Հունիսի 1-ին 10-րդ ջոկատի ճամբարականները գնացին «Էլիտ Շանթ» պաղպաղակի գործարան։ Այնտեղ տեսան, թե ինչպես է արտադրվում և փաթեթավորվում պաղպաղակը։
Հետո գնացին քաղցրավենիքի արտադրամաս։ Սկզբում ծանոթացան անվտանգության կանոններին, իսկ հետո տեսան, թե ինչպես են արտադրում համեղ բլիթներն ու վաֆլիները։
Արտադրական գործընթացին ծանոթանալուց բացի ճամբարականները մի կուշտ պաղպաղակ ու քաղցրավենիք կերան։
Մինչ գործարան մտնելը արտադրամասի աշխատակիցները մեզ տվել էին սպիտակ խալաթներ և խնդրել էին ներսում նկարահանումներ չանել։
Մենք էլ նախասրահում լուսանկարվեցինք։

Իսկ հետո գնացինք Թումոյի այգի և այնտեղ շարունակեցինք մեր տոն օրը։
Ճամբարականները վազվզեցին ու խաղացին այգում։





Հետո էլ երգեցինք կոմիտասյան երգերը՝ փորձելով ներգարվել այգու այցելուներին։