Ագարակ այցելել մենք շա՜տ ենք սիրում։ Հատկապես սիրում ենք ձիավարել։
Category: Ագարակ
Ագարակում
Մասնակիցներ՝ 3․3 դասարանի սովորողներ
Իրականացման օրը՝ 12․05․22
Ժամը՝ 11։55
Continue reading “Ագարակում”Հարի, հարի, խնոցի
Ագարակ հասնելուն պես սովորողները խմբվում են խնոցու շուրջը և սկսում երգել։
Ագարակում
Ուրբաթ օրն ուրախ շրջայց կատարեցինք ագարակում և իհարկե ձիավարեցինք։
Continue reading “Ագարակում”Ընտանի թռչունների խնամք
Մենք նորից Ուսումնական ագարակում ենք, բայց այս անգամ չենք եկել ձիավարության նպատակով: Այս անգամ մենք որոշել ենք կերակրել ու խնամել ագարակում բնակվող ընտանի թռչուններին: Ընկեր Կաորոն մեզ մանրամասն պատմեց թռչունների, նրանց խնամելու, կերակրելու կանոնների մասին: Մենք մեզ հետ նաև հատիկեղեն էինք տարել թռչունների համար:
Հավես, ուսումնական ժամանակ անցկացրինք ագարակում:
Մեղվադաս
2.3 դասարանի հետաքրքրասեր սովորողները Ուսումնական ագարակում հանդիպեցին ընկեր Արմինեի հետ և իմացան շատ հետաքրքիր տեղեկություններ մեղուների մասին: Նրանք լսեցին մեղուների մասին, սովորեցին փեթակներին մոտենալու կանոնները և տեսան, թե ինչպես են իսկական մեղվապահները բացում փեթակը: Բայց ամենից շատ նրանց դուր եկավ մայր մեղվի և բոռերի մասին տեղեկությունը:
Մենք որոշեցինք, որ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ: Չէ՞ որ մեր հարցասեր սովորողները դեռ այնքա՜ն հարցեր ունեն մեղվապահին:
Ընտանի թռչունների կերակրում, խնամք
Վայրը՝ Ուսումնակա ագարակ
Մասնակիցներ՝ 2.3 դասարանի սովորողներ
Պատասխանատուներ՝ Մարիամ Խաչատրյան, Կարո Մանդալյան
Օրը՝ 12.03
Նպատակը՝
զբաղվել ընտանի թռչունների կերակրման, խնամքի աշխատանքներով
Ընթացքը՝
Սովորողները կգնան Ուսումնական ագարակ, կզբաղվեն ընտանի թռչունների խնամքի, կերակրման աշխատանքներով: Կսովորոն ավելի հոգատար, ուշադիր լինել նրանց նկատմամբ: Կվերհիշեն ընտանի և վայրի թռչունների նմանություններն ու տարբերությունները: Կհաշվեն-կմտապահեն ագարակի բնակիչ ընտանի թռչունների տեսակները, առանձնահատկությունները:
Արդյունքները կհրապարակվեն բլոգում ֆոտոշարքի, ռադիոնյութի տեսքով:
Այցելություն ագարակ
Իրականացման վայրը՝ Ուսումնական ագարակ
Նախագծի մասնակիցները՝ 2.3 դասարանի սովորողներ
Իրականացման ժամանակահատվածը՝ շուրջտարյա
Նախագծի նպատակը և խնդիրները՝
Կենդնիների կերակրում, խնամք, ձիավարություն
Արդյունքները կհրապարակվեն բլոգում։
Այցելություն ագարակ
Իրականացման վայրը՝ ՈՒսումնական ագարակ
Նախագծի մասնակիցները՝ Արևմտյան-դպրոց պարտեզի տարատարիք ճամբարականներ
Իրականացման ժամանակահատվածը՝ 17․08-21․08․2020թ
Նախագծի նպատակը և խնդիրները՝
Ճամբարականները կկերակրեն, կխնամեն կենդանիներին։
Կսովորեն ձիավարել։
Արդյունքները կհրապարակվեն բլոգում։
Ագարակում
Մենք նորից մեր սիրելի ագարակ էինք գնացել: Մի լավ շրջեցինք, տեսանք ձիուկներին, թռչուններին և շնիկներին: 5 տարեկաններին շատ դուր եկան թռչունները և նրանք երկար ժամանակ անցկացրին թռչուններին նայելով: Ագարակ այցելել մենք շատ ենք սիրում: Հաջորդ անգամ էլ որոշել ենք ձիավարությամբ զբաղվել: