Posted in Նախագծեր

«Ելք» ստուգատես

Մասնակիցներ՝ 3.3 դասարանի սովորողներ

Ժամանակահատված՝ հունիսի 1-10

Նպատակը՝

Սովորողներն իրենց անհատական բլոգներում կներկայացնեն երրորդ դասարանում ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները։

Նախագծի ընթացքը՝

Ընթերցանություն՝

Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է իր ընթերցած ստեղծագործություններից, գրքերից որևէ մեկը։ Առաջարկում է ընթերցել նաև ընկերներին։

Մաթեմատիկա՝

Ներկայացնում է, թե ինչ գիտելիքներ է ձեռք բերել։ Ներկայացնում է որևէ հետաքրքիր խնդիր կամ տրամաբանական խաղ։

Մեդիահմտություններ՝

Սովորողը ներկայացնում է իր հմտությունները բլոգային աշխատանքի, նկարչական ծրագրի գործածման, Word, Power Point ծրագրերից։

Մարմնակրթություն՝

Սովորողը ներկայացնում է իր մարզական հմտությունները՝ հեծանվավարություն, լող, մարզական, բակային խաղեր։

Ես և շրջակա աշխարհը՝

Սովորողը ներկայացնում է իր գիտելիքները առողջ ապրելակերպի, հիգիենայի, շրջակա միջավայրի պահպանման մասին։ Կարելի է կցել նաև համապատասխան հեղինակային տեսանյութեր։

Կերպարվեստ, տեխնոլոգիա՝

Սովորողը ներկայացնում է, թե ինչ աշխատանքներ է կատարել, որ աշխատանքն է հավանել։

Ամփոփում՝

Նախագիծն ավարտում ենք  ստուգատես-բեմականացմամբ։
Հյուրեր՝ ծնողներ, դասավանդողներ, սովորողներ։

Ներկայացնում են սովորողները։

 Արատեսի դպրական կենտրոն

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s