Posted in Նախագծեր

Ժայռից մասուր է կաթում

Հ․ Թումանյան- Քամին

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։


Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

Միասնական երգ․Կոմիտաս « Սար սար»

Սա՜ր, սա՜ր,
Ես սարերի ծաղիկն եմ.
Ջա՜ն, ջա՜ն,
Ես Լևոնի քուրիկն եմ:

Սա՜ր, սա՜ր,
Ժամի դըռնեն դուս էլա,
Ջա՜ն, ջա՜ն,
Արևի պես լուս էլա:

Սա՜ր, սա՜ր,
Էն սարին սա՛ր չեմ ասի,
Ջա՜ն, ջա՜ն,
/Փիս գյադին/ Վատ տըղին յա՛ր չեմ ասի։

Սա՜ր, սա՜ր,
Ես սարերի ծաղիկն եմ.
Ջա՜ն, ջա՜ն,
Ես Լևոնի քուրիկն եմ:

Թռի, թռի, թիթեռնիկ,
 Եկեղեցու ծիծեռնիկ,
Խաչ պատուհան կուտ քաղե,
Ավազանի ջուր խմե:
Վարդի դաստա խորոտիկ,
Ռեհանի փունջ մորոտիկ,
Քեզմեն առնեմ հոտհոտիկ,
 Իմ սիրունիկ աղունիկ:

Այ լորիկ

Առավոտյան փչեց հով,
Արտը ծփաց, դարձավ ծով
Արտիս միջից թռավ լոր,
Թռավ, ընկավ սար ու ձոր:

Կրկներգ.
Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:

Լորիկ-լորիկ այս տարի
Արտս ցանել եմ գարի
Ուր որ գնաս, շուտ արի,
Արտիս միջին ծվարի:

Կռունկներ
Կը՛ռ,կը՛ռ, կռկռան,

Կռունկները հա՛ թռան,

Կռունկների թևի տակ

Եկավ գարուն մեր դռան:

«Կռունկ ջան արի արի»

Կռունկ ջան, արի, արի,
Կըռունկ ջան, արի, արի,
 Կըռունկ ծափ տու ու թըռի:

Կըռունկ ձախ թևին արի,
 Կըռունկ ծափ տու ու թըռի,
Կըռունկ աջ թևին արի,
 Կըռունկ ծափ տու ու թըռի:
Կըռունկ սարերով արի,
 Կըռունկ ծափ տու ու թըռի
Գընա արի, ման արի,
 Կըռունկ ծափ տու ու թըռի:


 Ցոլա ամպերի տակին,
 Կըռունկ ծափ տու ու թըռի,
Ծաղիկ — ծառների տակին,
 Կըռունկ ծափ տու ու թըռի,
Կըռունկ, գարնան արևին,
Կըռունկ ծափ տու ու թըռի,
 Էկար մըտար մեր այգին:
 Կըռունկ ծափ տու ու թըռի:

Հ Թումանյան- «Տերևաթափ»

-Ա՛յ փոքրիկներ, ա՛յ սիրուններ, —
Ասավ քամին տերևներին:
-Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ին՞չ եք դողում ծառի ծերին:
Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկեք ինձ հետ, փախեք ինձ հետ …
Եկեք տանեմ հեշտ ու անթև,
Անհետ ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այնուհետև
Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ …
Տերևները հենց լսեցին,
Նախշուն — նախշուն գույներ հագան,
Սվսվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան:

«Կաքավներ կաքավներ»

Կաքավներ, կաքավներ,
Քելեք՝ էրթանք բոլոր խաչին,
Կաքավներ, կաքավներ,
Քելեք՝ էրթանք բոլոր խաչին,
Կաքավներ, կաքավներ,
— Վեր-վեր թըռնենք վըր կանաչին,
Կաքավներ, կաքավներ,
Ոտներ մըրսի, փաթթեն լաչիկ,
Կաքավներ, կաքավներ։

Շիլա շապիկ ծալ-ծալ արեք,
Կաքավներ, կաքավներ,
Շիլա շապիկ ծալ-ծալ արեք,
Կաքավներ, կաքավներ,
Կարմիր էրես պուտ-պուտ արեք,
Կաքավներ, կաքավներ։

Ելեք տեսեք՝ ո՞վ կաքավ ջոջ,
Կաքավներ, կաքավներ,
Բըռնենք, տանենք մեր աներոջ,
Կաքավներ, կաքավներ։

«Նախշուն կաքավ կաքավիկ»

Նախշուն կաքավ, կաքավիկ, Կարմրատոտիկ կաքավիկ:
Լուսնակը սարի տակին, Նախշուն կաքավ, կաքավիկ,
Մամուռը քարի տակին, Կարմրատոտիկ կաքավիկ,
Կաքավիկ կանգնե քարին, Նախշուն կաքավ, կաքավիկ,
Ձեն կուտա ձագուկներին, Կարմրատոտիկ կաքավիկ:
Նախշուն կաքավ, կաքավիկ, Կարմրատոտիկ կաքավիկ:
Լուսնակ, դու կամաց գնա, Նախշուն կաքավ, կաքավիկ,
Մեր տան վերեւով գնա, Կարմրատոտիկ կաքավիկ,
Կաքավիկին որ տեսնես, Նախշուն կաքավ, կաքավիկ,
Բարեւ տուր, անցի, գնա, Կարմրատոտիկ կաքավիկ:
Նախշուն կաքավ, կաքավիկ, Կարմրատոտիկ կաքավիկ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s