Օրը՝ 11․11․2021
Ժամը՝ 11։30-12։30
Նպատակն ու խնդիրները՝
Նախագծի ընթացքում սովորողների մոտ ձևավորել ինքնուրույնություն
Նախապատրաստվել կրթահամալիրի տոնին
Գործունեության ընթացքը
- Տեսակավորված բանջարեղենները կհաշվեն (մեկական, երկուական, երեքական)
- Պատկերացում կկազմեն առարկաների զանգված — չափսեր, զանգված-քանակ, արժեք-քանակ հարաբերակցությունների մասին
- Փոքր խմբերով բանջարեղենները կկտրատեն և կտեղավորեն տարաների մեջ
- Կպատրաստեն աղաջուր (աղիություն կորոշեն ձվի օգնությամբ)
- Պատկերացում կկազմեն ջրի հատկությունների մասին
- Կսովորեն խմբով միասին աշխատել, աշխատանքը իրար մեջ բաժանել, սկսած աշխատանքը ավարտին հասցնել
- Կյուրացնեն տեխնոլոգիական, խոհանոցային հմտություններ
- Կյուրացնեն աշխատանքային կանոններ․ աշխատանքից առաջ նախապատրաստվելու և աշխատանքի ավարտից հետո՝ միջավայրը մաքրելու կանոններ
- Երգ ու խաղով կգովեն պատրաստած թթուն («Եկեք ծեծենք սոխ ու սխտոր» )
- Paint նկարչական ծրագրով կնկարեն պիտակներ, որոնք տպելուց հետո կփակցնեն տարաների վրա
Լեզվագործունեություն
Զրույց-քննարկում բանջարեղենների մասին /որտե՞ղ են աճում, ո՞ր եղանակին, ի՞նչ պայմաններում ևն/, հանելուկների գուշակում:
Հեքիաթի, հանելուկի հորինում բանջարեղենների մասին:
Մեդիատեխնոլոգիա և մաթեմատիկա
Նախապես հաշվել, թե որքան գումար է անհրաժեշտ համապատասխան քանակի բանջարեղեն գնելու համար:
Գնումներ կատարելուց հետո ևս հաշվում են, թե որքան ծախսեցին գնումների համար և համեմատում են նախնական հաշվարկի հետ:
Բաջարեղենների վերաբերյալ խնդիրների հորինում, մուտքագրում PowerPoint ծրագրում, նկարում համակարգչային Paint ծրագրով, կցում նկարը, այնուհետև «թթու խնդրագիրք»- կազմում:
Տեխնոլոգիա, բանգիտություն
Կարևորվում է այն, որ սովորողներն ինքնուրույն իրականացնեն ողջ գործունեությունը /ծնողների և ուսուցչի վերահսկողությամբ/ լվանան բանջարեղենը, մաքրեն կանաչին, կեղևազերծեն սխտորը և այլն: Ինքնուրույն էլ տեղավորեն տարրաների մեջ:
Հետագայում սովորողները համացանցից ինքնուրույն տեղեկություններ են հավաքում այն մասին, թե ինչու են աղաջրի մեջ տեղավորում թթուն: Ծնողական համայնքը ևս ակտիվորեն մասնակցում է թթուդրիկի ծեսին: Ծնողներց ամենահմուտները պատմում են թթու դնելու հաջորդականությունը: Սովորեցնում են՝ ինչպես մշակել բանջարեղենը, բանջարեղենի վրա ծակոտկեններ անելու պատճառը և այլն: Սովորողներից մի քանիսի տատիկներին ու մայրիկներին հրավիրում ենք դասարան, որպեսզի սովորողների հետ քննարկում անցկացնեն թթու դնելու հետ կապված: Ինչ յուրօրինակ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի համար, կամ ե՞րբ թթուն պատրաստ կլինի:
Քննարկում ենք նաև մի կարևոր հարց՝ ինչ պրոցես է «թթվելը», ինչ է լինում բանջարեղենի հետ, գույնն ու ձևը փոփոխվում է, թե՝ ոչ:
Արդյունքում սովորողները ծանոթանում են թթու դնելու ձևին, տեղեկանում են բանջարեղեններից յուրաքանչյուրի վիտամինների մասին, օգտակարության մասին:
Արդյունքը տե՛ս այստեղ։