Posted in Բանավոր մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկա (25.05, 27.05)

  1. Համակարգչի էկրանին գրված է 12 թիվը։ Ալեքսը յուրաքանչյուր քայլում համակարգչի էկրանին գրված թվից հանում է 2 կամ 3։ Քանի՞ եղանակով նա կարող է ստանալ 0 թիվը։
  2. Տիգրանն ունի 3 հատ 100, 4 հատ 50 և մի քանի 20 դրամանոց։ Որքա՞ն գումար ունի Տիրգրանը, եթե 20 դրամանոցների քանակը երկու անգամ շատ է 50 դրամանոցների քանակից։
  3. Երեք հաջորդական զույգ թվերի գումարը 48 է։ Գտի՛ր այդ թվերը։
  4. Եռանիշ թվի թվանշանների գաումարը 4 է։ Պայմանին բավարարող քանի՞ թիվ կգտնես։

Posted in Աշխատակարգ

Աշխատակարգ 16.05-20.05.2022

Ուսումնական նախագծեր՝ Մայիսյան 17-րդ հավաք

Ուսումնական նյութեր՝

Լեզվագործունեություն`
Հայոց լեզու (գիրք-տետր)
Բառակազմություն, նախադասության տեսակներ, կետադրական նշաններ

Ընթերցանություն՝
«Երբ մտքերը սառչում են օդում» (մաս 2) Ա․ Մորավիա
«Համբարձման առավոտը» Հ․ Թումանյան

Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրությունը գտնել օնլայն բառարանում, քննարկել ստեղծագործությունը, ապա գրավոր պատասխանել հարցերին

Մաթեմատիկա՝ (բազմանիշ թվերի կազմություն, բազմապատկում, բաժանում, զանգվածի չափման միավորներ)

16․05․2022, 18․05․2022, 19․05․2022, 20․05․2022

Ես և շրջակա աշխարհը՝ Համբարձման ծես

Ռուսերեն՝   Էլինա Սիմոնյան բլոգ

Անգլերեն ՝  Վալենտինա Թումանյանի բլոգ

Երաժշտություն՝  Սեդա Թևանյանի բլոգ

Կերպարվեստ՝ Անուշ Դավթյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Մարմնամարզություն՝ Ռոզա Գսպոյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Շախմատ՝ Առնոլդ Միքայելյանի բլոգ

Բանավոր մաթեմատիկա՝ Լուսինե Պետրոսյանի, Մարիամ ԽաչատրյանիՔրիստինե Հովսեփյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Երկարացված օր՝ Շողիկ Սահակյան բլոգ

Continue reading “Աշխատակարգ 16.05-20.05.2022”
Posted in Բանավոր մաթեմատիկա

Ապրիլ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբ

Խնդիր 9

Լիլիթն ուներ 7 կարմիր ձու և 2 դեղին ձու: Նա 2 կարմիր ձու տվեց Վաղարշակին, որն իր հերթին մի քանի դեղին ձու տվեց Լիլիթին: Վաղարշակը քանի՞ դեղին ձու տվեց Լիլիթին, եթե դրանից հետո Լիլիթն ուներ հավասար քանակով դեղին և կարմիր ձու:

Ներկայացնում է Լեոնը՝

Posted in Ճամփորդություններ

Գառնի Կրիստալլայն․ ամփոփում

Նախագիծը

Այս անգամ էլ մեր փոքրիկ ճամփորդները ուղևորվեցին դեպի Կոտայքի մարզ։
Առաջին կանգառը եղավ «Գառնի Կրիստալլայն» գործարանում։ Այնտեղ սովորողները ծանոթացան արտադրական գործընթացին, անվտանգության կանոններին։ Նրանք տեսան, թե ինչպես են արտադրվում շշերը, ինչպես է շշալցվում ջուրը։ Շատ հետաքրքիր էր նաև պիտակավորման և փաթեթավորման գործընթացը։

Continue reading “Գառնի Կրիստալլայն․ ամփոփում”
Posted in Աշխատակարգ

Աշխատակարգ 10.05-13.05.2022

Ուսումնական նախագծեր՝ Մայիսյան 17-րդ հավաք

Ուսումնական նյութեր՝

Լեզվագործունեություն`
Հայոց լեզու (գիրք-տետր)
Բառակազմություն, նախադասության տեսակներ, կետադրական նշաններ

Ընթերցանություն՝
«Երբ մտքերը սառչում են օդում» (մաս 2) Ա․ Մորավիա

Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրությունը գտնել օնլայն բառարանում, քննարկել ստեղծագործությունը, ապա գրավոր պատասխանել հարցերին

Մաթեմատիկա՝ (բազմանիշ թվերի կազմություն, բազմապատկում, բաժանում, զանգվածի չափման միավորներ)

11․05․2022, 12․05․2022, 13․05․2022

Ես և շրջակա աշխարհը՝ ագարակի բնակիչները

Ռուսերեն՝   Էլինա Սիմոնյան բլոգ

Անգլերեն ՝  Վալենտինա Թումանյանի բլոգ

Երաժշտություն՝  Սեդա Թևանյանի բլոգ

Կերպարվեստ՝ Անուշ Դավթյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Մարմնամարզություն՝ Ռոզա Գսպոյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Շախմատ՝ Առնոլդ Միքայելյանի բլոգ

Բանավոր մաթեմատիկա՝ Լուսինե Պետրոսյանի, Մարիամ ԽաչատրյանիՔրիստինե Հովսեփյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Երկարացված օր՝ Շողիկ Սահակյան բլոգ

Continue reading “Աշխատակարգ 10.05-13.05.2022”
Posted in Մայիսյան հավաք, Նախագծեր

Չափումներ

Չափումներ

Սովորողները չափեցին միմյանց հասակը և համեմատեցին։ Նրանք նաև ոտնաչափով և թզաչափով չափումներ կատարեցին։ Արդյունքները ցույց տվեցին, որ նույն տարածքը երկու հոգով չափելու դեպքում հնարավոր է տարբեր քանակով ոտնաչափեր և թզաչափեր ստանալ։ Սովորողները չափեցին նաև ծառերի հեռավորությունը և համեմատեցին։

Continue reading “Չափումներ”
Posted in Ճամփորդություններ

Համբարձման ծես. Ապարանի ջրամբար

Ամսաթիվ՝ 26.05.2022
Վայր՝ Արագածոտնի մարզ, Ապարանի ջրամբար
Դասարան՝ 3․3
Սովորողների թիվ՝ 20
Պատասխանատուներ՝ Մարիամ Խաչատրյան, Շողիկ Սահակյան (093 008196)
Մեկնում՝ 09:30, Բախշյան այգի
Ժամանում՝
 16:30, Բախշյան այգի
Եղանակը՝ ըստ mes.am-ի
Երթուղի՝  
Երևան- Աշտարակի խճուղի-Պռոշյան-Կարբի-Ուշի-Հարթավան-Ապարանի ջրամբար
Հեռավորություն՝   59.2 կմ, 1 ժամ 12 րոպե
Խորհրդատու՝ Սոնա Փափազյան
Ծիսավար-երաժիշտ՝ Սեդա Թևանյան

Continue reading “Համբարձման ծես. Ապարանի ջրամբար”