Posted in Ճամփորդություններ

Արատեսի դպրական կենտրոն

Ճամբարը եռօրյա է
Հունիսի 21-23

Արժեքը մեկ սովորողի համար— 7000 դրամ (ճանապարհածախս, սնունդ, հաշվարկված է ըստ մասնակիցների քանակի)

Վայր՝  Վայոց Ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն
Սկիզբ՝ հունիսի 21, ժամը՝ 08:30 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Ավարտ՝ հունիսի 23, ժամը՝ 19:00
Ճամփորդության համակարգողներ՝ Լուսինե Պետրոսյան, Մարիամ Խաչատրյան
ՀայրենագետՍոնա Փափազյան
Մեղագործունեության պատասխանատու` Արմինե Գոգինյան
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 3.1, 3.3 դասարանցիներ
Մեկնումը՝ հունիսի 21, ժամը 08:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Երասխ — Սևակավան – Զանգակատուն – Գետափ — Եղեգիսի կիրճ – Շատին — Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով
Վերադարձը՝ հունիսիս 23, մինչև ժամը 19:00, Արատես – Հերմոն – Եղեգիս – Շատին — Վարդենյաց լեռնանցք – Մարտունի- Սևանի ավազան -Հայրավանք- Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Եղանակի տեսություն՝ hy.meteotrend.com-ի
Քարտեզ-հեռավորություն-ճանապարհ— Երևանից Արատես — 153 կմ

Գիշերակացը` տներում
Գեղարվեստի տնակ, Տատիկի տնակ
Տրանսպորտի արժեքն է՝ 80․000 դրամ/կրթահամալիրի մասնակի աջակցությամբ/
Երթուղին՝  

Եռօրյա ճամբարի աշխատակարգ՝

  • քայլք Արատես գետի հունով
  • Արատես ուսումնական կենտրոնի տարածքի խնամք
  • հայրենագիտական արշավ, քայլք Արատես գետի հունով դեպի Խաչոց ձոր
  • լող Արատես գետում, գյոլերում
  • անաղբ Արատես
  • ծառերի և ծաղիկների խնամք՝ պարարտացում, ջրում
  • Ուսումնական մեղվանոց․ Արմինե Գոգինյանի վարպետության դասը
  • ուսումնական ժամերգությունը Արատեսի վանքում
  • մարզական խմբային խաղեր
  • բակային խաղեր՝ պահմտոցի, թաշկինակ, աղջիկ փախցնոցի, Ազգային ավանդական-բակային խաղեր
  • 4-րդ դասարանի ուսումնական պլանի քննարկում, ակնկալիքներ, սպասելիքներ
  • դաշտային ծաղիկներ-դեղաբույսերի հավաքում, ճանաչում, ամբարում
  • երեկոյան քննարկումներ, սեղանի զարգացնող խաղեր՝ հայրենագիտական աշխարհագրական լոտո, ինտելեկտուալ մաթեմատիկական խաղեր
  • ընթերցանություն՝ ամեն մեկն իր գիրքն ունի, որը սկսել է ընթերցել կամ նոր է սկսելու
  • քայլք Եղեգիսի Զորաց եկեղեցի
  • Օրբելյանների քարավանատուն, Վարդենյաց լեռնանցք
  • Հայրավանք-հայրենագիտական -ճանաչողական այց
  • լող Սևանա լճում

Նախագծի խնդիրները. 

  • իրականացնել  բարեկարգման աշխատանքներ, ձմեռվա նախապատրաստություն_համակարգումը՝ Տարոն Հակոբյանի (ցախերի տեղափոխում, տեսակավորում)
  • չթողնել, որ թոշնեն նորատունկ ծառերն ու ծաղիկնրը
  • տեսակավորել Արատեսում մեր գործունեությունից առաջացած աղբը
  • պահպանել անվտանգության կանոնները
  • ձևավորել մասնակիցների նախագծային խմբեր՝ թիմով աշխատելու կարողություն
  • խոտաբույսերի ճանաչում, հավաքում և ամբարում -խոտաբույսեր՝ անթառամ, ուրց, առյուծագի, նանա…
  • երեք օր միասին կենցաղավարելու դժվարությունների հաղթահարում
  • մարզական վիճակի բարելավում քայլարշավների և արշավների միջոցով
  • մասնակիցների նպատակների, սպասելիքների քննարկում

Ճամբարի ուղղությունները

  • բնապահպանական
  • հայրենագիտական
  • մարզական
  • ազգագրական՝ երգ, պար, խաղեր
  • ընթերցողական
  • մուտք 4-րդ դասարան -ստուգատես

Նպատակը ` լող, ընթերցանություն, մարզական առօրյա, ճամփորդական, ճամբարային հմտությունների ձեռքբերում՝ ինքնասպասարկում, տարածքի բարեկարգում-մաքրում, թիմային խաղերի ընթացքում խմբով աշխատելու-գործելու հմտությունների զարգացում, ազգային պարերի ուսուցում, դպրական կենտրոնի տարածքի ծանոթացում, 3-րդ դասարանցիների մուտքը 4-րդ դասարան եռօրյա ճամփորդությամբ
Արդյունքը ` սովորողների և դասավանդողների հաշվետու նյութեր` հրապարակված
բլոգներում, ենթակայքում

Նախապատրաստական աշխատանք.հրապարակվում է սովորողի բլոգում

  • Բլոգներում նյութերի հրապարակում
  • Քարտեզի միջոցով երթուղու կազմում
  • Այցելվող վայրերի վերաբերյալ նյութերի հավաքում, ուսումնասիրություն
  • Ճամփորդության նախապատրաստման, անհրաժեշտ իրերի  մասին հաղորդում, ընթացքի լուսաբանում
  • եղանակային պայմանների մասին տեղեկացում

Ճամբարի հայրենագիտական կանգառները՝

  • Երասխ
  • Տիգրանաշենի  ոլորաններ-Մասիսը՝ դիտակետից
  • Արենիի շուկա
  • Արփայի կիրճ
  • Եղեգիսի կիրճ
  • Եղեգիս
  • Եղեգիսի Զորաց եկեղեցի (Սուրբ Ստեփանոս)
  • Արատեսի վանք
  • Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես
  • Արատեսի ջրվեժներ
  • Խաչոց Ձոր
  • Օրբելյանների քարավանատուն
  • Հայրավանք
  • Սևանա լիճ

Անհրաժեշտ իրեր ճամբարի համար՝

1.Առաջին օրվա սնունդ՝  նախաճաշի բրդուճներ, միրգ: Աշխատեք բրդուճները չփչացող մթերքներով պատրաստել: Սա ուտում ենք մինչև մեր կացարան հասնելը:
2.Ջուր՝ 1լ անհատական շշով:
3. Հարմար ուսապարկ՝ երկու ուսով,  առաջին օրվա սնունդը և ջուրը, թեյը դնում ենք այս ուսապարկում: Երկու ուսապարկից ավել չեք վեցնում:
4.Անհատական ճամփորդական սպասք (մեկանգամյա օգտագործման էկո թղթից ափսեներ, բաժակներ), ախտահանիչ միջոցներ, դիմակներ
5. Աղբի տոպրակներ /3-5 հատ/, ձեռնոց
6. Հագուստ 3 օրվա համար  (տաք բաճկոն), լողազգեստ, սրբիչ, գիշերազգեստը երկարաթև, տաք գուլպաներ, արևապաշտպան գլխարկ, տաք գլխարկ
7. Քնապարկ
8. Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր, արևապաշտպան քսուք, անհատական դեղատուփ, քսուք մոծակների դեմ
9. Լապտեր
10. Շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր, հեռադիտակ, կողմնացույց, գնդակ

Ծրագիր՝

Օր առաջին- հունիս 21

08:30- Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից
10:00- կանգառ Արփայի հովտում, թեթև նախաճաշ
12:00-Ժամանում Արատես, տեղավորում
13:00- Իրերի տեղավորում, սենյակների մաքրում
14։00- Ծառերի և ծաղիկների ջրում, տարածքի խնամք, անաղբ Արատես՝աղբի տեսակավորում
15:30- Լող Արատեսի գյոլերում
17:00- Ճաշ
18:00- Զրույց, քննարկում՝ քննարկում ենք 4-րդ դասարանի ուսումնական պլանը
19:00- Ազգային բակային խաղեր
20:00-Ընթրիք
21:00- Խարույկ, ազգային պարեր, զրույցներ
22:00-Քուն

Օր երկրորդ- հունիսի 22

08:00- Վերկաց, անձնական հիգիենա
08:30- Նախավարժանք
09:00- Քայլք Արատեսի վանք, ուսումնական ժամերգություն
10:00- Նախաճաշ
11:00- Քայլք Խաչոց ձոր, լող Արատեսի գյոլերում
13:00- Ծառերի և ծաղիկների խնամք, խոտերի հավաքում
15:00- Ճաշ, հանգիստ
16:30- Աշխատանք մեղվանոցում, մեղվապահի տան հարդարում
18:00- Ուսումնական մեղվանոց․ Արմինե Գոգինյանի վարպետության դասը
19:00- Թոնրի վառում
20:00- Ընթրիք
21:00- Զրույց, քննարկում՝ քննարկում ենք 4-րդ դասարանի ուսումնական պլանը
22:00- Քուն

Օր երրորդ- հունիսի 23

08։00- Վերկաց
08։30- Նախավարժանք
09։00- Նախաճաշ
10։00 Միջավայրի խնամք, լող, սենյակների հարդարում,
12։00 Մեկնում
12:30 -կանգառ Եղեգիսում, քայլքով դեպի Զորաց եկեղեցի
14:00 -Կանգառ ՝ Օրբելյանների քարավանատանը
15։00- Լող Սևանում
16։00- Հայրավանք
17։00- Կանգառ Հրազդանի ակունքի մոտ
17։30- Մեկնում Երևան
19։00- Ժամանում

Մասնակիցներ՝

3.1 դասարան

  1. Ալեքսան Ավագյան
  2. Դավիթ Տոնոյան
  3. Վիկտորյա Հարությունյան
  4. Լեո Խանամիրյան
  5. Ավետ Բադեյան
  6. Արամ Տոնոյան
  7. Հարություն Մկրտչյան
  8. Վաչե Հովհաննսիյան
  9. Հասմիկ Մկրտչյան
  10. Սոֆի Պարսամյան
  11. Նարեկ Սարգսյան
  12. Ստեֆանի Կարապետյան
  13. Գագիկ Խաչատրյան
  14. Արեգ Օսիպյան
  15. Նռանե Անտոնյան

3.3 դասարան

  1. Եսայան Նատալի
  2. Սիմոնյան Նատալի
  3. Բաբաջանյան Եվա
  4. Վելիցյան Աննա
  5. Մաշինյան Մարի
  6. Մարուքյան Գոռ
  7. Մարուքյան Գևորգ
  8. Կարապետյան Միա
  9. Շահրոզեան Արեգ
  10. Ղազինյան Լեոն
  11. Բաբայան Արշի
  12. Սողոմոնյան Կատրին
  13. Բարսեղյան Աշոտ
  14. Խուդոյան Ալիսա
  15.  Պետրոյան Մոնթե
  16. Հովհաննիսյան Լանա
  17. Վարդանյան Մանուէլ
  18. Եսայան Էրիկա

Արատես․ ամփոփում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s