Տոնին սիրում է լողալ, պլաստիլինով ծեփել: Շատ է սիրում երաժշտություն լսել: Հատկապես հաճույքով լսում է դասական երաժշտություն: Սիրում է ճամփորդել: Համադասարանցիների հետ մասնակցում է գրեթե բոլոր ճամփորդություններին: Շատ է սիրում ներկայացումներ դիտել: Սիրում է դասընկերներին: Ընկերներն էլ իրեն են շատ սիրում և շատ հոգատար են Տոնիի նկատմամբ:
Տոնին և իր ընտանիքը սեպտեմբեր ամսից ընտրել են ուսուցման առցանց ձևը:
Նրա հետ աշխատում են «Գագա սմայլ» զարգացման կենտրոնի հոգեբանը, հատուկ մանկավարժը, ժամը՝ 9:00-15:00: