Նախագիծը՝ Ուսումնական ճամփորդություն Ծաղկեվանք
Մեր խիզախ ճամփորդները հաղթահարեցին բարձունքը։ Ճանապարհը երկար էր, դժվարություններով լի, բայց իրար ոգևորելով, երգելով, կատակներ անելով՝ հասանք Ծաղկեվանք։
Ճանապարհին նրանք լսեցին հետաքրքիր ավանդազրույցներ Ծաղկեվանքի և Արա լեռան մասին ու սկսեցին կասկածել, թե արդյոք լեռը կախարդական չէ։
Բարձունք հաղթահարած սովորողները ճամփորդական օրն ավարտեցին խնձորի այգիներում։ Այնտեղ նրանք խմբային խաղեր խաղացին, համեղ խնձորներ համտեսեցին և ուղղակի պառկած վայելեցին մաքուր օդն ու բնությունը։
Լուսնկարաշարը Անի Բոստանչյանի