Ճամբարային 3-րդ օրը սկսեցինք ընկեր Սեդայի հետ։ Կրկնեցինք-սովորեցինք
«Արև, արև, եկ, եկ», «Փայտե ձիուկ» երգերը։

Հետո էլ ծանոթացանք ընկեր Վալենտինայի հետ։ Նրա հետ մենք սովորեցինք մի շա՜տ ուրախ երգ։ Ընկեր Վալենտինան մեզ սովորեցրեց, թե ինչպես կարող ենք ողջունել, հրաժեշտ տալ անգլերենով։
Ճամբարային 3 օրերի ընթացքում 6 տարեկանները հասցրել են ընկերանալ։ Իրար հյուրասիրելով, զրուցելով ընդմիջում արեցինք և ճանապարհ ընկանք դեպի ագարակ։




Օրն էլ ավարտեցինք ընկեր Անուշի հետ։ Սիրուն ինքնանկարներ նկարեցինք և մեկնաբանեցինք մեր նկարները։










