Այս անգամ էլ սեմինար-պարապմունքի ընթացքում գինու պիտակներ ստեղծեցինք: Ամեն մեկս մեր նախընտրած գույներով փորձեցինք ստանալ գեղեցիկ պիտակներ: Աշխատանքի ընթացքը շատ հետաքրքիր էր:
Category: Երկարացված օրվա կազմակերպիչ
Ոսկերչություն
Բուժօգնություն
Մեր հերթական սեմինարը անցկացրինք Քրիստինե Սահակյանցի հետ: Սեմինարի ընթացքում խոսեցինք ջերմային խանգարումների մասին: Ստացանք խորհուրդներ, թե ինչ պետք է անել նման դեպքերում: Խոսեցինք նաև արևահարման մասին: Սովորեցինք, թե ինչպես խետք է օգնենք արևահարված մարդուն: Սեմինարը շատ ուսոցողական էր և կարևոր:
Քոլեջում
Նոյեմբերի 13-ին երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունքը տեղի ունեցավ Քոլեջում: Մենք մասնակցեցինք 5 տարեկանների միձոցառմանը, որը տեղի ունեցավ նորացված խմբասենյակում: Միջոցառման ավարտից հետո շրջայց կատարեցինք Քոլեջի տարածքում Տաթև Բլեյանի հետ:
Բանգլադեշն առանց ճաղավանդակներերի
Ուսումնական ջերմոց
Մեր սեմինարները տարբեր են իրենց բնույթով: Այս անգամ էլ ուսումնական ջերմոցում էինք: Նախ ընկեր Շողիկը մեզ ծանոթացրեց սերմերի տեսակներին, հետո անցանք դրանք հավաքելու գործին: Մինչ սերմահավաքի բուն գործընթացը սկսելը, հանդիպեցինք տիար Բլեյանին: Նա առաջարկեց, որ յուրաքանչյուրս ունենանք մեր սեփական ծաղկանոցը և զբաղվենք դրա խնամքով: Ծաղկանոց ունենալու առաջին քայլն էլ սերմնահավքն էր, որը զրույցից րոպեներ անց կատարեցինք: Դե սերմերը հավաքելուց հետո էլ, ամեն մեկս մեզ համար հող մաղեցինք, սերմերը ցանեցինք, ջրեցինք: Մնում է խնամել և սպասել ցանկալի արդյունքին:
Հեծանվավարություն
Երկարացված օրվա կազմակերպիչներիս հերթական սեմինար-պարապմունքը հեծանվային էր: Ակումբում հարմար հեծանիվներ ընտրելուց հետո սկսեցինք վարել: Դպրոցի բակում մի քանի պտույտ կատարելուց հետո, վարեցինք կրթահամալիրի հեծանվաուղիներով: Վարելու ընթացքում սովորոեցինք մի քանի հմտություններ,փորձեցինք հաղթահարել փոքրիկ դժվարություններ:
Կրծքազարդ
Այս չորեքշաբթի էլ մեր սեմինարը անցկացրինք Հյուսիսային դպրոցում: Աշխատանքի բնույթը միանգմից գրավեց բոլորիս, և մենք արագ-արագ սկսեցինք աշխատել: Կրծքազարդեր պատրաստեցինք: Ընկեր Տաթևը մեծ սիրով և համբերությամբ օգնում էր մեզ ցանկացած հարցում: Սկզբում յուրաքանչյուրս ընտրեցինք մեր նախընտրած կրծազարդի ձևը, հետո գծեցինք ստվարաթղթի վրա և սկսեցինք ներկել: Արդյունքը շատ լավ ստացվեց: Հետաքրքիր էր տեսնել նաև, թե ինչպես են աշխատում մյուսները, ինչ գույներ և զարդանախշեր են ընտրում:
Սեմինար Մարինե Մկրտչյանի հետ
Երկարացված օրվա կազմակերպիչներիս այս սեմինար-պարապմունքը Մարինե Մկրտչյանի հետ էր: