Մենթորական աշխատանքները շարունակվում են: Նոյեմբեր ամսվա ընթացքում ևս ամեն շաբաթ հանդիպում-քննարկում ենք ունեցել, աշխատել ենք առցանց հարթակում: Այս ամիս մենթոր-ուսուցչի՝ Լուսինե Փաշայանի խորհրդով շատ ժամանակ եմ հատկացնում ընթերցանությանը:
Category: Աշխատանք մենթորի հետ
Հոկտեմբեր
Այս ամիս մենթոր-ուսուցչիս հես հաճախակի կատերել ենք հանդիպում-քննարկումներ: Համատեղ աշխատել ենք «Խաղողի շաբաթ» նախագծի վրա, կատերել ենք շտկումներ: Նրա խորհրդով ընթերցել և շարունակում եմ ընթերցել մի շարք հոդվածներ «Դպիր» ամսագրից: Նաև աշխատել ենք ամսվա ընթացքում հրապարակված աշխատաժամանակների վրա, անհրաժեշտության դեպքում դրանք փոփոխել եմ: Միշտ ստացել եմ ինձ հուզող հարցերի պատասխանները, ինչպես նաև խորհուրդներ՝ սովորողների հետ ավելի լավ աշխատելու համար: Կատարել ենք քննարկումներ թե՛ հանդիպումների ժամանակ և թե՛ առցանց հարթակում:
Սեպտեմբեր
Իմ մենթոր-ուսուցիչը Փաշայան Լուսինեն է: Սեպտեմբեր ամսին հաճախակի կատարել ենք հանդիպում-քննարկումներ, անհրաժեշտության դեպքում աշխատել ենք նաև առցանք: Հանդիպումների ժամանակ ուսումնասիրել ենք իմ բլոգը, քննարկել կատարվող և կատարվելիք նախագծերը: Նրա խորհրդով ազատ ժամերիս մասնակցել եմ տարբեր դասարանների ուսումնական պարապմունքներին, որոնցից մի քանիսը ներկայացրել եմ իմ բլոգի «Օրագիր» բաժնում: Ինքնակրթության նպատակով հարստացրել ենք նաև «Դպիրի» ընթերցվելիք հոդվածներիս թիվը, որոնք ընթերցելուց հետո տեղադրում եմ բլոգի «Դպիրի» իմ ընտրանին» բաժնում: