Խնդիրների քննարկում
1․ Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ։ Քանի՞ անգամ ենք ուտում շաբաթվա ընթացքում։
2․ Մայրիկը պատրաստեց 16 բլիթ։ Արեգը կերավ դրանց կեսը, Ադրիանան կերավ երկու բլիթ, իսկ Մանուէլը մնացածը։ Քանի՞ բլիթ կերավ Մանուէլը։
3․ 40 րոպե տևողությամբ մուլտֆիլմը սկսվեց 11։50։ Մուլտֆիլմի ճիշը կեսին հեռուստացույցն անջատվեց։ Ժամը քանիսի՞ն անջատվեց հեռուստացույցը։
4․ Չորս ընկեր կերան պաղպաղակ։ Կարենը կերավ ավելի շատ, քան Բաբկենը,
Արթուրը կերավ ավելի շատ, քան Դավիթը, բայց` Բաբկենից քիչ։ Պ
Պատասխաններից որո՞ւմ են նշված տղաները այս հերթականությամբ՝ ամենաշատ ուտողից մինչև ամենաքիչ ուտողը։
Ա) Կարեն, Արթուր, Դավիթ, Բաբկեն
Բ) Արթուր, Դավիթ, Կարեն, Բաբկեն
Գ) Դավիթ, Կարեն, Բաբկեն, Արթուր
Դ) Արթուր, Կարեն, Դավիթ, Բաբկեն
Ե) Կարեն, Բաբկեն, Արթուր, Դավիթ
5․Նռանեն թղթի վրա գրում է SUDOKU բառը: Նա ցանկանում է, որ իրարից
տարբեր տառերը լինեն տարբեր գույների, իսկ նույն տառերը` նույն գույնի: Քանի՞ գույն պետք է օգտագործի Նռանեն: