Posted in Ճամփորդություններ

Գարունն Աշտարակում

Ամսաթիվ՝ 31․03․2022
Վայր՝ Աշտարակ
Դասարան՝ 3․3
Սովորողների թիվ՝ 20
Պատասխանատուներ՝ Մարիամ Խաչատրյան, Շողիկ Սահակյան (093 00 81 96)
Մեկնում՝ 10:00, Բախշյան այգի
Ժամանում՝
 16:00, Արևմտյան դպրոց-պարտեզ
Երթուղի՝  
Երևան- Աշտարակ-Երևան
Հեռավորություն՝ 21,5կմ, 25 րոպե

Ճամփորդության ուղղությունները՝ Սբ. Մարինե —Շոկոլադի գործարան — Սբ. Կարմրավոր եկեղեցի— Նոր ջրաղաց- Սբ. Սարգիս եկեղեցի

Քայլք՝
I կանգառ՝ Սբ. Մարինե, 10:30-10:45, տեղանքի, եկեղեցու ուսումնասիրում, եկեղեցում հոգևոր երգերի կատարում
քայլքով
II կանգառ՝ Կարմրավոր, 10:55-11:10, տեղանքի, եկեղեցու ուսումնասիրում, եկեղեցում հոգևոր երգերի կատարում
քայլքով
III կանգառ՝ Շոկոլադի գործարան, 11:15-12:00
քայլքով
IV կանգառ՝ Նոր ջրաղաց, 12:10-14:30, ընդմիջում, երգեր՝ «Ջաղացի երգ», «Կոտ ու կես», «Ա՜խ, գարուն է», «Խնկի ծառ», «Ծառ ծաղկեցավ», միջավայրի խնամք
քայլքով
V կանգառ՝ Սբ. Սարգիս եկեղեցի, 14:4515:15
դեպի Երևան

Երգացանկ՝ «Հայր մեր», «Այբ, բեն, գիմ», «Ա՜խ, գարուն է», «Խնկի ծառ», «Ծառ ծաղկեցավ», «Ջաղացի երգ», «Կոտ ու կես»

Նպատակը և խնդիրները՝

  • Ճանաչողական
  • Ձևավորել և զարգացնել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու (ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ
  • Ձևավորել և զարգացնել քայլարշավի,  արգելքներ հաղթահարելու հմտություններ
  • Ձևավորել ընկերային պատասխանատվություն․ իրար օգնելու, միասին քայելու կարողություններ
  • Միջավայրի խնամք

Նախապատրաստական փուլ

Զրուցել ավտոբուսով ճամփորդելու մասին /ռադիոնյութ/

Տեղեկությունների հավաքում /սովորողների բլոգներից/

Զրույց շոկոլադի մասին / ռադիոնյութ/

Զրույց ճամփորդական ուսապարկի մասին

Միասին քայլելու, խաղալու կանոնների մշակում

Ճամփորդական ուսապարկի իրերի ցանկի կազմում, պայուսակի պատրաստություն

Զրույց շրջակա միջավայրի, բուսականության, խնամքի մասին

Հանրօգուտ աշխատանքների թվարկում, անելիքներ

Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝

  • ախտահանիչ միջոց
  • դիմակ
  • գլխարկ
  • անձրևապաշտպան հագուստ
  • տաք հագուստ
  • հեռադիտակ
  • խոշորացույց
  • ջուր
  • բրդուճներ
  • անձեռոցիկ
  • միանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ

Ավանդապատումներ
1. Ավանդության բնույթի պատում՝ պատմության:
2 Այդպիսի պատումների ժողովածու:

Ըստ ավանդության
Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ ԿարմրավորըԾիրանավորը և Սպիտակավորը։


_______
Կա նաև տարածված մեկ այլ կարծիք՝ կապված եկեղեցիների անվանածագման հետ։ Ասում են՝ Սպիտակավոր եկեղեցու որմնանկարներից մեկում Սուրբ Մարիամ Աստվածածնի գլխանոցը սպիտակ է, իսկ Կարմրավորում և Ծիրանավորում՝ համապատասխանաբար կարմիր և ծիրանագույն։

Ջրաղաց

  1. հացահատիկ աղալու ջրային աղաց՝ աղորիկ
  2. (խոհր․) ջրի օգնությամբ պտտվող հաստ, կլոր ու ծանր քարեր, հիմնականում հատիկներ աղալու, ալյուր ստանալու, հնագույն ժամանակներից գործող

______
«Գուրմե-Դուրմե» շոկոլադի ապրանքանիշը Աշտարակում ցուցասրահ-թանգարան է բացել: Այն առաջինն է Հայաստանում, որտեղ սովորողները «գործ ունեն» թե՛ շոկոլադի համի, թե՛ նախապատմության հետ: Գործարանում սովորողները կպատրաստեն, կհամտեսեն, ինչպես նաև կփաթեթավորեն «Գուրմե-Դուրմե»-ի շոկոլադները։ Այնուհետև կլսեն շոկոլադի նախապատմությունը և կծանոթանան ստեղծման փուլերին՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

_____
Շոկոլադի պատմությունը
«Շոկոլադ» բառը շատերի մոտ ասոցացվում է համեղ սալիկի, անուշաբույր կոնֆետների տուփի և նմանատիպ այլ քաղցրավենիքի հետ: Սակայն շոկոլադի ստեղծման պատմությունը վկայում է, որ այն դարեր շարունակ մատուցվել է որպես խմիչք և ամենևին էլ քաղցր չի եղել: Բառագետները պնդում են, որ «շոկոլադ» («chocolate») բառն առաջացել է ացտեկների «չոկոլատլ» («xocoatl») բառից, իսկ կակաոյի ծառը, որի պտուղից էլ ստացվում էր այդ խմիչքը, լատիներենից թարգմանաբար նշանակում է «Աստվածների կերակուր»: Այն հիմնականում աճում է արևադարձային շրջաններում՝ Աֆրիկայում, Ամերիկայում, ինչպես նաև՝ Ճավա և Ցեյլոն կղզիներում։

Իսկ ինչպե՞ս է շոկոլադը հասել Եվրոպա: Ամենատարածված վարկածի համաձայն՝ «չոկոլատլ» կոչվող խմիչքը 1519թ.- ին Մոնթեսումա 2-րդը հյուրասիրում է Մեքսիկա ժամանած իսպանացի կոնկիստադոր գեներալ Էրնան Կորտեսին: Խմիչքը պատրաստվում էր կակաոյի ծառի պտուղներից՝ այն համադրելով վանիլի, կծու պղպեղի և այլ համեմունքների հետ, մատուցվում էր սառը վիճակում և ոսկյա բաժակներով: Եվ ահա 1527թ.-ին Կորտեսն Իսպանիա է վերադառնում այդ անգին բաղադրատոմսով: Խմիչքը սիրվում է, և շոկոլադի պատմության նոր փուլ է սկսվում: Բաղադրատոմսից աստիճանաբար դուրս է մնում կծու պղպեղը, փոխարենն ավելանում է մեղրը: Ավելի ուշ իսպանացիները սկսում են այն մատուցել տաք վիճակում, որն է՛լ ավելի համեղ էր:

Շոկոլադը շքեղության խորհրդանիշ խմիչք էր՝ հարուստ օգտակար բաղադրիչներով, բուժիչ հատկություններով: Այդ ժամանակաշրջանում խմիչքը հասանելի էր միայն հարուստներին:

Հոլանդացի քիմիկոս Կոնրադ վան Գուտենը ստեղծում է մամլիչ հաստոց, որի օգնությամբ կակաոյից կարողանում է անջատել կակաո-յուղը, իսկ հաստոցի մեջ կուտակվում էր կակաոյի փոշի, որը ոչ միայն բավականին մատչելի էր, այլև հեշտությամբ լուծվում էր ջրի ու կաթի մեջ: Ստացված կակաո-յուղն ավելացնելով տաք մշակում է կակաոյի ալկալիզացման գործընթացը, որի օգնությամբ վերացնելով միկրոօրգանիզմներն՝ էապես երկարացնում է արտադրանքի պահպանման ժամկետը: Արդյունքում ստեղծվում է ժամանակակից պինդ շոկոլադը:

Առաջին շոկոլադե սալիկը ստեղծվել է 1847թ.-ին՝ անգլիական հրուշակեղենի գործարանում: Իսկ 1875թ.-ին Վեվե քաղաքից Դանիել Պետերը, բազմաթիվ ձախողված փորձերից հետո, կարողանում է շոկոլադի բաղադրությանն ավելացնել չոր կաթ և ստանալ կաթնային շոկոլադ:

Ամփոփում

  • Տեսանյութ, ռադիոլուր, պատումներ սովորողների բլոգներում

Մասնակիցներ՝

Մասնակիցներ՝

  1. Գրիգորյան Աշոտ
  2. Հարությունյան Արիանա
  3. Սիմոնյան Նատալի
  4. Բաբաջանյան Եվա
  5. Վելիցյան Աննա
  6. Մկրտչյան Արթուր Հայկի
  7. Շաշիկյան Գոռ
  8. Շահրոզեան Արեգ
  9. Գասպարյան Եվա
  10. Բաբայան Արշի
  11. Կարապետյան Դավիթ
  12. Սողոմոնյան Կատրին
  13. Խուդոյան Ալիսա
  14. Գրիգորյան Եվա
  15. Պետրոյան Մոնթե
  16. Մկրտչյան Արթուր Գագիկի
  17. Հովհաննիսյան Լանա
  18. Վարդանյան Մանուէլ
  19. Եսայան Էրիկա
  20. Փիրումյան Ալեքսանդր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s