Posted in Ֆլեշմոբ, Բանավոր մաթեմատիկա

Խնդրի քննարկում․ ապրիլ ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ

Զատիկը քանի՞ անգամ պետք է թեքվի աջ, որ նշված ճանապարհով հասնի թփին:

Խնդիրն ավելի պատկերավոր դարձնելու համար հատակին գծեցինք ճանապարհը։ Հետո էլ ինքներս փորձեցինք հասնել վերջնակետին։

Continue reading “Խնդրի քննարկում․ ապրիլ ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ”
Posted in Բանավոր մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկա (ամփոփում)

Ծրագիրը հրապարակված է դասարանական բլոգում:

Բլոգում կա բանավոր մաթեմատիկա բաժին, որտեղ տեղադրվում են շաբաթվա աշխատանքները:

Բանավոր մաթեմատիկա դասընթացը կազմակերպում ենք Քրիսիտինե Հովսեփյանի և Լուսինե Պետրոսյանի հետ։ Յուրաքանչյուր շաբաթ դասը կազմակերպում է մեզնից մեկը։ Խնդիրներն ու առաջադրանքները քննարկում- ընտրում ենք միասին։

Մասնակիցներ՝
1․ Հայկ Գրիգորյան (3․2 դասարան)
2․ Ռաֆայել Դանիելյան (3․2 դասարան)
3․ Ադրիանա Գալստյան (3․2 դասարան)
4․ Ալիս Նազենի Հովհաննիսյան (3․2 դասարան)
5․ Արեգ Խաչատյան (3․2 դասարան)
6․ Մանուէլ Վարդանյնա (3․3 դասարան)
7․ Լեոն Ղազինյան (3․3 դասարան)
8․ Գոռ Շաշիկյան (3․3 դասարան)
9․ Էրկա Եսայան (3․3 դասարան)
10․ Դավիթ Կարապետյան (3․3 դասարան)
11․ Նռանե Անտոնյան (3․1 դասարան)
12․ Ալեքսան Ավագյան (3․1 դասարան)
13․ Նատալի Սահրադյան (3․1 դասարան)
14․Ստեֆանի Կարապետյան (3․1 դասարան)
15․ Հասմիկ Մկրտչյան (3․1 դասարան)
16․ Լևոն Հարոյան (3․1 դասարան)
17․Էրիկ Աբելյան (3․1 դասարան)
18․ Արամ Տոնոյան (3․1 դասարան)
19․Արեգ Օսիպյան (3․1 դասարան)
20․Էդուարդ Բլեյան (3․1 դասարան)
21․ Վահագն Սուքիասյան (3․1 դասարան)
22․ Շուշան Հակոբյան (3․1 դասարան)

Continue reading “Բանավոր մաթեմատիկա (ամփոփում)”
Posted in Բանավոր մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկա (25.05, 27.05)

  1. Համակարգչի էկրանին գրված է 12 թիվը։ Ալեքսը յուրաքանչյուր քայլում համակարգչի էկրանին գրված թվից հանում է 2 կամ 3։ Քանի՞ եղանակով նա կարող է ստանալ 0 թիվը։
  2. Տիգրանն ունի 3 հատ 100, 4 հատ 50 և մի քանի 20 դրամանոց։ Որքա՞ն գումար ունի Տիրգրանը, եթե 20 դրամանոցների քանակը երկու անգամ շատ է 50 դրամանոցների քանակից։
  3. Երեք հաջորդական զույգ թվերի գումարը 48 է։ Գտի՛ր այդ թվերը։
  4. Եռանիշ թվի թվանշանների գաումարը 4 է։ Պայմանին բավարարող քանի՞ թիվ կգտնես։

Posted in Բանավոր մաթեմատիկա

Ապրիլ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբ

Խնդիր 9

Լիլիթն ուներ 7 կարմիր ձու և 2 դեղին ձու: Նա 2 կարմիր ձու տվեց Վաղարշակին, որն իր հերթին մի քանի դեղին ձու տվեց Լիլիթին: Վաղարշակը քանի՞ դեղին ձու տվեց Լիլիթին, եթե դրանից հետո Լիլիթն ուներ հավասար քանակով դեղին և կարմիր ձու:

Ներկայացնում է Լեոնը՝

Posted in Բանավոր մաթեմատիկա, Ընտրությամբ գործունեություն

Բանավոր մաթեմատիկա (04.04, 06.04)

1.Ստացե՛ք անհրաժեշտ թիվը:

  1. Հինգ հատ 1-ի միջոցով ստանալ 100:
  2. Հինգ հատ 5-ի միջոցով ստանալ 100:

2․Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 4 եվրո, երեխայի տոմսը 1 եվրոյով ավելի էժան է: Քանի՞ եվրո պետք է վճարի հայրը իր երկու երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:

Continue reading “Բանավոր մաթեմատիկա (04.04, 06.04)”
Posted in Բանավոր մաթեմատիկա, Ընտրությամբ գործունեություն

Բանավոր մաթեմատիկա (24․01, 26․01)

Խնդիրների քննարկում

 Չորս թվերի գումարը 1620 է։ Առաջին թիվը 130 է, երկրորդը՝ 3 անգամ մեծ է առաջինից, իսկ երրորդը՝ 2 անգամ փոքր է առաջին և երկրորդ թվերի գումարից։ Գտեք չորրորդ թիվը։

Continue reading “Բանավոր մաթեմատիկա (24․01, 26․01)”