության, որ բոլոր սկսնակ ուսուցիչները պետք է ունենան իրենց մենթոր ուսուցիչը, որպեսզի չհիասթափվեն իրենց մանկավարժական գործունեության առաջին տարիներին:

Continue reading “Մենթոր ուսուցչի աշխատանք”

Posted in «Դպիրի» իմ ընտրանին, Ինքնակրթություն

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 5-6 տարեկանների ամսիկ-ստուգատեսներ

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի իրականացման շրջանակներում հինգ տարեկանների զարգացման խմբերում որպես հաշվետվություն կազմակերպվում են ամենշաբաթյա ստուգատես-ամսիկներ։ Ստուգատես-ամսիկները միջոցառումներ են, որոնք ունեն իրենց առանձնահատկությունները։ Յուրաքանչյուր ամիս մասնախմբի ղեկավարի հետ անցկացվում են սեմինարներ, որոնց արդյունքում որոշվում է տվյալ շաբաթվա կատարվելիք ստուգատեսի նախագիծը։ Ստուգատեսն առհասարակ մեր առջև դնում է մի շարք խնդիրներ՝ չնայած նրան, որ ամեն խնդիր յուրաքանչյուր 5 տարեկան յուրովի է կարողանում հաղթահարել։ Ստուգատեսի առաջադրած խնդիրներից կարևորներն են երևակայությունը, տրամաբանությունը, ինքնուրույնությունը, ստեղծականությունը, ներառվելը միջավայրին, մտքի զարգացումը․․․

Ստուգատեսները տարբեր են իրենց բնույթով և յուրահատուկ: Կարծում եմ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ուսումնական պրոցեսի ակտիվ մասնակիցն են դառնում նաև ծնողները: Առանձնացրել եմ մի քանի ստուգատեսներ, որոնք  առավել հետաքրքիր կլինեն սովորողներին.

Posted in «Դպիրի» իմ ընտրանին, Ինքնակրթություն

Ուսուցչի իմ օրագիրը

Ուսուցչի օրագիր վարելու համար պետք է պատրաստ լինես, այսինքն՝ ոգևորված, քանի որ այն քեզանից պահանջելու է ժամանակ, հետևողականություն, պատրաստակամություն: Պատմելով օրվա մասին, իհարկե, ընթերցողիդ ես փոխանցում օրվա էականը, տպավորիչը, կարևորը, շրջանցում, բաց ես թողնում ոչ եթերային դրվագները, որոնք որևէ կերպ կարող էին խախտել երեխայի իրավունքները: Օրվա պատումներն առանձնահատուկ են դարձնում ֆոտոշարերը, տեսագրություններն ու ձայնագրությունները: Իմ օրագրային պատումները առանձնանում են ուսումնական գործի կազմակերպման նկարագրություններով:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան