Posted in Ինքնակրթություն

Ուսուցչի կամովոր ատեստավորում

Չեմ կարծում, որ ատեստավորման այս ձևը որևէ դրական փոփոխություն կբերի կրթության ոլորտ։ Այս մասին արձագանքել եմ նաև նոյեմբեր ամսին։

Ատեստավորումը որևէ այլընտրանք պետք է ունենա։ Անշուշտ կարևոր է զարգանալը, կրթվելը, նոր հմտություններ ձեռք բերելը, բայց հարկավոր է հաշվի առնել, թե արդյոք թեստերով ատեստավորման միջոցով հնարավոր է հասնել դրան։

Posted in Ինքնակրթություն

Ուսուցիչների կամավոր ատեստավորում

Կրթվելուն, նոր հմտություններ, գիտելիքներ ձեռք բերելուն միշտ կողմ եմ, սակայն ուսումնասիրելով ատեստավորման համար նախատեսված հարցաշարը, հասկացա, որ դա նոր բան սովորելու, կատարելագործվելու և որակավորվելու ճանապարհ չէ:

Ատեստավորման այս եղանակով հնարավոր չէ կարծիք կազմել, թե ուսուցիչն ինչպես է իր դասը կազմակերպում, ինչպես է սովորողիների հետ շփվում, ինչ հմտությունների, մեթոդների է տիրապետում և ինչպես է դրանք կիրառում:

Ծնողների արձագանքները.

Շատ ցավալի է, որ նորից  անգիր արած ինֆորմացիան ենք ստուգում, իսկ ինչքանով է ուսուցիչը կարողանում երեխայի հետ աշխատի կամ գիտելիքը ինչպես պետք է փոխանցի մնում է օդի մեջ կախված:

Ես իսկապես ցավ եմ ապրում, որ ոչինչ չի փոխվում և ուսուցիչները մանակցում են կամավոր ատեստվորմանը:

Հասմիկ Գևորգյան


Ես դեմ եմ ատեստավորման այս տեսակին: Կարծում եմ, որ կարելի է այլ տարբերակներ գտնել դրա համար: Կարելի է ուսուցչին ատեստավորել, նրա աշխատանքի մասին կարծիք կազմել ուսումնասիրելիով նրա կատարած աշխատանքը, արդյունքները:

Ջուլիետա Ենգոյան


Posted in Ինքնակրթություն

Սովորեցրեք ձեր սեփականը

Եթե երեխաները նույնիսկ դպրոցում են սովորում արհամարհել, վախենալ և անգամ ատել ուրիշ սոցիալական խմբերի երեխաներին, արդյո՞ք ավելի քիչ կատեին նրանց, եթե չհանդիպեին դպրոցում: Դպրոցում նրանք գոնե այդ խմբերին իրականում տեսնում են: Առանց դպրոցի` նրանց համար այդ երեխաները լոկ վերացարկում, ուրվականներ կլինեին:

Որոշ դեպքերում սա կարող է համապատասխանել ճշմարտությանը, բայց միայն այն երեխաների պարագայում, ում համար դրսի աշխարհը նույնչափ մռայլ, ցավոտ, նվաստացուցիչ ու սպառնագին է, որչափ դպրոցը: Դպրոցից դուրս կրթվող երեխաների կամ միայն իրենց նախընտրած ժամանակ դպրոց հաճախող երեխաների մեծամասնությունը մեծանում է սեփական պատվի ու արժեքի առավել հզոր զգացումով. դրանով իսկ ուրիշներին արհամարհելու կամ ատելու ավելի քիչ կարիք են ունենում:

Հեղինակ՝ Ջոն Հոլթ
Ամբողջական հոդվածը տե՛ս այստեղ։

Posted in Ինքնակրթություն

Շալվա Ամոնաշվիլի․ Ընկերներ

Ես նախընտրում եմ քեզ բակ թողնել այնպիսի խաղալիքներով, որոնք կստիպեն քեզ ծանոթանալ ու ընկերանալ երեխաների հետ։ Իհարկե, հետաքրքիր չէ մենակ գնդակ խաղալ։ Իսկ մենակ խաղացող տղայից երեխաները կարող են երես թեքել, կսկսեն հոգուդ հետ խաղալ։ Ես քեզ բակ եմ թողնում ֆուտբոլի լավ գնդակով և ներշնչում քեզ. «Գնդակը սիրում է, երբ իրեն հարվածում են շատերը, շատ հավես է նրա հետևից բոլոր ցանկացողների վազելը»։

Ի՞նչ իմաստ ունի միայնակ կեգլի խաղալը, եթե որևէ մեկը քո խաղին չի հետևելու։ Իսկ եթե կոլեկտիվ խաղաք՝ ընկերներով, ապա խաղացողների շուրջը հանդիսատես կհավաքվի, նրանք կսկսեն ոգևորել խաղացողներին, այնպիսի ուրախ աղմուկ կբարձրանա, որ ոչ մի խստաբարո հարևան չի համարձակվի խանգարել այն։

Ամբողջական հոդվածը տե՛ս այստեղ։

Posted in Ինքնակրթություն

Շալվա Ամոնաշվիլի. Ինչպես սիրել երեխաներին (Ինքնավերլուծության փորձ)

Եթե ուսուցիչը գործի հանդեպ միայն Սեր ունի, նա լավ ուսուցիչ է։ Եթե ուսուցիչը միայն Սեր ունի աշակերտի հանդեպ, ինչպես հայրը, մայրը, նա ավելին կլինի այն ուսուցչից, որ կարդացել է բոլոր գրքերը, բայց սեր չունի ոʹչ գործի, ոʹչ էլ աշակերտի հանդեպ։ Եթե ուսուցիչը միավորում է իր մեջ Սերը գործի և աշակերտի հանդեպ, նա կատարյալ ուսուցիչ է։
Լև Նիկոլայևիչ Տոլստոյ։

Շալվա Ամոնաշվիլին իր ինքնավերլուծության փորձում ներկայացրել է իր ուսուցիչներին և իր վերաբերմունքը նրանց նկատմամաբ: Առանձին դեպքեր վերլուծելով նա ցույց է տվել, թե արդյոք որպես աշակերտ սիրել է իր ուսուցչի, թե ոչ:

Կարծում եմ, որ երեխաներն իրենց ուսուցչին սիրում են միայն մի դեպքում: Սիրում են, երբ անմնացորդ ու անսահման սեր են զգում ուսուցչի կողմից: Բարձր դասարանի սովորողներին գուցե միանգամից կարողանաս հիացնել քո մտքերով, աշխարհայացքով, գիտելիքների մեծ պաշարով: Իսկ ինչպե՞ս արժանանաս 5-6 տարեկան երեխայի սիրուն ու վստահությանը: Ինչի՞ մասին խոսես նրա հետ, որ լսի քեզ: Ի՞նչ անես, երբ սկսում է լացել, որովհետև կարոտել է մայրիկն ու տուն է ուզում գնալ: Ու ինչպե՞ս աշխատես միանգամից երկու տասնյակից ավելի երեխայի-անհատականության հետ: Կարծում եմ, որ երեխաների հետ աշխատելու, նրանց կողմից սիրվելու կարևորագույն բանալին հենց սիրելն է: Նարնց սիրելը:

Իսկ թե ինչպե՞ս սիրել երեխային հավերժական հարցին կարծում եմ, որ յուրաքանչյուր ուսուցիչ կարող է պատասխանել յուրովի: Ես սիրում եմ երեխաներին ընդունելով նրանց որպես անհատականություններ: Երբ կարողանում եմ ընդունել նրանց, արդեն պարզ է դառնում նրանց արարքների դրդապատճառները և բարկանալու փոխարեն փորձում եմ օգնել նրանց:

Մեկնաբանել եմ Շալվա Ամոնաշվիլի. Ինչպես սիրել երեխաներին (Ինքնավերլուծության փորձ)-ը ընթերցելուց հետո

Posted in Ինքնակրթություն

Շարադրանք ըստ Ջանի Ռոդարիի Ստեղծագործական երևակայության քերականություն ձեռնարկի

Հեքիաթի աղավաղում
Հեքիաթների աղավաղում հին խաղի սխեման այսպիսին է.
— Լինում է, չի լինում մի աղջիկ, անունը Դեղին Գլխարկ էր:
— Ոչ թե Դեղին, այլ Կարմիր:
— Ախ, այո՜, Կարմիր: Ուրեմն, նրան հայրիկը կանչեց ու …
— Դե չէ՜, հայրիկը չէ, մայրիկը:
— Ճիշտ է: Նրան մայրիկը կանչեց և ասաց .ՙՌոզինա մորաքրոջ մոտ գնա և նրան տար…՚:
— Տատիկի մոտ ուղարկեց, ոչ թե մորաքրոջ:
Եվ այսպես շարունակ:
Այսպես կարելի է ուզած պահին, ուզած հեքիաթի հետ խաղալ:

Աղբյուրը՝ «Պարտեզ ամսագիր»

Posted in «Դպիրի» իմ ընտրանին, Ինքնակրթություն

Սե՞ր, թե՞ հարգանք. կարևորն ազատությունն է

Ազատ գործունեություն ազատ տարածքում ազատ ընտրությամբ. ինքնուրույնություն, ինքնակազմակերպում, ինքնահսկում:
Մոնտեսորին է ասել՝ Մարդը չի կարող ազատ լինել, եթե ինքնուրույն չէ:
Բա ուրիշ ոնց: Անընդհատ թելադրանքի սովոր մարդը կմոլորվի, եթե հանկարծ կապերը թողնեն: Կապերով ապրելու խաղը դժբախտություն է:

Continue reading “Սե՞ր, թե՞ հարգանք. կարևորն ազատությունն է”

Posted in «Դպիրի» իմ ընտրանին, Ինքնակրթություն

Մեկ ամիս 5 տարեկանների հետ

Երկու շաբաթ հետո արդեն հասկանում էինք իրար, մի քիչ գիտեինք` ով ինչ է ուզում: Ես հասկացել էի, որ երեխան կրավորական լսողի, դաստիարակի թելադրանքները կատարողի իրավիճակում չպետք է լինի, այլ ազատ ապրող, խաղացող, կառուցող, ստեղծող և ստեղծագործող, հետազոտող, ինքնուրույն հայտնաբերող անհատականություն, որի կողքին դաստիարակը վստահելի ընկեր է, խորհրդատու:

Continue reading “Մեկ ամիս 5 տարեկանների հետ”

Posted in «Դպիրի» իմ ընտրանին, Ինքնակրթություն

Ռոդարին մարզաշխարհում

Երևակայությունն ու մաթեմատիկան, ֆանտազիան ու գիտութունն ախոյաններ, թշնամիներ չեն, այլ դաշնակիցներ, նույն մարմնի ոտքերն ու ձեռքերը նույն մտքի դուստրերն ու մայրերը։
Ջ․Ռոդարի

Continue reading “Ռոդարին մարզաշխարհում”

Posted in «Դպիրի» իմ ընտրանին, Ինքնակրթություն

Դասվարի իմացումի հրճվանքի մասին

Ընթերցեցի Լիլիա Զախարյանի «Դասվարի իմացումի հրճվանքի մասին» հոդվածը: Շատ հետաքրքիր նախաձեռնություն է դասարանը բաց լաբորատորիայի վերածելը: Հոդվածում մանրամասն նկարագրված էր, թե ինչպես են կազմակերպել գործընթացը, ինչ բաժիններ են առանձնացրել: Շատ կարևոր է սովորողին վաղ տարիքից էլ ընտրության հնարավորություն տալ և օգնել զբաղվել հենց իր ընտրած գործունեությամբ: Continue reading “Դասվարի իմացումի հրճվանքի մասին”