Posted in Ընթերցարան

Մխիթար Գոշ․ առակեր

1
Մի ամգամ աստղերը հավաքվեցին իմի, և նրանցից ամենածերերն ասեցին.
– Մենք բազում ենք ու շատ: Ուրեմն ինչու՞ չենք կարող լուսավորել ցերեկն ու գիշերը արեգակի ու լուսնի նման:
– Որովհետև միաբանությամբ չենք վարվում,-պատասխանեց մեկը:
Եվ որոշեցին նախ հալածել ու փախցնել արեգակին: Բայց երբ լուսինը ծագեց, հաղթվելով նրանից՝ աստղերն ասացին.
– Եթե մենք լուսնի լույսից այսպես աղոտացանք, ապա ի՞նչ կլինենք, երբ արևը ծագի:
Զղջացին աստղերը և խոստովանեցին իրենց պարտությունը:

2
Մի անմիտ մարդ հունապի ծառը դժնիկ կարծելով հարված տվեց նրան:
Ծառը զայրացավ և ասաց.
– Ո’վ անագորույն, ծառը իր պտղից պետք է ճանաչել ոչ թե տեսքից:

3
Նռնենին և թզենին միմյանց հետ սեր անել կամեցան և քաղցրությամբ համեմատվեցին. բայց նռան թթվությունից խորշեց թզենին, և լուծվեց նրանց դաշինքը:

4
Ծովի գորտերը խորհուրդ անելով ասացին.
– Ինչու՞ենք դեղնած ու փորներս ուռած խեղդվում ջրի մեջ, դուրս գանք ցամաք ու կյանք վարենք, ինչպես ուրիշները:
Մի ծեր գորտ պատասխանեց.
– Հայրս պատվիրել է ինձ, որ ծովի ապաստանը չթողնեմ, որովհետև բնությամբ մենք վախկոտ ենք. գուցե դուրս գանք ու վախենալով ետ դառնանք և մեր վախկոտությունն ուրիշներին հայտնի դարձնենք:
Բայց գորտերը չլսեցին ծերունունու դուրս եկան, սակայն ոտնաձայն լսելով՝ փախան իսկույն ու ծովը սուզվեցին դարձյալ:

5
Առյուծի ոտքը կոտրվեց. նա սկսեց տրտնջալ բոլոր կենդանիների վրա և ասաց.
– Դուք իմ հարկատուներն եք, որովհետև գազանների իշխանն եմ ես, ինչու՞ ինձ համար զոհաբերություններ չեք անում , որ առողջանամ:
– Այն պատճառով, – պատասխանեցին կենդանիները, – որ մենք քեզանից պաշտպանություն չտեսանք ոչ արջի ձեռքից, ոչ գայլի և ոչ էլ այլ գազանների ձեռքից՝ մինչև անգամ դու ինքդ չխնայեցիր մեզ: Մենք աստծուն պետք է զոհաբերություն անենք, որ այդպիսի փորձանքի բերեց քեզ:

6
Իմաստուններից մեկը հարցում արավ ծառերին և ասաց.
– Ի՞նչն է պատճառը, որ դուք ինչքան բարձրանում եք, այնքան էլ խորը արմատներ եք գցում:
Եվ ծառերը այսպես պատասխանեցին.
– Ինքդ իմաստուն լինելով, ինչպե՞ս է որ չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրել մեզ վրա, դիմանանք հողմերի բռնությանը, եթե խորը արմատներ չգցենք: Տեսնում ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որոնք թեպետ բազմաճյուղ չեն, բայց դարձյալ քամիներին ընդիմադրել չեն կարող, որովհետև խորը արմատներ չունեն:

7
Զատկի տոնին հավատացյալները հաղորդվելու եկան: Մի հովվի էլ համոզեցին , որ նա ևս հաղորդվի, բայց հովիվը երբ հաղորդությունը տեսավ, փախավ, ասելով. Ո’չ ճաշ է, որ ուտեմ, և ոչ էլ ընթրիք:
Ու չհավանելով թողեց ու գնաց:

8
Ձկներին մեղադրում էր իրենց թագավորը, ասելով, թե ինչու՞ եք ուտում ձեզանից մանր կենդանիներին: Եվ ձկները համարձակվելով ասացին. «Քեզանից ենք սովորում, որովհետև շատերը գալիս են քեզ երկրպագելու, և դու, կուլ տալով նրանց, կերակուր ես դարձնում քեզ համար: Ուստի և մենք քեզանից սովորելով հանդգնում ենք»:

9
Առյուծը, արջը և գայլը միասին ասացին մի անգամ.
-Մենք ինչու՞ ենք հում ուտում մեր որսը: Մարդկանցից մեկին բռնենք, որ իրենց օրենքի համաձայն, կերակուր պատրաստի մեզ համար մեր որսից:
Եվ բռնեցին և կարգադեցին խոհարար:
Մարդը նեղվելով նրանց ձեռքի տակ մնալուց՝ հնար մտածեց նրանցից ազատվելու: Ճեղքեց մի մեծ գերան և նրա ամեն կողմում սեպեր դնելով, ասաց առյուծինև մյուսներին.
-Օգնեցեք ինձ ճեղքելու այս փայտը: Դրեք ձեր ձեռքերը ճեղքվածքի մեջ և ձգեցեք:
Երբ նրանք դրին ձեռքերը, մարդը դուրս քաշեց սեպերը: Գազանները մնացին կաշկանդված:Այդ ժամանակ մարդը կացինն առավ և ասաց.
– Նախ առյուծից սկսենք:
Ասաց և ջարդեց բոլորին:

10
Մի անգամ վար անելիս եզը փախավ լծի տակից , բայց մշակը բռնելով
նրան կալը բերեց: Այստեղից էլ եզը փախավ: Մշակը բերեց և այս անգամ սայլին լծեց: Սայլից էլ փախավ:Մշակն ամեն անգամ բերեց շատ բանի լծեց: Վերջապես երբ եզը տեսավ որ փախուստ տալով անհնար է, հնազանդվեց և թողեց իր փախչելու սովորությունը:

11
Արջի փորը ցավեց, դեղ հարցրեց աղվեսից, և սա ասաց.
– Մի բարեպաշտ մարդ դրա դեղն ունի, կերթաս նրա մոտ և նա մեղր կտա, որը շատ օգուտ է քեզ:
Արջը ճամփա ընկավ և երբ մոտեցավ գյուղին, շները հալածելով
փախցրին նրան, և նա սկսեց մեղադրել աղվեսին:
Աղվեսն ասաց.
-Այն մարդը, որ քեզ շներից ազատեց և ոչ էլ դեղ տվեց, տգետ և օրենքից անտեղյակ: Արի քեզ տանեմ մի կրոնավորի մոտ, որը հմուտ է աստվածաբանության մեջ և բանիմաց է:
Երբ կրոնավորը տեսավ արջին ու աղվեսին, սկսեց նախատել նրանց և մերժել: Աղվեսը արջին ցույց տվեց մեղվանոցի մուտքը, ուր մտավ արջն անմիջապես, կերավ մի փեթակ և մեկն էլ վերցնելով ճամփա ընկավ: Կրոնավորն սկսեց անիծել աղվեսին, որպես վնասի պատճառի:
Աղվեսն ասաց.
– Ես մեղավոր չեմ, որ արջը տմարդություն արավ: Մեղքը քոնն է, որ դեղի համար չտվեցիր մեղր, այլ՝ փորի:

12
Հոտն ընթանալիս շարժվում էին ոչխարների դմակները :
Այծերը նախանձից դրդված սկսեցին բամբասել և ասացին.
– Ինչու՞ մենք նման պարկեշտությամբ չեք քայլում:

13
Առյուծը բորենուն բռնեց գողության մեջ, և բորենին ասաց.
– Ես մեռածներին եմ ուտում, որովհետև կենդանիներին հաղթել չեմ կարողանում, իսկ դու ողջ-ողջ ես հոշոտում, որովհետև հզոր ես ու հաղթող:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s