Posted in Նախագծեր

Սեբաստացու օրեր

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 3․3 դասարանի սովորողներ, ծնողական համայնք

Ժամանակահատվածը՝  նոյեմբերի 1-30

Ժամանակացույց՝

11.11.2021 (ժամը՝ 11:30 – 12:30) Թթուդրիկի ծես
16.11.2021 (ժամը՝ 12:15 – 13: 25) Այցելություն Հյուսիսային դպրոց-պարտեզ
18.11.2021 (ժամը՝ 12:00-12:45) Հյուրընկալում ենք Հյուսիսային դպրոցի սովորողների խմբին

Նախագծի նպատակը և խնդիրները

  • Հարցազրույցներ վարելու հմտությունների ձևավորում և կիրառում:
  • Բանավոր խոսքի զարգացում:
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում, ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում:

Նախագծի իրականացման ընթացքը․

  • Զրույց  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասին. Ինչո՞ւ է մեր դպրոցը տարբերվում և ինչո՞վ է տարբերվում
  • Ցուցահնդես վաճառքի համար պատրաստել տիկնիկներ
  • Paint ծրագրով  նկարել սեբաստացի ուսուցիչներին և բնութագրել նրանց
  • Պատումներ «Ես սեբաստացի եմ», «Իմ դպրոցը»,  «Իմ սեբաստացի ընտանիքը», «Սեբաստացի իմ ընկերները»
  • Հանդիպել Հյուսիսային դպրոցի 3.3 դասարանի սովորողներին: Ծանոթանալ Հյուսիսային դպրոցի առանձնահատկություններին, ներկայացնել Արևմտյան դպրոցի առանձնահատկությունները:
  • Թթուդրիկ

Ամփոփում

Posted in Նախագծեր

Ուսումնական աշուն

Ժամանակահատված՝ 25.10-29.10

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Նպատակ՝ սովորողի մոտ զարգացնել գեղագիտական ճաշակ, գեղեցիկը գնահատելու, աշնան /եղակակային և բնության/ փոփոխությունները նկատելու ունակություն

Անհրաժեշտ միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս, պլանշետ, ձայնագրիչ, ուսումնական գործիք

Աշնանային լուսանկարաշար

Սովորողը լուսանկարում է տեսարան, որը բնորոշ է աշնանը /3-7 լուսանկար/։

Ընթերցում ենք

Սովորողն ընտրում, ընթերցում և կենդանի ներկայացնում է որևէ հեքիաթ կամ բանաստեղծություն։ Ստեղծագործությունը կարելի է ներկայացնել խաղ-բեմադրության, Paint ծրագրով կատարված նկարաշարի միջոցով։

Վատ ընկերը
Խոզն ու ագռավը
Ագռավն ու աղվեսը

Աշխատանքները տեղադրել բլոգում։

Արդյուքը տե՛ս այստեղ:

Posted in Ընթերցարան

Վատ ընկերը

Մի անգամ
Առյուծ արքան
Մռնչում էր կողի ցավից.
Գազանները ամեն կողմից
Եկան հիվանդ արքային տես,
Բայց մեջներին չկար աղվես:



Էնտեղ մեկն էլ
Մի պառավ գել
Ասավ. – Արքա,
Ախր ի՞նչ կա,
Որ աղվեսը`
Հաճուճ-մաճուճ
Թիզ ու կեսը,
Քեզ չի հարգել,
Տես,չի եկել:

Continue reading “Վատ ընկերը”
Posted in Ընթերցարան

Խոզն ու ագռավը

Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
Ի՞նչ ես անում, այ անգետ, —
Ագռավն ասաց վերևից: —
Խա՞ղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:
Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, —
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:

Աթաբեկ Խնկոյան

Posted in Ընթերցարան

Ագռավն ու աղվեսը

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։ Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։

Posted in Աշխատակարգ

Հոկտեմբերի 25-29

Հոկտեմբերի 25

Առցանց աշխատանք

Հոկտեմբեր ամսվա նախագծերի ամփոփում, հրապարակում

Նոյեմբեր ամսվա նախագծերի մշակում

Հոկտեմբերի 26

Կաբինետի մաքրության աշխատանքներ

Դպրոցի հատակի խաղերի նորացման աշխատանքներ

Հոկտեմբերի 27

Առցանց աշխատանք

Սոցփաթեթով պարտադիր բուժզննում

Առցանց հավաք

Հոկտեմբերի 28

Կաբինետի մաքրության աշխատանքներ

 1-ին դասարանցիների հատվածում նոր խաղի նկարելու աշխատանքներ

Հոկտեմբերի 29

Առցանց աշխատանք

«Ուսումնական աշուն» նախագծի ամփոփում, հրապարակում

Posted in Աշխատակարգ

Աշխատակարգ 18․10-22․10․2021

Ուսումնական նախագծեր՝  «Տիեզերք», «Թարգմանչաց տոն»

Ուսումնական նյութեր՝

Լեզվագործունեություն`
Հայոց լեզու (գիրք-տետր)
Բառակազմություն, նախադասության տեսակները, կետադրական նշաններ

Ընթերցանություն՝
«Մկների ժողովը» Աթաբեկ Խնկոյան

Ես և շրջակա աշխարհը՝ զրույց աստղերի մասին

Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում, քննարկել ստեղծագործությունը, ապա գրավոր պատասխանել հարցերին

Մաթեմատիկա՝ (եռանիշ թվերի կազմություն, գումարում, հանում, բազմապատկաման աղյուսակ)
18․10․202120․10․202121․10․202122․10․2021

Ռուսերեն՝   Էլինա Սիմոնյան բլոգ

Անգլերեն ՝  Վալենտինա Թումանյանի բլոգ

Երաժշտություն՝  Սեդա Թևանյանի բլոգ

Կերպարվեստ՝ Անուշ Դավթյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Մարմնամարզություն՝ Ռոզա Գսպոյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Շախմատ՝ Առնոլդ Միքայելյանի բլոգ

Continue reading “Աշխատակարգ 18․10-22․10․2021”