Ժամանակահատվածը՝ մայիս-հունիս
Մասնակիցներ՝ 3․3 դասարանի սովորողներ
Համագործակցելու ենք Մադլեն Թերզյանի, Անուշ Դավթյանի, Շուշան Ալեքսանյանի հետ։
Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ
Անհրաժեշտ պարագաներ՝ կտոր, ասեղ, թել, կտորի ներկեր, վրձիններ, կարի մեքենա
Նպատակը՝ պլաստիկ տոպրակների սպառման նվազեցում, տեղեկության տարածում ընտանիքում, շրջապատում
Խնդիրներ՝
-զարգացնել կտորի, կարի մեքենայի հետ աշխատելու կարողությունը /ձևել, կտրել, կարել, նկարել/
-անհատական, բազմակի օգտագործման էկո տոպրակների ստեղծում
Աշատանքային ուղղություններ՝
բնության, բնական միջավայրի պահպանություն
թափոնների վերամշակման հիմնախնդիրը
Ընթացքը՝
-զրուցել էկո տոպրակների անհրաժեշտության մասին
-ուսումնասիրել օրինակներ
-ստեղծել ձևանմուշը
-ըստ ձևանմուշի՝ կտորից ձևել ու կտրել էկո տոպրակը
-ասեղով կարել, ամրացնել
-եթե ուղղելու կարիք չկա, կարել կարի մեքենայի օգնությամբ
-նկարազարդել պայուսակները
Սովորողների հետ քննարկել ենք շրջակա միջավայրի պահպանության կարևորության, թափոնների, նյութերի վերամշակման մասին՝ մասնակցելով «Անթափոն կենցաղ» նախագծին։ Որոշել ենք մեր ձեռքերով պատրաստել էկո տոպրակներ, որպեսզի նվազեցնենք պլաստիկ տոպրակների սպառումը։
էկո տոպրակների օրինակներ՝


Արդյունքը՝
Մաս 1` Էկո տոպրակներ․ ձևում–կարում ենք
Մաս 2`Մեր էկո տոպրակները պատրաստ են․․․