Մանկավարժական աշխատողների գարնանային ճամբարը շատ հագեցած և արդյունավետ է անցնում։
Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, հետո դիմավորեցինք «Մուտք» ճամբարին մասնակցող 6 տարեկաններին։ Փոքրիկ սեբաստացիների ծնողների հետ սեմինար անցկացրինք։ Ընկեր Գոհարը նրանց ներկայացրեց կրթահամալիրի կայքը, ենթակայքը, ուսումնառության պայմանագիրը, ուսումնական պլանը։ Դասավանդողներն ընկեր Անուշի հետ աշխատեցին կավով։ Հետո էլ մեր խոհարարների պատրաստած ժենգյալով հացով ընդմիջում արեցինք և շտապեցինք Մարմարյա սրահ։








