Իրարից տարբեր քանի՞ թվանշան է օգտագործվել՝ 21, 35, 12, 46, 76 թվերը գրելու համար։
Սովորողների աշխատանքներից մի քանիսը՝
Իրարից տարբեր քանի՞ թվանշան է օգտագործվել՝ 21, 35, 12, 46, 76 թվերը գրելու համար։
Սովորողների աշխատանքներից մի քանիսը՝
Նոյեմբեր ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի քննարկում
Փորձի՛ր պատկերները ստանալ մատիտի մեկ հպումով՝
Հոկտեմբեր ամսվա ֆլեշմոբի խնդիրներից՝
Դավիթն ունի ավելի շատ խաղալիք, քան Հենրին, իսկ Նարեի խաղալիքները Դավթի խաղալիքներից շատ են։ Ո՞վ ունի ամենաքիչ խաղալիքները։
Continue reading “Բանավոր մաթեմատիկա (08․11, 10․11)”Սեպտեմբեր ամսվա ֆլեշմոբի խնդիրներից՝
Էլենը, Լիան, Գնելը և Գայանեն քանի՞ ձևով կարող են զույգեր կազմել։
Continue reading “Բանավոր մաթեմատիկա (04․10, 06․10)”Օգոստոս ամսվա ֆլեշմոբի խնդիրներից՝
Մուլտֆիլմը, որի տևողությունը 90 րոպե էր, սկսվեց 12:20-ին։ Ցուցադրման ընթացքում ներկայացվեց երկու գովազդ, որոնցից մեկի տևողությունը ութ րոպե էր, մյուսինը` յոթ րոպե: Ե՞րբ ավարտվեց մուլտֆիլմը:
Continue reading “Բանավոր մաթեմատիկա (13.09,15.09)”Ուսուցման նպատակները.
Դասընթացի հիմնական նպատակն է իրական աշխարհի երևույթները մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը, հնարավորություն տալու երեխաներին բացահայտելու իրենց, զարգացնել սովորողների ստեղծագործական ընդունակությունները, տրամաբանական մտածողությունը, խորացնել գիտելիքները, սովորեցնել ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը, կարողանալ տրամաբանական դատողություններ կատարել, ինքնուրույն մտածել, զարգացնել մտածողության ընդհանուր կուլտուրա, որպեսզի նրանք կարողանան արտահայտել իրենց մտքերը, կարողանան առանձնացնել խնդիրների էական հատկանիշները, վերլուծել, ընդհանրացնել, ձևավորել հարցեր տալու կարողություն:
Դասընթացի խնդիրներն են.
սովորողների մոտ զարգացնել կայուն հետաքրքրություն դեպի մաթեմատիկան
զարգացնել տրամաբանական և ալգորիթմական մտածողություն
զարգացնել սովորողների մաթեմատիկական ընդունակությունները և հետազոտական կարողությունները
ընդլայնել և խորացնել սովորողների պատկերացումները մաթեմատիկայի գործնական նշանակության մասին
դաստիարակել սովորողների մոտ խմբային աշխատանքի զգացողություն և համատեղել անհատական աշխատանքը խմբի հետ
զարգացնել սովորողների ուշադրությունը, դիտողականությունը, հիշողությունը, աշխատասիրությունը, հանդուրժողականությունը, նպատակասլացությունը, համբերությունը
սովորողների մոտ զարգացնել կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն
ուսումնասիրությունների ընթացքում համակարգչային ծրագրեր օգտագործելու կարողություն
ինտերնետից անհրաժեշտ ինֆորմացիա գտնելու (նաև օտար լեզուներով), մշակելու, ներկայացնելու կարողություն
ստեղծել պայմաններ, որպեսզի ձևավորվեն և զարգանան սովորողների գործնական հմտությունները լուծելու ոչ ստանդարտ խնդիրներ ` օգտագործելով տարբեր մեթոդներ և միջոցներ
զարգացնել մաթեմատիկական աշխարհայացք
ընդլայնել երկրաչափական պատկերացումները
զարգացնել տրամաբանական մտածողությունը և տարածական պատկերացումները
զարգացնել կառուցողական մտածողության տարրեր
Ընտրությամբ գործունեության պարապմունքի ընթացքում սովորողները սիրում են ժամանակ տրամադրել գլուխկոտրուկներին։
Continue reading “Թանգրամ”Ընտրությամբ գործունեության մաթեմատիկայի խմբի սովորողները ներկայացնում են իրենց հորինած խնդիրները:
Տեսանյութը՝ Քրիստինե Հովսեփյանի
«Մաթեմատիկա» առարկայի դասվանդումը սկսվում է բանավոր համրանքով:
Continue reading “Մաթեմատիկայի կազմակերպումը երկրորդ դասարանում”Խնդիր 1
2.3 դասարանի սովորողները արշավելու են դեպի Ուշի: Դպրոցից շարժվելու են ժամը 10.00-ին: Ճանապարհին ծախսելու են 45 րոպե: Ժամը քանիսի՞ն նրանք կհասնեն Սաղմոսավանք:
Խնդիր 2
Սովորողները նախատեսում են ճամփորդել մայիսի 3-ին: Շաբաթվա ի՞նչ օր է մայիսի 3-ը, եթե մայիսի 1-ը շաբաթ է:
Խնդիր 3
Ավտոբուսում կար 20 նստատեղ: Երբ սովորողները տեղավորվեցին, 2 նստատեղ ազատ մնաց: Քանի՞ սովորող էր մասնակցում ճամփորդությանը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևմտյան դպրոց-պարտեզի 1.3 դասարանի մեդիամիջավայր, հասցե՝ ք. Երևան, ՀԱԹ, Ա. Բաբաջանյան 38/1, hեռ.` +374(10)74 21 72, էլ. հասցե` khachatryan.mariam@mskh.am
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոց, երկրորդ դասարանի դասվար
Լուսինե Փաշայանի բլոգ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Արևմտյան դպրոց, 2-րդ դասարան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ 1.2 դասարան: Հասցե՝ Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա.Բաբաջանյան 38/1 հեռ. +374 (10) 74 21 72:
3-րդ դասարանի ուսուցման խումբ 2020-2021 ուստարի Հասցե` Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am