3․3 դասարանի ճամփորդասեր սովորողները ճանապարհ ընկան դեպի Աշտարակ։
Առաջին կանգառը Սբ․ Մարինե եկեղեցին էր։ Շրջեցինք եկեղեցու տարածքով, մտանք ներս, որից հետո նախաճաշեցինք, ուժ հավաքեցինք և սկսեցինք մեր քայլարշավը։ Եղանակը պայծառ էր ու արևոտ։ Քայլքն իսկական հաճույք էր մեզ համար։

Երկրորդ կանգառը շոկոլադի գործարանն էր։ Այնտեղ սովորողները տեսան, թե ինչպես է շոկոլադը պատրաստվում։ Իմացան շա՜տ հետաքրքիր տեղեկություններ շոկոլադի մասին։ Փաթեթավորեցին և մի կուշտ շոկոլադ կերան։
Գնացինք նաև Կարմրավոր եկեղեցի։

Հետո իջանք ջրաղաց։ Այնտեղ երգեցինք, խաղացինք ու վազվզեցինք։
Վերջում էլ բարձրացանք Սբ․ Սարգիս եկեղեցի։ Այնտեղից երևում էին Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր, Սբ. Մարինե եկեղեցիները։
Շա՜տ լավ օր էր։ Հոգնած, բայց լավ տպավորություններով վերադարձանք դպրոց։

















