Այսօր 6 տարեկանների «Մուտք» ճամբարի առաջին օրն էր։ Ճամբարականները մեծ ոգևորությամբ եկան դպրոց։
Ընկեր Սեդայի հետ սովորեցինք «Ա՜րև, ա՜րև, դուրս արի՜» և «Ա՜րև, ա՜րև, ե՜կ, ե՜կ» երգերը։ Հետո շրջեցինք, ծանոթացանք դպրոցի տարածքին։ Հասցրինք նաև բերանացի անել «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծությունը։ Օրվա վերջում էլ ընկեր Անուշի հետ նկարեցինք։