Day: October 24, 2021
Սեբաստացու օրեր
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 3․3 դասարանի սովորողներ, ծնողական համայնք
Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 1-30
Ժամանակացույց՝
11.11.2021 (ժամը՝ 11:30 – 12:30) Թթուդրիկի ծես
16.11.2021 (ժամը՝ 12:15 – 13: 25) Այցելություն Հյուսիսային դպրոց-պարտեզ
18.11.2021 (ժամը՝ 12:00-12:45) Հյուրընկալում ենք Հյուսիսային դպրոցի սովորողների խմբին
Նախագծի նպատակը և խնդիրները
- Հարցազրույցներ վարելու հմտությունների ձևավորում և կիրառում:
- Բանավոր խոսքի զարգացում:
- Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում, ստեղծագործական երևակայության զարգացում
- Մեդիահմտությունների զարգացում:
Նախագծի իրականացման ընթացքը․
- Զրույց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասին. Ինչո՞ւ է մեր դպրոցը տարբերվում և ինչո՞վ է տարբերվում
- Ցուցահնդես վաճառքի համար պատրաստել տիկնիկներ
- Paint ծրագրով նկարել սեբաստացի ուսուցիչներին և բնութագրել նրանց
- Պատումներ «Ես սեբաստացի եմ», «Իմ դպրոցը», «Իմ սեբաստացի ընտանիքը», «Սեբաստացի իմ ընկերները»
- Հանդիպել Հյուսիսային դպրոցի 3.3 դասարանի սովորողներին: Ծանոթանալ Հյուսիսային դպրոցի առանձնահատկություններին, ներկայացնել Արևմտյան դպրոցի առանձնահատկությունները:
- Թթուդրիկ
Ամփոփում
Ուսումնական աշուն
Ժամանակահատված՝ 25.10-29.10
Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ
Նպատակ՝ սովորողի մոտ զարգացնել գեղագիտական ճաշակ, գեղեցիկը գնահատելու, աշնան /եղակակային և բնության/ փոփոխությունները նկատելու ունակություն
Անհրաժեշտ միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս, պլանշետ, ձայնագրիչ, ուսումնական գործիք
Աշնանային լուսանկարաշար
Սովորողը լուսանկարում է տեսարան, որը բնորոշ է աշնանը /3-7 լուսանկար/։
Ընթերցում ենք
Սովորողն ընտրում, ընթերցում և կենդանի ներկայացնում է որևէ հեքիաթ կամ բանաստեղծություն։ Ստեղծագործությունը կարելի է ներկայացնել խաղ-բեմադրության, Paint ծրագրով կատարված նկարաշարի միջոցով։
Վատ ընկերը
Խոզն ու ագռավը
Ագռավն ու աղվեսը
Աշխատանքները տեղադրել բլոգում։
Արդյուքը տե՛ս այստեղ: