Posted in Բանավոր մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկա (04․10, 06․10)

Սեպտեմբեր ամսվա ֆլեշմոբի խնդիրներից՝

Էլենը, Լիան, Գնելը և Գայանեն քանի՞ ձևով կարող են զույգեր կազմել։

Անրին մի քանի խնձոր բաժանեց իր և 5 ընկերների միջև: Յուրաքանչյուրն ստացավ կես խնձոր: Անրին քանի՞ խնձոր բաժանեց:

Արթուրը 4 մատիտ ավելի շատ ուներ, քան Նանեն: Արթուրը քանի՞ մատիտ պետք է տա Նանեին, որպեսզի երկուսի մոտ էլ լինեն հավասար թվով մատիտներ:

Ալեքսանդրը, Լիան, Դանիելը, Սամվելը ճամփորդում են: Նրացից մեկի ուսապարկում կա սալոր, մյուսի ուսապարկում՝ խնձոր, մնացած երկուսի ուսապարկերում՝ տանձ: Դանիելը և Լիան իրենց ուսապարկում ունեն տարբեր մրգեր, Սամվելի ուսապարկում կա խնձոր: Ի՞նչ միրգ կա Ալեքսանդրի ուսապարկում:

Տիկին Մարիետը 5 բաժին աղցան պատրաստելու համար օգտագործում է 15 լոլիկ, 20 վարունգ, 10 պղպեղ: Քանի՞ լոլիկ, վարունգ և պղպեղ է անհրաժեշտ մեկ բաժին աղցանի համար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s